Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ, Ալավերդի

Հուշագրություն որդիական նվիրումով եւ ղեկավարի բարձր պատասխանատվությամբ

Հուշագրություններ մեր օրերում շատ են գրվում:Որպես ընթերցող ասեմ, որ այդ ժանրի ստեղծագործությունները ինձ հիմնականում դուր են գալիս: Առավելապես հետաքրքրական են կարդացվում քաղաքական գործիչների հուշերը: Պատահել է, որ երկու տարբեր գրքերում նույն եղելություններին տրվել են տրամագծորեն հակառակ գնահատականներ: Բայց այն, ինչ գրում է հանրաճանաչ եւ սիրված լոռեցի Հայկ Աղասու Օհանյանը իր «Դժվարին ճանարպարհի հանգրվանները» (Երեւան, «Ասողիկ» հրատարակչություն, 2016 թ.) գրքում, հավաստումն է Ժան Ժակ Ռուսոյի. «Իմ գործն է ասել ճշմարտությունը, եւ ոչ թե ստիպել հավատալ նրանում ասվածին» յուրատիպ ինքնախոստովանության: Այն Կիրովականի (Վանաձոր) շուրջ 40 (1952-92 թթ.) տարիների պատմության հայելային արտացոլանքն է, որ հեղինակն անվանել է եղելություններ եւ խոհեր:

Գրքի «Ժամանակին համընթաց» խորագրով առաջին մասում ընթերցողին է ներկայանում հեղինակի կյանքի բեղուն ճանապարհը` մանկությունը, պատանեկությունը, ուսումնառությունը, զինվորական ծառայությունը, կոմերիտական-կուսակցական եւ խորհրդային մարմիններում երկարամյա գործունեությունը: Ինչպես հատուկ է իսկական ղեկավարին եւ համեստ մարդուն, հեղինակն իր մասին քիչ է խոսում: Ինքնագոհություն կա գրքի էջերում, բայց ինքնագովքՙ ամենեւին: Փոխարենը յուրովի են արժեւորվում նրա տարբեր տարիների ղեկավարները, գործընկերները` Ցոլակ Բադալյանը, Մանիկ Բաղչինյանը, Հրանտ Ոսկանյանը, Հրայր Ղամբարյանը, Լեւոն Խաչատրյանը եւ ուրիշներ: Վերհիշելով այդ մարդկանցՙ ընթերցողն հեղինակի հետ պտույտ է տալիս քաղաքի փառքի սրահում` գիտաարտադրական միավորումներում, արդյունաբերական ձեռնարկություններում, շինարարական հրապարակներում: Ամենուր քայլ առ քայլ նվաճումներն են ու մտահոգություններ քաղաքի բնապահպանական եւ տրանսպորտային խնդիրների շուրջ: Առանձնակի ջերմությամբ է ներկայացվում քաղաքի քսան հազար բնակչի համար նախատեսված «Բազում» թաղամասի շինարարությունը:

Ժամանակին քաղաքը ձեռք է բերել «Քիմիայի քաղաք», «Լոռվա գեղեցկուհի», «Ծաղկի քաղաք», «Երգի քաղաք», «Վարպետների քաղաք» խորհրդանշական անվանումները: Եվ այդ ամենը ոչ առանց Հայկ Օհանյանի, վարպետ Մեհրաբի, գուսան Զաքարյանի, արվեստի մշակ Գեորգի Թովմասյանի, դուդուկի վանաձորյան երախտավորների, սպորտի բազում նվիրյալների: Ամենուր նաեւ իրավապահների արթուն աչքն է եղել:

Սպիտակի արհավիրքն է նկարագրվում ու նաեւ ազգային զարթոնքը, արցախյան գոյամարտը օհանյանական գնահատականներով, տագնապներով: Իրեն հատուկ խոր վերլուծություն է հեղինակի «Խորհրդային շրջան. մի՞ֆ, թե՞ իրականություն» խոհ-հարցադրումը:

Հուշագրության երկրորդ մասում մտորումներ են հայոց մեծերի` Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Բաղրամյանի, Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Համո Սահյանի մասին: Կենդանի հանդիպումների եւ անձնական շփումների պատառիկներ են այստեղ, իսկ վավերականության պատասխանատուն նաեւ գրքի էջերում զետեղված լուսանկարներն են:

Հուշապատումը եզրափակվում է արվեստի, գրականության մեծերի, պետական-քաղաքական գործիչների հոբելյանների եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ Օհանյանի ասած խոսքերով: Դրանց արժեքն յուրովի է մեծացնում հեղինակի խոստովանությունը. «Իմ աշխատանքի բոլոր տարիներին, իմ բոլոր զեկուցումները, ելույթները, հոդվածները, հուշերը գրել եմ անձամբ, որովհետեւ դա իմ խոսքն է, իմ ասելիքը, իմ ոճը»:

Կարծում եմ յուրովի են ներկայանում Օհանյանի գնահատականներում Մարտիրոս Սարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Սոս Սարգսյանը եւ մյուսները: «Իր քաղաքի նվիրյալը» հուշապատման էջերը մեզ ներկայացնում են Գյումրվա փառքը եւ որպես քաղաքի ղեկավար Դոնարա Հարությունյանի ծանրակշիռ ժառանգությունը:

…Գրքի էջերում որդիական նվիրում կա ու ղեկավարի բարձր պատասխանատվությունը, իսկ վերջնախոսքում նաեւ Համո Սահյանի խոսքերն են.

Եվ շնորհակալ պիտի լինես դու

Երջանիկ ու մեծ քո տառապանքից,

Որ հոգուդ վրա կնճիռներ չունես,

Եվ խղճիդ վրա չունես ոչ մի բիծ…

Փակում եմ ժողովածուն ու վերհիշում գործունեությանս ճանապարհին ունեցած հաղթանակները, նաեւ կորուստները, դառնությունները, տառապանքները, համոզված լինելով, որ Վանաձորի պատվավար քաղաքացի Հայկ Օհանյանի դեմքի կնճիռները բոլորովին կապ չունեն նրա հոգու եւ խղճի հետ: Նրա փորձն ու հպարտությունը իրար համարժեք են, եւ ամենեւին պատահական չէ, որ իմաստնացած այս այրը այսօր էլ պատկառելի տարիքում շարունակում է աշխատանքը «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Ինձ թվում էՙ մնաց ընթերցողի հետ կիսել ափսոսանքս կապված Հայկ Օհանյանի մեծ կորուստի հետ, հատկապես որ հուշագրությունն էլ նվիրվել է որդու` Բակուրի անմար հիշատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՊՐԱԾԸ ՎԵՐՀԻՇԵԼՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՊՐԱԾԸ ՎԵՐՀԻՇԵԼՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական