Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆՈՐ ԴԱՐ»ՙ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱ՞

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Մարտի 31-ին Ադրբեջանում տեղի ունեցավ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություն: Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի մի խումբ գեներալներ, որոնց տարիքը դեռ չէր լրացել, արձակվեցին պահեստազոր: Այդ շարքում հատկապեսս ուշագրավ էր գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ Էլբրուս Օրուջեւի պաշտոնազրկությունը: Օրուջեւը բավական սկանդալային զինվորական էր: 1992թ.-ի այս օրերին նա զբաղեցնում էր Շուշի քաղաքի զինվորական պարետի պաշտոնը: Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, Օրուջեւը կալանավորվել էր: Մեկ տարի անց, վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիեւը նրան ոչ միայն ազատ էր արձակել, այլեւ վերականգնել էր զինվորական կոչումը եւ նշնակել զորմասերից մեկի շտաբի պետ, ապաՙ բանակային կորպուսի հրամանատար: Օրուջեւը 2014թ.-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:

Եւ ահա նման ճանապարհ անցած մարդը, որ իշխող ընտանիքի ամենահավատարիմ անձանցից մեկն էր համարվում, հեռացվում է զբաղեցրած պաշտոնից: Ինչպես ասացինք, հեռացվել են նաեւ այլ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ: Դա նշանակում է, որ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը պատժում է պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի պաշտոնյաներին: Պատճառն ակնհայտորեն անցյալ ապրիլին ադրբեջանական այսպես կոչված կայծակնային պատերազմի ծրագրի տապալումն է: Եւ որքան էլ հակառակորդ երկրում խոսվում է մեկ տարի առաջ արձանագրած հաջողությունների մասին, բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունը հակառակն է վկայում. պատերազմում հաջողության հասած բանակի գեներալներին պահեստազոր չեն ուղարկում:

Բայց Ադրբեջանը համատարած կեղծիքի երկիր է: Այնտեղ ոչ մի օրինաչափություն չի գործում: Եթե խոսքն անգամ պաշտոնական փաստաթղթի եւ պետության դիրքորոշման մասին է: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել: Դա Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի աարդյունքներով ընդունված հայտարարության նենգափոխման հերթական փորձն է: Հակառակորդի ձեւակերպումները քաջածանոթ են, դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Մի հանգամանք, սակայն, ուշադրության է արժանի: Ադրբեջանի ներկայացուցչության հայտարարության տեքստում ասված է, որ շփման գծում հրադադարի պահպանման իրավական հիմքը Բիշքեկի արձանագրությունն է: Խոսքը 1994թ.ի փաստաթղթի մասին է: Այն ստորագրվել է Ադրբեեջանի, Արցախի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Այսպիսով Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է, որ Արցախը զինված հակամարտությանը վերջ տալու համաձայնագրի իրավահավասար կողմ է: Բայց նույն տեղում Արցախի հետ ուղղակի բանակցություններ սկսելու որեւէ ցանկություն չի դրսեւորում: Ստացվում է քաղաքական կազուս, եւ արդեն տեւական ժամանակ է, ինչ միջնորդները փորձում են Ադրբեջանին վերադարձնել իրատեսական դաշտ: Ի՞նչ արդյունք կտան այդ քայլերըՙ կանխատեսումներ չանենք:

Արձանագրենք իրողությունը. Ադրբեջանում սկսվել է ներքաղաքական վերադասավորումների գործընթաց: Մեկնարկային էր առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւայի նշանակումը: Իսկ անցյալ շաբաթ Բաքվի մամուլը ուշադրություն է դարձրել, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ընդունելության արարողությանը բացակայում էր վարչապետ Արթուր Ռասիզադեն: Մարտի 17-ին խորհրդարանի պատգամավորներից մեկը Ռասիզադեին հարցրել էր, թե դեռ որքան է նստելու վարչապետի աթոռին: Եթե հիշում եք, այն ժամանակ ասել էի, որ մոտ ժամանակներս Ռասիզադեն կհեռացվի վարչապետի պաշտոնից: Այդ կանխատեսումը կարծես իրականություն է դառնում: Ճիշտ է, Ադրբեջանում վարչապետի պաշտոնը քաղաքական չէ, բայց ամեն դեպքում նա է անմիջապես իրականացնում տնտեսական քաղաքականությունը: Եւ վարչապետի փոփոխությունը կարող է թույլ տալ ենթադրել, թե հակառակորդ երկիրն ինչ ուղղություն է ընտրելու:

Այստեղ կարեւորվում է Մեհրիբան Ալիեւայի հանգամանքը: Փորձագետների մոտ տպավորություն կա, թե առաջին փոխնախագահի պաշտոնում նրա նշանակումը ունի արտաքին քաղաքական նշանակություն: Ներկայումս խոսվում է նոր թիմի ձեւավորման մասին: Եթե վարչապետի եւ Բաքվի քաղաքապետի պաշտոններում նշանակվեն Մեհրիբան Ալիեւայի թիմի մարդիկ, կարելի կլինի զգուշորեն ենթադրել, որ 2018թ. Ադրբեջանում նախագահի թեկնածու կառաջադրվի Մեհրիբան Ալիեւան: Սպասվում է, որ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրելու եւ հստակեցնելու է առաջին փոխնախագահի լիազորությունների շրջանակը:

Բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունը, կառավարության եւ առհասարակ գործադիր իշխանությունում կառուցվածքային եւ քաղաքական փոփոխությունները հակառակորդի ճամբարում կարող են բերել ներքին ցնցումների: Մանավանդ որ խոսքը միջկլանային վերադասավորումների մասին է: Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը կմիանա եվրասիական ինտեգրացիային: Մեհրիբան Ալիեւան համարվում է Ադրբեջանում ռուսական կողմնորոշման պաշտպան: Նրա հայրական ընտանիքը բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ: Որոշ մեկնաբանություններում կարծիք է հայտնվում, որ Ադրբեջանի ներքաղաքական փոփոխությունները կատարվում են ապագայի համար հաշվարկով: Բայց առավել հանգամանալի վերլուծություն կարող ենք անել, երբ Բաքվում տեղի ունենա կառավարության ղեկավարի եւ գործադիր իշխանության կառուցվածքի փոփոխություն: Դա թույլ կտա դատելՙ Ադրբեջանը գնում է դեպի եվրասիական ինտեգրացիա՞, թե՞ շարունակում է մնալ երկու ուղղությունների միջակայքում: Մեզ համար այդ ընտրությունը կարեւոր է Արցախի հարցի կարգավորման միջնորդության ֆորմատի առումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական