Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՀՈ՞ՒՅՍ ԷԼ ՄԱՐԵՑ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանկաերտ

Ադրբեջանական մամուլը շոկի մեջ է: BP-ի նախկին տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը հայտարարել է, որ կորպորացիան Կասպից ծովի ադրբեջանական հատվածում դադարեցնում է բնական գազի «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը: Դա տեղի կունենա ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը, որին հղում է անում գերազանցապես ադրբեջանական իշխանությունների տեսակետներն արտահայտող haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանից բնական գազի մատակարարումների սահմանափակման մասին խոսել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլին : Նրա ձեւակերպմամբ, ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարումը «գործնականում սահմանափակ էր»: Վալիաշվիլին միաժամանակ ասել է, որ Վրաստանը, բնականաբար, չի սահմանափակել գազի սպառումը եւ «օգտագործել է այն պահուստները, որոնք ժամանակին ստեղծվել էին»: Ադրբեջանական մամուլի կարծիքով, խոսքը «Գազպրոմից» գազի պակասը լրացնելու մասին է:

Ուշագրավն այստեղ այն է, որ Reuters-ի վերոհիշյալ տեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ Բաքվում Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարել BP կորպորացիայի տարածաշրջանային նոր տնօրեն Հերրի Ջոնսի հետ: Պարզվում է, այդ բանակցություններին ներկա է գտնվել նաեւ BP-ի նախկին տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը: Վերջինս էլ տեղեկացրել է «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը դադարեցնելու վերաբերյալ բրիտանական կորպորացիայի որոշման մասին:

Կորպորացիան, իհարկե, իր որոշումը բացատրում է «հանքավայրի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ»: Այդուհանդերձ, արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլում ուղղակի կամ միջնորդավորված քննադատություն է հնչում BP- ի հասցեին: Կորպորացիան նավթի եւ գազի արդյունահանման ոլորտներում լրացուցիչ ներդրումներ կատարելու մասին Ադրբեջանի կառավարության բազմաթիվ առաջարկություններ է մերժել, իսկ անցյալ տարի էլ իրականացրել զանգվածային կրճատումներ: Արդյունքում մի քանի հազար նավթագործներ մնացել են առանց աշխատանքի:

Ադրբեջանի կառավարության եւ BP-ի միջեւ տարաձայնությունների մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2013թ.-ին, երբ Իլհամ Ալիեւը ներկայացրել է «Հարավային գազային միջանցք» անունն ստացած նախագիծը: Նախապես ադրբեջանական կողմը հույս ուներ, որ բրիտանական կորպորացիան իր վրա կվերցնի ներդրումների մի զգալի մասը, սակայն արդյունքում BP-ին նախագծին միանալու ցանկություն չհայտնեց: Դա Իլհամ Ալիեւին դրեց բավական անհարմար վիճակում, եւ նա ստիպված եղավ 13 մլրդ. դոլարի ներդրումների բեռը վերցնել Ադրբեջանի պետական բյուջեի վրա:

Նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանն այսօր չի կարողանում սպասարկել ստանձնած պարտավորությունները եւ ստիպված է ներգրավել վարկեր եւ փոխառություններ: Բայց այս դեպքում էլ ծագում են լուրջ խնդիրներՙ արեւմտյան բանկերը վարկերի կամ փոխառությունների դիմաց պահանջում են, որ Ալիեւը գնա տնտեսության ազատականացման: Եւ ահա նման իրավիճակում հայտնի է դառնում, որ BP-ն դադարեցնում է գազի «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը: Տնտեսականից զատ դա Ադրբեջանի համար ունի քաղաքական նշանակություն: Մասնավորապես, եթե միտումը շարունակվի, նվազեն Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարման ծավալները, ապա վրացական կողմն ստիպված կլինի խորացնել ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունները: Իսկ դա նշանակում է Վրաստանում Ադրբեջանի ազդեցության թուլացում: Բացի այդ, «Շահդենիզ» հանքավայրից Ադրբեջանը գազ է արտահանում նաեւ Թուրքիա: Հետեւաբար, Թուրքիան էլ ստիպված է լինելու այլընտրանք որոնել:

Բացառված չէ, որ BP-ի որոշումն ունենա նաեւ քաղաքական ենթատեքստ: Մեհրիբան Ալիեւայի առաջին փոխնախագահ նշանակվելուց հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանում սկսվել է սեփականության վերաբաշխման նոր փուլ: Ամբողջ ճակատով հարձակման է անցել առաջին տիկնոջ հայրական ընտանիքը, որը «Փաշա-հոլդինգի» սեփականատերն է: Մասնավորապես, Մեհրիբան Ալիեւայի հորը պատկանող «Փաշա» բանկը դատական հայց է ներկայացրել տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի որդու դեմ: Դատարանը բավարարել է պահանջը: Խոսքը շուրջ մեկ միլիարդ դոլար գումարի մասին է: Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մամեդովի որդին «վերադարձրել է պարտքը եւ կալանքից ազատել իր սեփականությունը»:

Ի՞նչ առնչություն ունի BP-ը սեփականության այդ վերաբաժանման հետ: Լոնդոնում է բնակվում Իլհամ Ալիեւի քույրը, որի եւ Մեհրիբան Ալիեւայի հակասությունները հասցրել են նրան, որ Իլհամ Ալիեւը քրոջն արգելել է այցելել Բաքու: Իսկ Ալիեւի քույրը Լոնդոնում հաստատվել է BP- ի կողմից 1994թ.-ին Հեյդար Ալիեւին նվիրած առանձնատանը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել նրա եւ բրիտանական կորպորացիայի միջեւ ջերմ հարաբերությունների թեմայով:

Ամեն դեպքում իրողություն է, որ «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին բրիտանական կորպորացիայի որոշումը խիստ զգայուն հարված է Ադրբեջանի տնտեսությանը եւ Ալիեւի հեղինակությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԿԵՂԾ ՍԻՄՎՈԼՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը

Հաջորդ գրառումը

«ԸՆՏՐԱՊԻԵՍ»ՙ ՄԵԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

«ԸՆՏՐԱՊԻԵՍ»ՙ ՄԵԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական