ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը: Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաեւՙ զորամասի հրամանատարին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործըՙ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: