Շվեյցարական «Նոյեր ցյուրխեր ցայթունգը» մարտի 15- ին «Պատմության հնոցում» վերնագրյալ հրապարակման մեջ ծանուցում է, որ 2016- ին Ցյուրիխում ֆրանսերենից թարգմանաբար լույս է տեսել Վիկտոր Գորդոնի «Անցյալի աղբյուրը ( կամՙ ջրհորը- Ան. Հ. )» 496 էջանոց գիրքը (Victor Gordon. Brunnen der Vergangenheit): Վիկտոր Գորդոն գրական կեղծանունով հայտնի հեղինակը 1903- ին Վանում ծնված, ցեղասպանության վերապրող Վահրամ Կաքավյանն է, որ 1923-ին ընտանիքի հետ Թիֆլիս, այնուհետ Փարիզ գալով, գրչի պատմություն է դարձրել իր ինքնակենսագրականըՙ հայոց պատմության ամենաողբերգական այս հատվածը վիպական 3 գրքի ծնունդ տալով: «Անցյալի աղբյուրը» եռերգության առաջին հատորն է, եւ ի տարբերություն Հայոց ցեղասպանության մասին գերմանալեզու մյուս նշանավոր հեղինակներիՙ Վերֆելի, Հիլզենրաթի գրականության, Կաքավյան- Գորդոնի վիպագրությունն ապրվածի «շարադրանք» է: