Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՒԹԵՐ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոն

Լոյս տեսաւ Պէյրութի Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի «Հայկական սփիւռք» մատենաշարի երկրորդ հատորըՙ «Լիբանանի Հայերը (Բ.) Գիտաժողովի Նիւթեր (14-16 մայիս 2014)» վերնագրով: Հատորը իր 366 էջերուն մէջ կը բովանդակէ 14-16 մայիս 2014-ին համալսարանին մէջ, կեդրոնին կազմակերպութեամբ տեղի ունեցած «Լիբանանի հայերը. Բ. գիտաժողովին» նիւթերը, յայտագիրը, բացման ելոյթները, մասնակիցներուն համառօտ կենսագրութիւնը, «Հիմնական տեղեկութիւններ Լիբանանի մասին», «Համառօտ ուրուագիծ Լիբանանի հայօճախին» վերնագրեալ նիւթերը, ինչպէս նաեւ համառօտ մատենագիտութիւն մը Լիբանանի եւ լիբանահայութեան պատմութեան վերաբերեալ, գիտաժողովին մամլոյ հաղորդագրութիւնը, հատորին անգլերէն եւ արաբերէն ամփոփագրերը եւ Հայկազեան համալսարանի հրատարակչատան գիրքերուն ցանկը:

Հատորը կ՛ընդգրկէ լիբանանահայութեան պատմութեան տարբեր երեսակներուն անդրադարձող հետեւեալ ուսումնասիրութիւնները.-

Claude Mutafian, Quelques alliances armռno-libanaises Ո l ռpoque des croisades, Hratch Kestenian, Armenian student life at the Syrian Protestant College (1885-1918), Irina Papkova, The Lebanese Armenian Church and its milieu, Անդրանիկ Տագէսեան, Լիբանահայ մամուլին ընտելացնող դերը նորահաստատ հայ գաղթականութեան (1927-1952), Roupen Avsharian, Esq., Armenian MPs throughout the Lebanese parliaments: An assessment from within, Vahram Shemmassian The settlement of Musa Dagh Armenians in Anjar, Lebanon, 1939-1940, James Stocker, The United States Government and the Armenian community in Lebanon, 1943-1975, Yeghia Tashjian, The Third Track in the Lebanese Armenian community, 1956-1960, Vahakn Keshishian, Armenians in the Lebanese public administration, Ohannes Geukjian, An ignored relationship: The role of the Lebanese Armenian Diaspora in conflict resolution (1975-1990), Araz Kojayan, Public affect in times of crises: GeziPark events as reflected among Lebanese Armenians, Արմէն Իւրնէշլեան, «Լիբանահայ դպրոցի հայագիտական դասանիւթերու ուսուցիչը», Անահիտ Տօնապետեան, «Արեւմտահայերէնի վիճակը Լիբանանի մէջ այսօր. իրողութիւններ եւ պատկերացումներ», Շանթ Վարդանեան, «Սուրիահայ գաղթականները Լիբանանի մէջ», Արման Եղիազարեան, «Լիբանանի հայ համայնքը եւ մոդէլային սփիւռքի խնդիրը հայ իրականութեան մէջ» եւ փաստաթուղթերու յաւելուած մը:

Գիրքը խմբագրած դոկտ. Անդրանիկ Տաքեսեանը: Գիրքը առաջինն է ծրագրուած եօթ-հատորանի շարքին, որ պիտի ընդգրկէ Միջին Արեւելքի հայօճախներուն նուիրուած Կեդրոնին կազմակերպած եւ կազմակերպելիք գիտաժողովներուն նիւթերը:

Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնը հիմնուած է 2012-ին, պրն Երջօ Սամուէլեանի նուիրատուութեամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԷՆ ՍՈՐՎԵԼՈՒ ԽԹԱՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ»ՙ ՇԱՀԱՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ»ՙ ՇԱՀԱՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական