Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

STRATFOR-Ը ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՎԿԱՍԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ամերիկյան Stratfor վերլուծական կազմակերպությունը հաճախ անվանում են ստվերային ԿՀՎ: Stratfor-ի ընդհանրական վերլուծության գծով փոխնախագահ Ռեւա Գուժոնը հայտարարել է, թե «հետաքրքրական զարգացումներ կան Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը խաղում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ»: Նրա կարծիքովՙ «այնտեղ դեռեւս առկա է ռազմական ծավալման ներուժ»: «Կարծում եմՙ Ռուսաստանի նպատակն էՙ ամրապնդել իր դիրքերը այդ հակամարտության մեջ եւ բանակցություններում, մանավանդ այն պատճառով, որ Թուրքիային մի կողմ են տանում Սիրիայում իր գերակայությունները: Իրանը նույնպես զբաղված է այլ հարցերով, իսկ Ռուսաստանը տեղ ունի Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու համար»,- ասել է տիկին Գուժոնը:

2016 թ. սկզբներին նույն Stratfor-ը, իր 2015-2025 թթ. հինգերորդ կանխատեսման մեջ պնդել էր, թե հարավում Ռուսաստանը կկորցնի Կովկասը վերահսկելու հնարավորությունը: Իսկ հիմա Գուժոնը կարծում է, որ եթե Ռուսաստանն ուզում է մեռյալ կետից շարժվել Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցների հարցում, ապա նրան գործողությունների նոր ռազմաբեմ է հարկավոր Արեւմուտքի ուշադրությունը գրավելու համար: Նման նոր ռազմաբեմեր կարող են դառնալ Բալկանները եւ Արցախը: Սա պատահական չէ. ամերիկացի փորձագետները հաճախ իրենց հարց են տալիս, թե ինչու Բալկաններում իրենք հաջողության հասան, իսկ Արցախումՙ ոչ:

Բալկաններում ՆԱՏՕ-ն ընդլայնել էր սեփական լիազորությունները եւ ազդեցության գոտին: ԱՄՆ-ը միջամտում էր ամեն մի հակամարտությանՙ եվրոպացիներին հասկացնելով, որ առանց իր օգնության նրանք չեն կարողանում լուծել իրենց խնդիրները: Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետները հայտարարում էին, թե ԱՄՆ-ը իբր որեւէ շահագրգռություն չունի: Նրանց առաջարկած մանդատը պետք է ամրապնդեր Վաշինգտոնի գերիշխող դիրքը, թուլացներ Բրյուսելի կապը Բալկանների հետ: Այդուհանդերձ Քի-Ուեսթում չհաջողվեց ԼՂ-ի նկատմամբ կրկնել Դեյտոնյան սցենարը, թեեւ, ինչպես գրում են ամերիկացի դիվանագետները, «Ղարաբաղյան հակամարտությունը Մ. Նահանգների համար ուներ ավելի մեծ ռազմավարական նշանակություն, քան Բոսնիայինը»:

Ինչպես նշում է ամերիկյան The National Interest հանդեսը, «հակամարտության գոտին հյուսիսում սահմանակցում է Վրաստանին եւ Ռուսաստանին, արեւմուտքումՙ Թուրքիային, հարավումՙ Իրանին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է շփման գծից ընդամենը 12 մղոն հյուսիս: Ադրբեջանը կարեւոր կետ է դեպի Աֆղանստան զորքերի տեղափոխման համար: Կարեւոր էր համարվում հայ-ադրբեջանական հաշտության կնքումը Վաշինգտոնում, որը կարտացոլեր ուժերի նոր դասավորությունը ինչպես Բալկաններում, այնպես էլ Կովկասում»:

Քի-Ուեսթում նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը «քննարկում էին կարգավորման ծրագրի ուրվագծերը», սակայն, ինչպես գրում է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը, ամեն ինչ վկայում է, որ Բաքուն այն ժամանակ չէր վստահում ԱՄՆ-ի դիրքորոշմանըՙ կարծելով, որ նա հայերի օգտին կլուծի ԼՂ խնդիրըՙ դրանով երախտագիտություն հայտնելով ԼՂ հակամարտության միջոցով ԽՍՀՄ փլուզմանը նպաստած լինելու համար: Ալիեւը հույս ուներ Մոսկվայի հետ բանակցելիս իր շահերին ծառայեցնել Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության արեւմտամետ կողմնորոշումը: Սակայն նրա առողջական վիճակը վատթարացավ: Ամերիկացի փորձագետները Քի-Ուեսթը համարում են ԼՂ-ի համար բաց թողնված «Դեյտոնյան ճշմարտության պահ», թեեւ նրանք իրավացիորեն կարեւոր էին համարում Բաքվի կամ Երեւանի կողմից Մոսկվայիՙ որպես գլխավոր ռազմավարական գործընկերոջ ընտրությունը: Բայց, ի տարբերություն 2001 թվականի, այսօր Բաքուն եւ Երեւանը փոխել են իրենց տեղերը:

The American Interest պարբերականը վերջերս Բալկաններում ստեղծված ստատուս-քվոն բացատրեց տեղական ազգամիջյան պայքարով կամ Բալկաններում Եվրոմիության քաղաքականության ձախողումներով, իսկ այնտեղից ԱՄՆ-ի ինքնահեռացումը, ըստ պարբերականի, կարող է հանգեցնել արտաքին ուժերի աշխուժացմանը, որոնք կարող են տվյալ զարգացումներն օգտագործել Արեւմուտքին դիմակայելու նպատակով: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վերջերս The Financial Times թերթին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին նախազգուշացրեց. «Ուրիշներին մի՛ դրդեք դուրս գալ ԵՄ-ից, քանի որ Եվրոմիության փլուզման դեպքում դուք կունենաք պատերազմ Արեւմտյան Բալկաններում: Եթե մենք միայնակ թողնենք Բոսնիան ու Հերցեգովինան, Սերբական Հանրապետությունը, Մակեդոնիան, Ալբանիան, ապա կրկին կունենանք պատերազմ»: «Մարդիկ կարծում են, թե Brexit-ը վերջն է, բայց դա միայն սկիզբն է»,- շարունակեց Յունկերը: Այս կապակցությամբ ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության վերջին հրապարակումներից մեկում նշում է, որ Յունկերի խոսքերով ոչ թե Ռուսաստանը, այլ հենց ԱՄՆ-ն է կոչ անում դուրս գալ ԵՄ-ից եւ փլուզել այն: Իր հերթին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպային սպառնացող գլխավոր վտանգներից մեկը համարում է ԱՄՆ նոր վարչակազմը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ իսլամական ահաբեկչությունը: The American Interest-ը արձանագրում է Բալկաններում ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը եւ Բրյուսելի այն երկյուղները, որ Ռուսաստանը կարող է այնտեղ ուժեղացնել իր ազդեցությունըՙ դիմելով տեղի սլավոն եւ ուղղափառ բնակչությանը, իսկ Թուրքիան հանդես կգա որպես Բալկանյան մահմեդականների պաշտպան»:

«Եթե Ռուսաստանն ու Թուրքիան շարունակեն Բալկանների ապակայունացումը, ապա ԵՄ-ը իր սահմանների մոտակայքում կբախվի շատ ավելի լուրջ իրավիճակի եւ չի կարողանա վերահսկել իրադրությունը»,- կարծում է Stratfor-ըՙ սխեմայից հանելով ԱՄՆ-ին ու Թուրքիային, որը գերակայություններ ունի Սիրիայում: Եվրոպայում ԱՄՆ միացյալ զինված ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտտին այն տեսակետն է արտահայտել, թե Ռուսաստանն ապակայունացնում է իրադրությունը աշխարհում եւ մասնավորապես Արցախում, շարունակում է ռազմակայան պահել Հայաստանի տարածքում, իսկ Թուրքիան ստիպված է պայքարել Ռուսաստանի մարտահրավերների, փախստականների հոսքի եւ ահաբեկչության դեմ, մինչդեռ Ռուսաստանը լարվածությունն օգտագործում է եվրոպական եւ անդրատլանտյան մերձեցումը դանդաղեցնելու նպատակով: Այս ամենի արդյունքում սխեմայի մեջ մնում են Ռուսաստանը, Չինաստանը եւ իսլամական ահաբեկչությունը: Բայց վերջերս Չինաստանը սկսել են հանել սխեմայից:

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Al Jazzera-ի կայքի այն հոդվածը, որտեղ ասվում է, թե Ռուսաստանը Աֆղանստանում իբր համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների հետ: Գերմանական Frankfurter Allgemeine թերթի բնորոշմամբ, ի վերջո մնում է Բալկանների մակարդակին բարձրացված Կովկասը (կամ ընդհակառակը)ՙ որպես գործողությունների ենթադրյալ ռազմաբեմՙ ապակայունացման տարբերակների արտահանմամբ: Ըստ Թոմաս դե Վաալի , արցախյան ճակատում այս տարվա գարնանը սրացումը չի բացառվում, քանի որ 2016 թ. ապրիլյան պատերազմից ի վեր քաղաքական եւ դիվանագիտական առաջընթաց չի արձանագրվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ հաղորդեցին, թե Աբխազիայով ու Վրաստանով դեպի Հայաստան իբր առաքվում են ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչը կտրականապես հերքեց Ռուսաստանի ԱԳՆ-ն: Փաստն այն է, որ ինչպես Հարավսլավիայի մասնատումից հետո Բալկաններում, այնպես էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Անդրկովկասում պահպանվել են աշխարհաքաղաքական բեկվածքներ, որոնք մնում են տարածաշրջանային եւ ըդհանուր անկայունության պատճառներ: Արեւմուտքի փորձագետները ներկայումս ստեղծում են տեղեկատվական-քաղաքական այնպիսի իրավիճակ, ըստ որի Բալկաններում կամ Կովկասում վտանգավոր քաղաքական զարգացումների ծագման դեպքում բոլոր սլաքներն ուղղված կլինեն Մոսկվային: Stratfor-ը շարունակում է իր խաղը, բայց խաղալ կարող են նաեւ ուրիշները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՈՎ ԵՐԿԻՐ ՉԻ ԶԱՐԳԱՆԱ

Հաջորդ գրառումը

Ի ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ ՍԱՏԻՐԱՅԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ ՍԱՏԻՐԱՅԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական