Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Արիական Միաբանության առաջնորդՙ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամՙ ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ
«Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավարՙ Ա. ՌՈՒԲԵՆ
«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամՙ ՇԱՀԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում», նախագահ` ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի գաղտնի իմաստը եւ կոռուպցիոն ռիսկերը

Վերջերս կառավարությունում նորից է խոսվում էլեկտրոնային բժշկական քարտերի ներդրման մասին: Դա է նախատեսում 2012թ. հոկտեմբերի 25-ի ՀՀ կառավարության նիստում քննարկված «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին եւ միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, որը հղի է բազմաթիվ վտանգներով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար եւ իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Նմանատիպ ռեֆորմները նախորդ կառավարությանը պարտադրել են արտաքին դեստրուկտիվ կառույցները, որոնք իշխում են Արեւմուտքում եւ կանգնած են նաեւ այս նախագծի հետեւում:

Հարց N1. էլեկտրոնային բժշկական անկետաների նախագծի ներդրման դեպքում էականորեն աճելու է Հայաստանի արտաքին պետական պարտքը :

Այս հակասահմանադրական, հակաժողովրդական նախագծի լոբբիստները թաքցնում են հանրությունից, որ էլեկտրոնային բժշկական անկետաների ներդրումը պահանջում է հսկայական ծախսեր (բազմաթիվ հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռքբերման համար, ծրագրավորողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, հոսանքի եւ այլն), որոնց համար անհրաժեշտ են նոր վարկեր: Այս ամենը կհանգեցնի պետական պարտքի կտրուկ աճի: Բացի գլխավոր նպատակներից (տես` ներքեւում Հարցեր N 13, 14) արտաքին դեստրուկտիվ կառույցները այս եւ նմանօրինակ այլ ռեֆորմներով ցանկանում են նաեւ հասցնել Հայաստանը բյուջետային կրիզիսի, որպեսզի պարտադրեն իրենց քաղաքական կամքը` ի վնաս Հայաստանի ազգային շահերի:

Բժշկական տվյալների բազայից գողությունը անխուսափելի է

արց N2. Նախկին կառավարության այս որոշումը հակասահմանադրական է նաեւ այն պատճառով, որ համաձայն այս նախագծի, քաղաքացիների բժշկական տվյալները կտեղադրվեն ինտերնետում, դրանով վտանգի ենթարկելով մարդկանց, քանի որ այդ բոլոր բժշկական տվյալները հեշտությամբ կգողանան հաքերները եւ արտասահմանյան (այդ թվում թուրքական եւ ադրբեջանական) լրտեսական կառույցները:

Հարց N3. Ինչպես ապացուցել է Էդուարդ Սնոուդենը (փառք իրեն), բժշկական տվյալների գողությունը անխուսափելի է նաեւ ինչ-որ բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության դեպքում: Այսինքն, մեր երկրի բոլոր բնակիչների տվյալների բազան դավաճանը դիսկի վրա գաղտնի կերպով կարող է փոխանցել որեւէ երկրի, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Հարց N4. Անխուսափելի է նաեւ զանգվածային գողության հնարավորությունը ինտերնետի միջոցով : Հիշեցնենք, որ շատ անգամ ավելի ուժեղ պաշտպանված հիմնարկների բազաները կոտրել են, օրինակ` հայտնի է, որ Պենտագոնի սերվերները ժամանակին կոտրել էին հաքերները: Աշխարհում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձնական, այդ թվում բժշկական տվյալները գողացվել են. տուժել են միլիոնավոր մարդիկ:

Հարց N5. Բժշկական տվյալների բազայի գողությանը նպաստում է նաեւ այն, որ հայտնի եւ տարածված ծրագրեր արտադրող կորպորացիաները, ինչպես նաեւ հակավիրուսային ծրագրեր արտադրողները կապված են ե՛ւ Արեւմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների ե՛ւ հենց` վերոհիշյալ արտաքին դեստրուկտիվ կառույցների հետ: Դա նույնպես ապացուցել է Էդուարդ Սնոուդենը: Այս կապը գոյություն է ունեցել է հենց հիշյալ ծրագրերը ստեղծելիս: Դրանք հատուկ գրվել են այնպես, որպեսզի որեւէ պահի հնարավոր լինի ինտերնետի միջոցով գաղտնի ներթափանցել յուրաքանչյուր համակարգիչ: Ակնհայտ է, որ այս տվյալների միջոցով նրանք կկարողանան հավաքել հետախուզական տեղեկություններ մեր երկրի եւ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու մասին:

Հարց N6. Այդ իսկ պատճառով տարակուսանք է հարուցում այն, որ իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ իբր կարողանալու են պաշտպանել ինտերնետում ՀՀ բնակիչների բժշկական տվյալների բազան: Այսպիսով, ելնելով ինտերնետի եւ համակարգչի բնույթից, ակնհայտ է, որ դավաճանության կամ հաքերության միջոցով միանգամայն հնարավոր է հեշտությամբ մեր տվյալները գողանալ:

Հարց N7. Եվ պարզ չէ, թե ով է պատասխան տալու այս զանգվածային գողությունների համար:

Հարց N8. Բացի գողությունից, եթե այդքան մարդ (բոլոր բժիշկները, ծրագրավորողները, պաշտոնյաները) իմանան բժշկական գաղտնիքը, դա արդեն գաղտնիք չէ եւ դա իր հերթին նպաստում է գողությանը` խախտելով բժշկական, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի սահմանադրական պահանջը:

Հարց N9. Անձի մասին գաղտնի տեղեկություններ կարող են հավաքել նաեւ ապահովագրական ընկերությունները, որոնք կապված են պետության հետ եւ որոնք այս նախագծի լոբբիստներն են:

Հարց N10. Հնարավոր է նաեւ, որ մարդուն չընդունեն աշխատանքի ներկայումս կամ նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով (օրինակ, շաքարախտով հիվանդի առջեւ դնեն սահմանափակումներ): Վատառողջ մարդուն կարող են նաեւ շանտաժի ենթարկել եւ դա կարող է իրականացնել ինքը` իշխանությունը: Հարց N11. Նշենք նաեւ, որ որեւէ պահի` լույսը անջատվելու, համակարգչի անսարքության կամ հաքերային գրոհի պատճառով կարող է տվյալ հիվանդի բժշկական անկետան դառնալ անհասանելի: Հնարավոր է նաեւ տվյալների աղավաղումը համակարգչային սխալի կամ հաքերային հարձակման պատճառով:

Հարց N13. Նույն նպատակին շատ դեպքերում կարելի է հասնելՙ հզոր համակարգիչների միջոցով հետազոտելով բոլոր բնակիչների էլեկտրոնային բժշկական անկետաները: Դրա միջոցով շատ դեպքերում նույնպես երեւում են մարդկանց հոգեբանական եւ ֆիզիոլոգիական դիմանկարները:

Եվ կենսաչափական պարամետրերից եւ էլեկտրոնային բժշկական անկետաներից հզոր համակարգիչների միջոցով արտաքին դեստրուկտիվ կառույցները եւ տեղական իշխանությունները գաղտնի պարզելու են նաեւ յուրաքանչյուր մարդու եւ այդ թվում քաղաքական հակառակորդների եւ այլախոհների ուժեղ եւ թույլ կողմերը: Եվ դա հետագայում կարող են արտաքին դեստրուկտիվ կառույցները, կամ տեղական իշխանությունները, օգտագործել:

Հարց N14. Կառավարությունը չի ասումՙ լինելու է դա կամավոր, թե՞ ոչ: Կարո՞ղ է մարդը հրաժարվել էլեկտրոնային անկետայից բժշկական հիմնարկում, թե ոչՙ պահանջելով սպասարկումը սովորական թղթային բժշկական քարտով: Եվ լինելո՞ւ է արդյոք այս իրավունքը հավերժ:

Հայտնի է, որ նման հակասահմանադրական նախագծերը անում են սկզբից կամավոր, դրանով վարժեցնելով ժողովրդին, եւ որոշ ժամանակ անց դարձնում են պարտադիր:

Այսպես էր եղել սոցքարտերի, իսկ հետո նույնականացման քարտերի դեպքում: Եվ միայն վերջերս, շնորհիվ բազմաթիվ բողոքների, սկսած 2016թ օգոստոսից. բոլոր քաղաքացիներին վերադարձրել են առանց չիպի, սովորական հին տեսակի, 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ անձնագիրը ստանալու իրավունքը, վճարելով ընդամենը 1000 դրամ:

Հարց N15. Այս տոտալ հսկողության հակասահմանադրական նախագծով մեզ նաեւ միտումնավոր վիրավորում են, որպեսզի սպանեն մեր արժանապատվությունը, որպեսզի լրացուցիչ ստրկացնեն եւ սպանեն քաղաքացիների մեջ ըմբոստանալու ունակությունը:

Մենք գտնում ենք, որ էլեկտրոնային բժշկական անկետաների նախագիծը շատ վտանգավոր է մեր երկրի անվտանգության եւ քաղաքացիների համար, խախտում է մարդու իրավունքները եւ ՀՀ Սահմանադրության մեջ նշված բազմաթիվ դրույթներ: Կոչ ենք անում կասեցնել այս նախագիծը: Խնդրում ենք պատասխանել մեր բոլոր հարցերին:

Կանխահայտ շնորհակալություն,

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԸ ՍՊԱՍԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԸ ՍՊԱՍԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական