Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրենք է խախտել: Խոսքը Ընտրական օրենսգրքի մասին է, որն ըստ ԿԸՀ-իՙ պարոն Ծառուկյանը խախտել է անցած օրերին Տավուշի մարզում իրականացրած քարոզչության ժամանակ: Բանն այն է, որ պարոն Ծառուկյանը ոչ միայն խոսք է տվել իր հետ հանդիպման եկած տավուշցիներին, որ օգնելու է, այլ խոստացել է, որ հաջորդ օրն իսկ նրանց հարցերը կլուծվեն: Օրինակ, մեկին պետք է եղել վիրահատություն, պարոն Ծառուկյանը խոստացել է, որ վաղը կարող է գալ իր մոտ, իր մոտից էլ ուղիղ վիրահատարան: Մինչդեռ Ընտրական օրենսգրքում կարդում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ դրան մասնակից կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանք: Արգելվում է նաեւ մատուցել եւ խոստանալ ծառայություններ: Հիմա, պարոն Ծառուկյանն իհարկե կարող է ասել, որ ինքը ԸՕ-ի հիշյալ դրույթը չի խախտել, քանի որ այն կուսակցությունների մասին է, իսկ իրենըՙ դաշինք է, այն էլՙ հուժկու, բայց Ծառուկյան դաշինքից այս կապակցությամբ հանդես եկած Իվետա Տոնոյանը նշել է, որ պարոն Ծառուկյանի մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձեւակերպման հետ:

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե պարոն Ծառուկյանի մարդկային վերաբերմունքը որքանով աղերս ունի, կամ ունի՞ արդյոք ընտրակաշառքի հետ, փաստ է, որ այս նկատողությունից հետո Ծառուկյան դաշինքի առաջնորդը որոշակիորեն փոխել է իր մարտավարությունը: Օրինակ, Տավուշից հետո Արմավիրի մարզում պարոն Ծառուկյանը ոչ մեկի հարցը տեղում չի լուծում եւ դա վաղն անելու խոստում չի տալիս, այլ միայն նշել է, որ բոլոր հարցերը ընտրություններից հետո կլուծվեն:

Այնուամենայնիվ, ո՞րն է մարդկային վերաբերմունքի եւ ընտրակաշառքի սահմանագիծը: Ավելի ճիշտՙ ինչո՞վ է տարբերվում նախընտրական խոստումըՙ ընտրակաշառքից: Տեսեք, եթե նախընտրական հանդիպումների ժամանակ ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցության դիմելովՙ քաղաքացին խնդրում է լուծել իր մասնավոր հարցը, օրինակՙ սառնարան չունի, եւ տվյալ կուսակցությունը խոստանում է հենց վաղը լուծել այդ հարցը, կամ հենց տեղում, կուսակցական ավտոբուսից հանում տալիս է քաղաքացուն նոր սառնարան, սա ընտրակաշա՞ռք է: Ենթադրենքՙ է, իսկ ինչո՞ւ այդ պարագայում ընտրակաշառք չէ կուսակցությունների նախընտրական խոստումն առհասարակ, մանավանդ որ դրանք հենց սառնարանային թեմայով են, քանի որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները մեզ խոստանում են, որ իրենց ընտրելու պարագայում, մեր սառնարանները լցվելու են, ոչ ամբողջությամբ եւ միանգամից, բայց սկզբումՙ տասը տոկոսով, հետո կայուն եւ շարունակաբար: Հիմա, ո՞րն է խնդիրը, եթե կուսակցություններից մեկը նույն պահին ե՛ւ խոստում տալիս, ե՛ւ հարց լուծում, իսկ մյուսը միայն խոստում է տալիս, հետո կամ կլուծի՞, կամՙ ինչպես միշտ: Խոստումն ինքը ընտրակաշառք չէ՞, թեկուզ եթե այն վերաբերում է ոչ թե մեր սառնարաններին, այլ, ենթադրենք, Գեղարքունիքի մարզում բարձրագույնավարտ երիտասարդներիՙ նվազող թիվը բարձրացնելուն:

Բացի այս, ի՞նչ է նշանակում քարոզարշավի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններիՙ քաղաքացիներին ծառայություններ խոստանալու արգելքը: Այսինքն ընտրարշավի մասնակից կուսակցությունները չպե՞տք է խոստանան, որ ծառայելու են քաղաքացիներին: Չէ, հասկանալի է, որ ընտրություններից հետո չեն ծառայելու, բայց խոստանալն է՞լ չի կարելի: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է, օրինակ, իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններին մասնակցում «Անվտանգություն եւ Առաջընթաց» կարգախոսով, չէ՞ որ ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը ըստ էության ծառայություններ են, որոնք, ըստ ԸՕ-ի, խոստանալ չի կարելի:

Մի խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք ձեզ հետ կգան հանդիպելու այս մեկ ամսվա ընթացքում եւ կխոստանան, որ ծառայելու են ձեզ, անմիջապես դիմեք համապատասխան մարմիններին, քանի որ նրանք այդպիսով օրենք են խախտում: Մյուս կողմից, սակայն, պարզվում է, որ մեր Ընտրական օրենսգիրքը շատ էլ լավն է, քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից պահանջում է անկեղծություն, անգամՙ պարտադրում է, որ անկեղծ լինեն. եթե չեք ծառայելու, ինչո՞ւ եք խոսք տալիս:

Մի կարեւոր բան էլ. բարեգործությունը, այն էլ ընտրությունների ժամանակ, հաճախ մարդկայինի հետ որեւէ աղերս չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

THE NATIONAL INTEREST. ՂՐԻՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է

Հաջորդ գրառումը

ՍՐՏԱԲԱՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՍԻՐՏԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՐՏԱԲԱՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՍԻՐՏԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական