Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԽԱՆՈՒՄ ԱՎԱԳՅԱՆ
ԷԼԻՉԿԱ ԾՈՐՄՈՒՏՅԱՆ
Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներՙ Ջավախքից

Դա լա՞վ է, թե՞ վատ

Ջավախքում վրացական հեռուստաալիքներ չեն հեռարձակվում եւ Վրաստանում կատարվող իրադարձություններին ջավախքցիները ծանոթանում են համացանցի միջոցով:

Ջավախահայ բնակչության մի ստվար հատված ասում է, որ չի հետաքրքրվում եւ, եթե նույնիսկ հեռարձակվերՙ չէին հետեւելու,- «Հետեւում ենք հայկական եւ ռուսական հեռուստաալիքներին, իսկ վրացականը այդքան էլ հետաքրքրություն չի առաջացնում»:

Ոմանք էլ ասում են, որ այսպես լավ է,- «Եթե հեռարձակվեր, ապա դա նույնպես խթան կլիներ Ջավախքը հայաթափելու եւ խոսակցական լեզուն նույնպես վրացերենը դարձնելու»:

Ոմանք էլ դժգոհում են. «Ապրում ենք Վրաստանում եւ չունենք հնարավորություն հետեւելու այստեղ կատարվող իրադարձություններին հենց իրենց ՙ վրացական մեդիա դաշտից: Ախալքալաքում գործում է «Ջավախք» լրատվամիջոցը, որի միջոցով քիչ թե շատ հետեւում ենք Վրաստանում կատարվող իրադարձություններին»:

Իսկ հիմա այսպես կոչված «բարաբանիչեսկի» ալեհավաքներ են տեղադրել, որոնք կարելի է ասել ձեւական են, քանի որ գյուղական որոշ համայնքներում են եւ դրանք միացնելը բավականին աշխատատար է մարդկանց համար: Սա նաեւ մեծ հնարավորություն կտար սովորել լեզուն:Ես մեծ սիրով կհետեւեի «IMEDI» եւ «RUSTAVI 2» հեռուստաընկերություններին հեռուստացույցով, բայց չունեմ այդ հնարավորությունը եւ այդ բացը լրացնում եմ համացանցի շնորհիվՙ հետեւելով նրանց պաշտոնական էջերին»:

Հարց է ծագում, ինչո՞ւ, երբ վրացական իշխանությունը այդքան ուշադիր է Ջավախքում կատարվող յուրաքանչյուր իրադարձության (դպրոցներում լուրջ ուշադրություն են դարձնում վրաց լեզվի դասընթացներին, բանկերում, ոստիկանությունում եւ այլ հաստատություններում աշխատող յուրաքանչյուր մարդ պետք է պարտադիր իմանա վրացերեն) «աչքաթող» է արել մեդիա դաշտը եւ Ջավախքում չեն հեռարձակվում վրացական հեռուստահաղորդումներ: Այս մասին կփորձենք պարզել լրագրող, Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական Կենտրոն-հասարակական կազմակերպության տնօրեն Էդուարդ Այվազյանի կարծիքը:

– Ի՞նչ լեզվով է Սամցխե-Ջավախեթիում մեդիա հեռարձակումը` զուտ հայկական, թե՞ նաեւ վրացական:

– Գիտեք, Սամցխե-Ջավախքը բավականին մեծ մուլտիէթնիկ շրջան է, որը բնակեցված է տարբեր ազգերով ու կրոնական համայնքներով: Սամցխե-Ջավախքում ընդհանուր առմամբ մեծամասնություն են կազմում հայերը, սակայն շրջանի արեւմտյան մասում, այսինքնՙ Սամցխեում, մեծամասնություն են վրացիները եւ, հետեւաբար, այնտեղ հեռարձակումը վրացերեն լեզվով է եւ ցավով պետք է նշել, որ այնտեղ հայկական տեղական հեռուստաընկերություն չկա: Տեղի հայերը, օրինակ Ախալցխայի շրջանում, չունեն սեփական հայկական հեռուստաընկերություն եւ օգտվում են արբանյակից որպեսզի դիտեն հայկական ու ռուսական ալիքներ: Այլ է իրավիճակը Ջավախքում, ուր տեղական հեռուստաընկերությունները հայկական են:

– Ինչի՞ հետ կկապեք Ջավախքում վրացական հեռուստաալիքներ չդիտելու հանգամանքը:

– Նախՙ տեղի հայերը լավ չեն տիրապետում պետական լեզվին: Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ վրացական հեռուստաընկերությունները չեն անդրադառնում Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներին: Այս ամենի հետ մեկտեղ հայկականի գործոն լինելու գիտակցությունը եւ Հայաստանի հետ մշակութային կապերը եւս խաղում են իրենց դերը:

– Ըստ ձեզ, Վրաստանի կառավարությունը ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, որ Ջավախքում հեռարձակվեն վրացական ծրագրեր եւ, որ ամենակարեւորն էՙ դիտողականություն ապահովի:

– Իսկ ո՞վ է ասել, որ վրացական հեռուստաալիքներ չեն հեռարձակվում Սամցխե-Ջավախքում: Որպեսզի հայկական բնակչությունը դիտի վրացական ալիքներ, նախ պետք է տվյալ ալիքները իրենց մեջ ներառեն հայկական ծրագրեր, հիմնականում լրատվություն: Իհարկե Վրաստանի առաջին ալիքը մի քանի լեզվով տարբեր ժամերի հեռարձակում է լրատվություն, սակայն այն շատ անգամ հարմար չէ դիտել, քանի որ պետք է գիտենալ ժամը, փոխել ալիքը եւ այլն…

Շատ ավելի հարմար գաղափար է ստեղծել մի նոր հեռուստաընկերություն, որը իր մեջ կներառի հատուկ ծրագրեր ազգային փոքրամասնությունների համար եւ լեզվի իմաստով մատչելի կլինի Վրաստանի բոլոր բնակիչներին:

– Մի՞թե կարեւոր չէ պետության համար վրացական ալիքների հեռարձակումը, որպեսզի համապատասխան կարծիք ձեւավորվի պետության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Իհարկե շատ կարեւոր է: Հեռուստաընկերությունները հիմնական միջոցն են հանդիսանում մարդկանց տեղեկացնելու համար: Սակայն ասեմ, որ հեռուստատեսությունից բացի Սամցխե-Ջավախքում եւ ամբողջ Վրաստանում կան հայկական լեզվով կայքեր, որոնք մշտապես անդրադառնում են երկրում եւ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Այնպես որ հետաքրքրվող քաղաքացին ունի հնարավորություն տեղեկանալու երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

– Վերջերս որոշ տեղանքներում տեղադրվեցին հատուկ ալեհավաքներ, որոնցով միայն վրացական ալիքներ են ցուցադրվում, բայց միեւնույն էՙ դրանք չեն դիտվում, կա՞ այլ միջոց ջավախահայությանը խրախուսելու, որ հայկականից բացի դիտեն նաեւ վրացականը:

– Մարդիկ նախ պետք է հասկանան լեզուն եւ ընդունեն, որ տվյալ ալիքը մոտ է իրենց գաղափարապես: Այո, հենց գաղափարապես, քանզի այսօր այնքան են քաղաքականացված հեռուստաընկերությունները Վրաստանում եւ հեռու ջավախքցու առօրյա խնդիրներից, որ մարդիկ իմաստ չեն տեսնում դիտել տվյալ ալիքները, առավել եւս որ նրանք չեն տիրապետում պետական լեզվին: Կրկնում եմ, իմ խորին համոզմամբ պետք է պետությունը մի այլ հեռուստաընկերություն ստեղծի, որը կանդրադառնա ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Նման հեռուստաընկերության ստեղծման միջոցով կարելի է նաեւ մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն պետական լեզվի ուսուցմանը:

– Ընդանուր առմամբ ինչպիսի՞ն է մեդիա իրականությունը ամբողջ Վրաստանում:

– Կարծում եմ, որ Վրաստանում հեռուստաընկերությունները ավելի զարգացած են, քան Հայաստանում: Բավական առաջատար հեռուստաընկերություններ կան Վրաստանում, որոնք լավագույնն են տարածաշրջանում, իսկ եթե վերցնենք կայքերն ու թերթերը, ապա այս առումով առաջատարը Հայաստանն է:

Վերջում Էդուարդ Այվազյանը հավելեց. «Այսօր մեծ աշխատանք են իրականացնում Սամցխե-Ջավախքի շրջանում լրատվական կայքերը: Հայկական կայքերի գոյությունը շատ կարեւոր է շրջանում, քանզի նրանց ստեղծումով վերացավ տեղեկատվական ծարավը մեր շրջանում: Ժամանակները փոխվել են, եւ այսօր հիմնական լրատվական հոսքերը տեղի են ունենում կայքերի միջոցով: Այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները օգնության ձեռք մեկնեն հայկական լրատվամիջոցներին, որոնք ունեն ազգային դիմագիծ եւ աշխատում են նպաստել տեղի հայ ազգաբնակչությանըՙ իրավունքների պաշտպանության եւ հայապահպանության գործում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ» ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական