Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 23-24-ին, Մայր աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը եւ Պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը:

Փետրվարի 23-ի հանդիպումից առաջ, գլխավորությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, Գարեգին, Արամ եւ Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջեւ միասնական աղոթք կատարեցին` Կ.Պոլսի դարավոր Պատրիարքական աթոռի պայծառության, առկա մարտահրավերների հաղթահարման եւ պոլսահայ համայնքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման համար: Աղոթք բարձրացվեց առ Աստված նաեւ Աթոռի հանգստյան կոչված գահակալ Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի համար, ով Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում շարունակում է մնալ մշտական խնամքի տակ:

Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին:

Ամենայն հայոց կաթողիկոսը Սրբազան հայրերին հորդորեց Պատրիարքական աթոռի գերագույն շահի գիտակցությամբ` ամենայն ջանք ի գործ դնել հոգեւորականաց միջեւ եւ պոլսահայության կյանքում փոխըմբռնման, հաշտության ու եղբայրասիրության ոգու ամրապնդման համար: Նորին Սրբության թելադրությունն էր փոխհասկացողությամբ եւ Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցու կանոնների ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կողմից որդեգրված կանոնական եւ ավանդական ընթացակարգերի պահպանությամբ լուծման առաջնորդել պատրիարքական ընտրությունների ողջ գործընթացը:

Ստեղծված իրավիճակի եւ դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Սրբազան հայրերի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսին տրվեցին անհրաժեշտ լուսաբանություններ, ներկայացված տեսակետների շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության միաբանները նաեւ առանձնաբար քննարկեցին պատրիարքության առջեւ ծառացած մարտահրավերները:

Տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ձեռք բերվեց հետեւյալ ընդհանուր համաձայնությունը.

– Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով եկեղեցական համագումար ժողովը մինչեւ ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները,

– Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին,

– Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից եւ աշխարհականներից կազմված հանձնաժողովՙ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,

– Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ մարմնի ընտրություններըՙ Պատրիարքության ընկալյալ ընթացակարգերի համաձայն: Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի,

– Նախաձեռնարկ մարմինը ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Կրոնական ժողովին եւ հանրությանը` ընտրությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ,

– Պատրիարքական ընտրություններըՙ վեցամսյա ժամկետում տեղի չունենալու պարագայում, Կրոնական ժողովի հրավերով Պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը եւ համայնքային հաստատությունների ատենապետերի ժողովը իրենց վերապահված լիազորությունների շրջանակում դնում են տեղապահի եւ Նախաձեռնարկ մարմնի վստահության քվեի հարցը,

– Նախաձեռնարկ մարմինը ընտրական շրջանում հավասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներինՙ իրենց ընտրական քարոզչությունը իրականացնելու համար:

Փետրվարի 24-ին, գլխավորությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արամ արք. Աթեշյանը, Գարեգին արք. Բեքչյանը եւ Սահակ եպս. Մաշալյանը հանդիպում ունեցան Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսների հետ: Հանդիպմանը հրավիրված էր նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, իբրեւ պատրիարքական թեկնածուներից մեկը:

Ժողովի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Կ.Պոլսի միաբան եպիսկոպոսներին` երկօրյա ժողովների ընթացքում դրսեւորած հանձնառության համար` եղբայրական ոգով եւ նախանձախնդրությամբ Պատրիարքության եւ պոլսահայության կյանքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Նորին Սրբությունն իր սերն ու օրհնությունը փոխանցեց Պատրիարքության ուխտապահ եկեղեցականաց դասին եւ հավատավոր ժողովրդին` մաղթելով Մեծի պահոց նվիրական շրջանին ընդառաջ Աստծու զորակցությունն իրենց հավատի արթնության եւ ազգային-եկեղեցական կյանքի շինության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՀԻ ԿԵՆԱՑԸ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական