Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՀՈԳՆԵՑԻ՞Ք

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկում Հայաստանի մասին 7.5 րոպեանոց ռեպորտաժը հերթական ոգեւորության ու հպարտության ալիքն առաջացրեց հայերիս մեջ: Գուցե իրավամբ, գուցե ոչ: Բայց դեռ երկար կխոսենք դարերի խորքից եկող կամ դարերի խորքում այդպես էլ մոռացված-մնացած մշակույթի մասին: Կհպարտանանք ու դեռ երկար ժամանակ, թեկուզ առանց հասկանալու, ատենախոսություններ կպաշտպանենք «Շնորհալու ազդեցությունը…», «Նարեկացու համամարդկային պոեզիան…» ու էլի նմանատիպ թեմաներով, եւ հեռուստացույցը միացնելով` կփշաքաղվենք քաղցր-մեղցր կլկլոցներից կամ կիսամերկ պարուհիների տեսքից: (Չնայած Ապրիլյան պատերազմից հետո կտրուկ աճել է նաեւ ազգային-հայրենասիրական որակյալ երգերի ու տեսահոլովակների քանակը): Ո՞վ ենք մենք, տեր Աստված, վերջապես: Գուցե հենց Նարեկացին ու Քուչակը, Չարենցն ու Սեւա՞կն են «թյուրիմացաբար» հայ ծնվել, հայերեն գրել, աղոթել հայերեն: Գուցե մենք ենք ազգովին մի մեծ թյուրիմացության մեջ, թե իբր այս ու այն ենք տվել մարդկությանը, որ ուրիշները դեռ ծառերի վրա` մենք արդեն համակարգիչ ու iPhone ունեինք, ու դա էլ` ամենաքիչը: Ո՞րն է մերը, հոգեհարազատը` անաղարտ հայերենը, գողտրիկ հայրենները, թե՞ «քուչի լեզուն» ու «մարշռուտկային» ասուխոսը: Ինչին ենք հավատում եւ ինչը մերժում, ինչից ենք տխրում եւ ինչով ուրախանում, ինչպես ենք սիրում եւ ինչպես` ատում: Ո՞վ ենք մենք վերջապես` դեգրադացվող մի հասարակությո՞ւն, որտեղ հարուստներն իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չեն տեսնում, իսկ աղքատները ժամ առաջ ձգտում են փախչել «սիրելի» հայրենիքից` հեռուներում երբեւիցե հարստանալու եւ ինչու ոչ` իրենք էլ այդ ժամանակ իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չտեսնելու մարմաջով: Ձեւին աղոթող, բովանդակությունից խրտնող ու չհասկացող մի հանրություն, որտեղ չարության պատճառ միայն աղքատությունը չի կարող լինել, այլապես բոլոր հարուստները բարության մարմնացում կլինեին, բոլոր ապահովվածներն էլ` հանդուրժողականության վառ օրինակ: Ինչն է մեր այսքան անհանդուրժողականության պատճառ, ինչն է մեր այսքան չարացած պոռթկման առիթ: Ինչու են ժպիտներն այսքան կեղծ ու կեղծիքը` այսքան ամենուրեք: Որն է մեր կերպարը` աշխատասեր, բազմափեշակ, ընտանիքասեր, կնամեծար ու մեծահարգ մարդը, թե՞ հակառակ սեռին միայն մի տեսանկյունից ընկալող, ճիշտ ու սխալից բան չհասկացող, բայց իբր «ճշտին նվիրված», շքեղ մեքենամեջ արարածը: Ինչու ենք մեզ իրավունք վերապահում բոլորին վերեւից նայելու` ազգովին` այլ ազգերի, անհատապես` մեր պես մյուս անհատների, որոնք մարդ են վերջապես, ասում են` Աստծո նմանությամբ, ու այդքանի հետ էլ` դեռ մի բան էլ` ազգակից ու հայ:

…Ո՞ւր են ճշմարիտ հեղինակությունները` մտավորական թե պարզապես մտածող մարդիկ, որ իրենց տեղը զիջել են «հեղինակություններին» ու թույլ տվել, որ երկիրը դարձնեն մի ընդհանուր «զոն»` իր ուրույն օրենքներով: Լավ, է, ժողովուրդ, չե՞ք հոգնել համատարած բթությունից, անտարբերությունից, «ախպերականությունից», իբր աշխատելուց, իբր` ընտրելուց, իբր ապրելուց: Թե այնքան ենք վերաձեւվել, որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան փրկելու ու դրանից կառչելով` առաջ շարժվելու համար: Իսկապես առաջ շարժվելու, ոչ թե, ասենք, հերթական պաշտոնյայի բերանով իբր խորիմաստ մտքեր եւ տնտեսական աճի կամ զարգացման մասին մտքեր լսելով` առաջ գնալու իմիտացիա անելու համար: Մի՞թե չեք հոգնել ամենքին ու ամեն ինչում կասկածելուց, դժգոհելուց, գռփելուց, «քցելուց», խաբելուց, քծնելուց, քսմսվելուց, երեսնիվայր ցեխի մեջ թավալվելուց, կեղծելուց, հայհոյելուց, հուսալքվելուց, չժպտալուց ու… չապրելուց: Մի՞թե չեք հոգնել նույնիսկ հոգնելուց: Մի քանի մարդ է մնացել այս երկրում (չնայած ընտրացուցակներում ավելացել են), ու նույնիսկ եթե անուղղելի իդեալիստ լինեմ` գուցե հավաքվեք այդ մի քանի մարդով ու որոշեք, որ բավական է արդեն… Բավական է չտեսնել, չզգալ, իբր պետություն ունենալ, իբր հայրենիքի մասին մտածել, իբր ընտրություններ բեմադրել, ու էլի լիքը «իբր»-ներ, որ քանդում են առանց այդ էլ չկառուցված մեր տունն ու մարդավայել ապրելու երազանքն ավելի հեռու` հարյուրամյակներ այն կողմ շպրտում: Ու եթե անկեղծ մի բան է մնացել այս երկրում ու մեր հոգիներում` դա ատելությունն է, չարությունը, ագահությունը ու մեծամտությունը: «Իբր» չէ՞ նաեւ երկրից փախչելը` անվերադարձ, երկիրը թողնելով չգիտես ում, բանակն` առանց զինվորի, հողն առանց մշակողի` մեր երեխաներին կտակելով ՈՉԻՆՉ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՓՉԱՆ ԹԷՈԴՈՐՈՍ»ՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ «ՌԵՔՎԻԵՄ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ «ՌԵՔՎԻԵՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական