Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

THE NATIONAL INTEREST. ՂՐԻՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների տարածքային վերաձեւումների մասին

Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ Ռուսաստանին Արեւմուտքի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի ներկայացրած պահանջը արեւմտյան երկրների աղաղակող երեսպաշտության եւ երկակի չափանիշների օրինակ է, երկրներ, որոնք իրենք էլ ակտիվորեն զբաղվել են ուրիշ պետությունների սահմանների բռնի փոփոխումներով, գրում է Թեդ Գալեն Կարպենտերը ամերիկյան The National Interest թերթում:

Հեղինակը ընդգծում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ղրիմի հարցում շարունակում է իրեն նախորդած Բարաք Օբամայի քաղաքականությունը: Այսպես, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլին փետրվարի 2-ին իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ը մտադիր է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի վերադարձրել թերակղզին Ուկրաինային:

Փետրվարի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում նա պարզորոշ կերպով հաստատեց իր դիրքորոշումը, հայտարարելով, թե «Ղրիմը Ուկրաինայի մասն է»:

Ղրիմի հարցում ԱՄՆ-ի բռնած դիրքը հար եւ նման է նախորդ վարչակազմի ուղեգծին, ինչպես նաեւ Թրամփի նահանջն է իրատեսական արտաքին քաղաքականությունից եւ ապացույցը վաղեմի խնդրիՙ աղաղակող երկակի չափանիշներ կիրառելու ԱՄՆ-ի պատրաստակամության:

Տասնամյակներ շարունակ ամերիկացի բազմաթիվ պաշտոնական անձինք պնդել են, որ պատերազմի միջոցով ձեռք բերված տարածքային փոփոխություններն անօրինական են, եւ որ Վաշինգտոնը չի հանդուրժի նման գործողություններ: Ղրիմը այդ դիրքորոշման լոկ ամենավերջին օրինակն է: Մասնավորապես այդ տրամաբանությանը հետեւելով Ջորջ Բուշ ավագը ներխուժեց Քուվեյթը զավթած Իրաք:

Այդուհանդերձ իր դաշնակիցների համանման վարքագծի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը արմատապես տարբեր է: «Կարելի է հարց տալ, թե ԱՄՆ-ը Իսրայելից ե՞րբ կպահանջի Սիրիային վերադարձնել Վեցօրյա պատերազմի ընթացքում իր զավթած Գոլանի բարձունքները», շարունակում է թերթը, մեջբերելով Թել-Ավիվի այն պատճառաբանությունը, թե Իսրայելն այդ հակամարտությունն սկսեց որպես կանխիչ միջոց, քանի որ Սիրիան ու Եգիպտոսը կարծես թե պատրաստվում էին հարվածել հրեական պետությանը: Իսրայելը հիմքեր ուներ գրավելու բարձունքները, որտեղից սիրիական հրետանին սպառնում էր հրեական բնակավայրերին:

Եվ այդուհանդերձ դա ռազմական ուժի միջոցով տարածքային փոփոխությունների իրականացման անվիճարկելի փաստ է, իսկ հետագայում այդ տարածքի բռնակցումը վկայում է, որ Թել-Ավիվը այն երբեք չի վերադարձնելու Դամասկոսին: Սակայն Վաշինգտոնը այդպես էլ պատժամիջոցներ չձեռնարկեց Իսրայելի դեմ: Ընդհակառակը, հետագա տարիներին երկկողմ հարաբերությունները միայն ամրապնդվեցին:

Նույնպիսի աղաղակող երկակի չափանիշներ գոյություն ունեն նաեւ 1974 թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի զավթման նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ: Տվյալ դեպքում ներխուժման համար նույնիսկ անվտանգության ապահովման անհրաժեշտության հիմնավորում չի եղել: Թուրքիբան այն ժամանակ կղզու թուրք բնակիչների նկատմամբ հույն կիպրացիների բռնության առանձին դեպքերն օգտագործեց որպես Կիպրոսի տարածքի 37 տոկոսի օկուպացման արդարացում: Թեեւ ԱՄՆ-ը այդ նախահարձակման համար սկզբում Թուրքիայի նկատմամբ աննշան պատժամիջոցներ ձեռնարկեց, դրանք շուտով չեղարկվեցին ու մոռացվեցին, իսկ Անկարան ստեղծեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» խամաճիկային կառավարություն:

Հարկավոր է նաեւ հարց տալՙ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները վերոհիշյալ դրվագներից որքանո՞վ էին վատթար, որ Մոսկվան ենթակա դարձավ պատժամիջոցների: Ղրիմի հետ կապված իրավիճակը թեեւ այնքան սուր չէր, որքան Գոլանի բարձունքների դեպքում, բայց թերակղզու միացումն ուներ անհամեմատ մեծ նշանակություն: Կիեւում մոլի հակառուսական վարչակարգի իշխանության գլուխ անցնելուց հետո Կրեմլը բոլոր հիմքերն ուներ իր ծովուժի սեւաստոպոլյան ռազմակայանի ապագայով մտահոգվելու համար:

Ավելին, Ռուսաստանն ընդգծում է, որ Ղրիմը երկրի մասն է եղել 1780-ականներից մինչեւ 1954 թվականը, երբ Նիկիտա Խրուշչովը թերակղզու վերահսկողությունը հանձնեց Ուկրաինային: Հոդվածագիրը հարց է տալիս, թե ԱՄՆ-ում պաշտոնական անձինք եւ քաղաքական գործիչները ինչո՞ւ են այդպիսի ակնածանքով վերաբերվում «փլուզված երկրի կոմունիստ բռնապետի արածին»:

Վերջապես, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները իրենք եւս հայտնի են տարածքային բռնի փոփոխություններով: 1999 թվականին ՆԱՏՕ-ն 70 օր շարունակ ռմբակոծում էր Սերբիան, որպեսզի այդ երկրից անջատի Կոսովոն, իսկ 2008 թվականին ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զանց առնելովՙ հայտարարեցին վերջինիս անկախացման մասին: Դրանով իսկ ի հայտ եկած նախադեպը նույն թվականին Ռուսաստանն օգտագործեց Վրաստանի դեմ իր պատերազմում:

Եթե հաշվի առնենք երկակի չափանիշների կիրառման բազմաթիվ դեպքերը, ապա տարածքային փոփոխությունների նկատմամբ Վաշինգտոնի հռչակած քաղաքականության բարոյական հիմքը դառնում է ավելի ու ավելի խախուտ: Ուստի, գործնական տեսակետից, Ղրիմի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս անզիջում դիրքորոշումը այնքան էլ հիմնավորված չէ: ԱՄՆ-ի ղեկավարները պետք է ընդունեն այն իրողությունը, որ Մոսկվան չի հրաժարվելու Ղրիմից, ինչպես որ Սերբիան եւ Սիրիան չեն կարողանում հրաժարվել Կոսովոյից եւ Գոլանի բարձունքներից: Իր հերթին Կիպրոսը, չնայած պարբերաբար անցկացվող բանակցություններին, դժվար թե կարողանա կրկին իր վերահսկողության տակ առնել կղզու հյուսիսային մասը:

Այսպիսով, ԱՄՆ-ը բնավ չի շահում այն բանից, որ համառորեն եւ ապարդյուն կերպով Ռուսաստանից պահանջում է Ուկրաինային վերադարձնել Ղրիմը: Ամերիկյան թերթի բնորոշման համաձայն, արեւմտյան տերությունների, այդ թվում ԱՄՆ-ի, տարածքային զավթումների նկատմամբ Վաշինգտոնի երեսպաշտական քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի դիրքորոշումը դառնում է նույնիսկ ավելի զզվելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԿԱՅՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԻ ՆՈՐ ԲԱԼԱՔՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական