Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԱՅՆԸՙ 20-30 ԵՎՐՈ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ան. Հ., Գերմանիա

Գերմանական taz-ը մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում գտնված իր աշխատակիցների հրապարակումներով անդրադառնում է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Ձայնըՙ 20 եվրո» վերնագրյալ հրապարակման հեղինակ Բարաբարա Օերթելը նկարագրելով 6-րդ համարը հանդիսացող Հանրապետական կուսակցության «Առաջընթաց եւ անվտանգություն» կարգախոսովՙ ամենուրեք տեսանելի պաստառները, լայնահուն փողոցներում հասուն տարիքի տղամարդկանց գովազդային վահանակները, շեշտում էՙ ապրիլի 2-ին հարավկովկասյան այս հանրապետությունում անցկացվող խորհրդարանական ընտրությունների մասին ավելին չի «ցուցվում»: 1991-ից անկախացած Հայաստանում, որտեղ ժողովրդավարական իշխանափոխություն չի էլ եղել, պարզ է, կրկին հանրապետականներն են ամենաշատը «հավաքելու», բայց ընտրական թոհ ու բոհի մեջ ընտրողին ավելի շատ հուզում էՙ ով, երբ, որտեղ ու ինչպես է հանդգնելու կեղծել:

Լրագրող Շահանե Խաչատրյանի գնահատմամբ նոր ընտրակարգում նվազագույն դրականը տեսախցիկների առկայությունն է, ընտրողների էլեկտրոնային մատնահետքը պարտադիր է, իսկ քվեարկածների ցուցակը հրապարակման ենթակա է, ինչը վստահություն կապահովի, թե ընտրել են կենդանի մարդիկ, ոչ թե ինչպես նախկինումՙ նաեւ մեռյալներ: Գերմանացի հոդվածագիրը նկարագրում է, թե ինչպես են ընտրությունների մասնակից ուժերի «էմիսարները» «ձայներ» գնելու գործընթացն իրականացնում: Լրագրող Արմեն Մ.- ի պատմելով, Երեւանում իր ծանոթի տանն ինքն ականատես է եղել ինչպես է հանրապետական մի տիկին դուռը թակել, բարեկամաբար խնդրել տանտիրոջ անձնագրի տվյալները, ուՙ եթե վերջինս ձայնը տա իր քարոզած կուսակցությանը, երախտագետ կլինեն: Ընդդիմությունն էլ առատաձեռն է, նշում է հոդվածագիրըՙ նկարագրելով «Բարգավաճ Հայաստանի» օգտին մարզերից մեկում ձայն հավաքագրող մի կնոջ վարքը, որ վստահեցրել է, թե ընտրության օրը ստուգելու էՙ եթե իր ցուցակում տեղ գտած ընտրողները խոստումնազանց չեն եղել, քվեարկել են իրենց օգտին, 10 հազար դրամՙ 20 եվրո հոնորար կստանան:

Քաղաքաբնակներինՙ 30 եվրո: Մի քանի հազար աշխատակից ունեցող SAS հանրախանութների ցանցի սեփականատեր հանրապետական Արտակ Սարգսյանը ձայն հավաքագրելու սեփական մեթոդներն ունի: Նա իր ենթականերից պահանջում է հապճեպ արձանագրվել իր ընտրատարածքում, ապա իր օգտին քվեարկել, ով հակառակվիՙ նոր աշխատատեղ պիտի որոնի:

Հանրապետականի թեկնածու «Արարատ» հեռուստաընկերությունից Միհրան Հակոբյանը ընտրակաշառքի պրակտիկայում խոտելի բան չի գտնումՙ պահանջարկ կա: Երեւանում 4 հոգանոց ընտանիքի պարագայում 120 եվրոն ամսական միջին աշխատավարձի գրեթե համարժեքն է: Շատերն են հարցնումՙ ինչպե՞ս են ստուգելու, թե ընտրողներն ինչպես են քվեարկել: Պիտի նախկինի նման բջջային հեռախոսով քվեաթերթիկը լուսանկարեն ու փողոցում ցույց տա՞ն: Յուրաքանչյուրը 9 քվեաթերթիկ է ստանալու, մեկի վրա նշում պիտի արվի, մյուսների տեղն աղբարկղն է: Իսկ եթեՙ ոչ: Ընտրություններն են աղբ, Շահանե Խաչատրյանի կարծիքն է մեջբերում գերմանացի լրագրողըՙ հավելելով, որ Շահանեն նախընտրում է ընտրություններին չմասնակցելով իր վերաբերմունքն արտահայտել: Սա էլ տարբերակ է, եզրափակում է հոդվածագիրը:

«Կեղծվողՙ քրեա-օլիգարխիկ վարչախմբին ծառայող ընտրություններին» չմասնակցելու տարբերակն է կոչ անում նախընտրել նաեւ Մուղնիում բնակվող քաղհալածյալ իրավապաշտպան Արմինե Առաքելյանը, որի հետ taz – ի աշխատակից Տիգրան Պետրոսյանի ծավալուն զրույցի տպավորությունը կարելի է կարդալ գերմանական հիշյալ թերթի մարտի 27-ի համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆ ՈՒ ԴՈՆՅԱ ՊԵՆԵԼՈՊԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական