Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ ՌԱՍԻՄ ԱՂԱԵՎԻՆ

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ռասիմ Աղաեւը ժամանակին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ լրագրող է աշխատել, այդ թվում եւՙ արտասահմանում: Ներկայումս haqqin.az-ի հեղինակներից է: Նրան զայրացրել է, որ «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Խոջալուի 25-ամյա վաղեմության դեպքերին: Աղաեւին հատկապես նյարդայնացրել է Արսեն Մելիք-Շահնազարովի խոսքը: Եւ ահա նա հոդված է հրապարակել, որտեղ փորձում է ապացուցել, որ Սումգայիթում եւ Բաքվում հազարավոր ադրբեջանցիներ պաշտպանել են հայերին, իսկ «Երեւանի կամ Ստեփանակերտի մի բնակիչ գոնե կգտնվի՞, որ հիշի իր կողմից փրկված մի ադրբեջանցու» https://haqqin.az/news/94319:

Չի գտնվի, Աղաեւը ճիշտ է ասում: Բայց չի գտնվի, որովհետեւ Երեւանում եւ Ստեփանակերտում ադրբեջանցիների ջարդեր չեն կազմակերպվել: Մարդիկ պարզապես հեռացել են: Իսկ ի՞նչ է կատարվել Բաքվումՙ դիմում եմ Զարդուշտ Ալիզադեի եւ Ռասիմ Աղաեւի հեղինակած «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքի օգնությանը:

Նկարագրելով 1989թ. նոյեմբերի վերջերի Բաքուն, Ալիզադեն հիշում է, թե ինչպես մի ուշ երեկո, մտնելով ժողճակատի կենտրոնական գրասենյակ, ականատես է լինում, որ մի խումբ երիտասարդներ ծեծում են մեկին:

– Ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս նման բան,- հարցնում է նա:

– Բռնել ենք հայի, ատրճանակն ինչ- որ տեղ է շպրտել, չի ասումՙ որտեղ, ծեծում ենք, որ ասի,- պատասխանում է հեղինակին հայտնի «տղաներից» մեկը:

Իսկ ովքե՞ր էին հայ մարդուն ժողճակատի գրասենյակ բերողները: Բաքվի 26 կոմիսարների շրջանի միլիցիայի երկու սպա աշխատակից: Որտե՞ղ էին ծեծում իրենց զոհին: Ժողճակատի նախագահի առանձնասենյակումՙ Իսա Գամբարովի ներկայությամբ:

http://royallib.com/read/alizade-zardusht/konets-vtoroy-respubliki.html#532480

Ի՞նչ մթնոլորտ էր տիրում Ժողճակատում: Խնդրեմ. «Խոսքը տրամադրվեց Ալի Բայրամլի քաղաքից ինչ-որ մի բժշկի: Սույն բժիշկը հանդիսավոր հայտարարեց, որ ժամանակակից բժշկությունը արյան անալիզի միջոցով կարողանում է որոշել մարդու ազգային պատկանելությունը եւ առաջարկեց, որ Լեյլա Յունուսովան անալիզի համար արյուն հանձնի…»: Ինչո՞ւ: Որովհետեւ կասկածում էին, որ Յունուսովան հայ է… Որովհետեւ նրա ամուսնուՙ Արիֆ Յունուսովի մայրը հայուհի էր:

– Խնդրեմ, մեր Ճակատը դարձավ ֆաշիստական կազմակերպություն, շուտով կսկսեն մարդկանց գլուխները չափել,- կատարվածին արձագանքել է Յունուսովան, որն, ի դեպ, մի քանի տարի առաջ «Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու» մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, միջազգային կառույցների ճնշման տակ ազատ արձակվել եւ արտաքսվել Ադրբեջանիցՙ ամուսնու հետ միասին:

Նույն տեղում կարդում ենք. «Ջարդի օրն Արզու Աբդուլլաեւան տեսնելով, թե ինչպես է ամբոխը հետապնդում փախչող տղամարդուն, մոտեցել է մի ձեռքում ավտոմատ, մյուսում «Սկազկա» տորթ բռնած սաղավարտով զինվորին եւ հարցրել. «Ինչո՞ւ չեք միջամտում, ինչո՞ւ չեք պաշտպանում մարդկանց»: Զինվորը պարզ պատասխան է տվել. «Մենք հրաման չունենք»:

Ժլատ տողեր են, բայց եթե պատկերները դնում ես կողք-կողքի, ապա ստացվում է, որ փողոցում ամբոխը հետապնդում է հայ տղամարդու, անկյունում կանգնած է զինվորը, որին ադրբեջանցիները հյուրասիրել են «Սկազկա» տորթ, որպեսզի զբաղվի եւ ոչինչ չձեռնարկի, հայ տղամարդուն պաշտպանելու փորձ ոչ ոք չի ձեռնարկում, միայն մի կին մոտենում է զինվորին եւ հարցնում, թե ինչո՞ւ ոչինչ չի անում, զինվորն էլ թոթվում է ուսերը, «Մենք հրաման չունենք»:

Հաջորդ պատկերն ավելի խոսուն է. «Համալսարանի գիտական աշխատողը գործից տուն վերադառնալիս տեսել է, թե ինչպես է հայի լրիվությամբ կողոպտված բնակարանից մի ծեր կին թոռան հետ դուրս գալիսՙ հետը քարշ տալով էմալը թափած մի շերեփ:

– Այդ շերեփի համար դու երեխայի հոգի՞ն ես խեղում,- հարցնում է նա պառավ ջարդարարին: Իսկ նա կարծես ոչինչ չի եղելՙ հեռանում է թոռան հետ»:

Որեւէ մեկն այստեղ մարդասիրության կամ գոնե պարկեշտության նշույլ տեսնո՞ւմ է: Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ գրքի հեղինակներն ադրբեջանցի են, ամբողջ ճշմարտությունը չէին կարող ասել կամ չեն ցանկացել ամեն ինչ պատկերելՙ ինչպես իրականում եղել է: Բայց ասածն էլ բավական է, որպեսզի պատկերացում կազմենք Բաքվի հայկական ջարդերի բնույթի մասին: Ադրբեջանական քարոզչությունը զուր է ճգնում տպավորություն ստեղծել, թե «զանգվածային անկարգությունները չեն կրել էթնիկ անհանդուրժողականության բնույթ», թե «հազարավոր ադրբեջանցիներ ապաստան են տվել իրենց հայ հարեւաններին»: Իրականությունը հայ կողոպտված բնակարանից վերջին էմալաթափ շերեփը տանող պառավի եւ թոռան վարքն է: Պատկերի իմաստն այն է, որ նրանք էլ իրենց բաժին վրեժն են լուծել, ստացել իրենց բաժին բավարարվածությունը, որ կարողացան մի հայի վնաս հասցնել, հրճվել նրա բնակարանի ավերակների վրա…

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա երկու մեջբերում անենք. «1992թ. փետրվարի 18-ին ԱԺՃ մեջլիսը «Ազադլըղ» թերթում հրապարակում է իր որոշումը, որն ստորագրել էր ԱԺՃ մեջլիսի նախագահ Արիֆ Հաջիեւը: Ժողճակատը Մութալիբովին առաջարկում էր կամավոր հրաժարական տալ: ԱԺՃ-ն միայն այդ դեպքում էր երաշխավորում նրա եւ ընտանիքի անվտանգությունը եւ երկրից հեռանալու հնարավորութոյւնը, եթե նա ցանկանար դա: Հակառակ դեպքում ԱԺՃ-ն սպառնում էր դիմել ուժի եւ կանգ չառնել արյունահեղության առաջ»:

Այնուհետեւ, Խոջալուի բնակչության թվաքանակն Ալիզադեի եւ Աղաեւի գրքում նշված է «(շուրջ 1500 մարդ»), իսկ խոսելով սպանվածների դիակները պատկերող կադրերը մարտի 5-ին ԳԽ նստաշրջանում ցուցադրելու մասին, հեղինակները գալիս են այսպիսի եզրահանգման, որ դրանք շատ ծանր են ազդել ադրբեջանական հասարակության վրա, վախ ներշնչել, ինչը պատճառ է դարձել, որ բնակչությունը, նույնիսկ զինվորները, լսելով, որ հայերը գալիս են, թողնեն ամեն ինչ եւ փախչեն, բայց «այն ժամանակ, իրականացնելով Մութալիբովի տապալման իրենց ծրագրի վերջին փուլը, ԱԺՃ առաջնորդները նման հետեւանքների մասին չէին մտածում»:

Ահա, կարծես, ամեն ինչ ամբողջանում է. եթե սպանվածների ցուցադրումը Մութալիբովի տապալման ծրագրի վերջին փուլն էր, ինչպես Ալիզադեն եւ Աղաեւն են գրում, ապա նախավերջինը պետք է լիներ նրանց սպանությունը, իսկ դրան պետք է նախորդեր Խոջալուից խաղաղ բնակչության տարհանման դեմ ԱԺՃ սադրանքները… Այսպես կառուցվում է տրամաբանական շղթա, որի բոլոր օղակները տանում են դեպի ԱԺՃ-Մութալիբով քաղաքական մրցակցություն:

Խոջալուի խաղաղ բնակչության դեմ, այո, հանցագործություն է կատարվել, բայց դրա հեղինակները Բաքվում են: Շատերն այսօր էլ քաղաքականության մեջ են, զբաղեցնում են պետական, զինվորական եւ այլ բարձր պաշտոններ: Ապրում են նաեւ «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքի համահեղինակներ Զարդուշտ Ալիզադեն եւ Ռասիմ Աղաեւը: Ես վերջինիս դիմանկարը վերադարձրիՙ օգտագործելով իր իսկ գրքի որոշ հատվածներ: Եթե դրանք «կեղծ» են, ապա ինչո՞ւ են գրվել: Եթե ճշմարտությունն այն է, ինչ ասվել է 20 տարի առաջ Մոսկվայում, համարյա ընդհատակյա պայմաններում հրատարակված գրքում, ապա ինչո՞ւ է դրանից այսօր հրաժարվում Ռասիմ Աղաեւը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԽՈՋԱԼՈՒ: ՆՈՐԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ Է ՀԱՆՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՋԱԼՈՒ: ՆՈՐԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ Է ՀԱՆՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական