Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՐԵԿ ՎԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Չեմ հիշում, որ անցած քսան տարիների ընթացքում որեւէ հայաստանաբնակ նկարիչ իր անհատական ցուցահանդեսով ներկայանար Պրահայում: Չեխաբնակ հայ նկարիչները հաճախ են ունեցել նման ցուցահանդեսներ: Բայց երիտասարդ շնորհալի նկարիչ Նարեկ Վանն առաջինն է, ում ցուցահանդեսը բացվեց փետրվարի 15-ին Պրահայի կենտրոնում գտնվող «Յակուբսկա» պատկերասրահումՙ քաղաքական հայտնի դեմքերի, դիվանագետների ու արվեստի գործիչների ներկայությամբ: Ցուցահանդեսի կազմակերպիչներիցՙ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր բացման խոսքում նախ ներկայացրեց Նարեկին, ով ծնվել է 1985 թվականին Երեւանում, 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների ընտանիքում, որոնց արմատները հասնում են Վան: «Նա շարունակում է իր պապիՙ Հայաստանի անվանի գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ավանդույթները, ինչի վկայությունն է այս հրաշալի պատկերասրահում բացված ցուցահանդեսը»,- ասաց դեսպանը:

Նարեկ Վանի (Աշուղաթոյան) «Շարժվող հատվածներ» ցուցահանդեսը լիովին արտահայտում է նրա ընտրած մոգական ռեալիզմի ուղղությունը, թեեւ ինքը դժվարանում է իրեն դասել որեւէ ուղղության: Դեսպան Սեյրանյանի գնահատմամբ, Նարեկը ստեղծել է իր երեւակայական Նարեկավան քաղաքը, որի հետ շատ աղերսներ ունի Չեխիայի գեղեցիկ մայրաքաղաքը, ուր պատմական քաղաքի գույները զուգորդվում են ժամանակակից Պրահայի կենտրոնի հետ: «Այս աշխատանքներում ես տեսա չեխական Տելչ քաղաքը եւ այլ քաղաքներ: Այսպիսով Նարեկը նաեւ կամուրջ է ստեղծել Հայաստանի եւ Չեխիայի երեւակայական քաղաքների միջեւ: Սա է նրա արվեստի իմ ընկալումը, ինչպես յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական գնահատականը»,- եզրափակեց դեսպանը, շնորհակալություն հայտնելով նաեւ «Յակուբսկա» պատկերասրահին եւ ձեռնարկի մյուս հովանավորներին հրաշալի ցուցահանդեսի համար:

Նարեկ Վանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը եւ պատկերասրահին, որ հնարավորություն տվեցին իր մոտ 30 աշխատանքները Պրահայում ցուցադրելու եւ զգալու եվրոպական արվեստասեր հասարակության գնահատականը:

«Յակուբսկա» պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ալեքսանդր Օնիշենկոն իր խոսքում շատ հակիրճ էր. «Շնորհակալություն Նարեկին նման բարձրարվեստ գործերի համար»:

Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Նարեկի պատրաստած տեսահոլովակը, որը նրա աշխատանքների անիմացիոն ներկայացումն էրՙ Երեւանի իրական պատկերների եւ իր գեղանկարչական աշխատանքների զուգորդմամբ:

Ցուցահանդեսի ընթացքում դասական գործերի կատարումներով հանդես եկավ «Սարգսյան» լարային քառյակը: Հաճելի էր տեսնել, երբ բազմալեզու արվեստասերները գինու բաժակը ձեռքներին շրջում էին պատկերասրահի սրահներում եւ զմայլվում Նարեկի լուսավոր, հեքիաթային եւ միաժամանակ լիովին արդիական աշխատանքերով: Իսկապես, Նարեկ Վանի արվեստը բազմաշերտ է. այն մի քանի հստակ մոտեցումների համադրություն է, որում մեծ տեղ ունեն գիծը, գույնը, զարդանախշը, մոգականությունն ու բանաստեղծականությունը: Եվ ամենակարեւորը, որ նկատելի էր, բոլոր գործերը կատարված էին մանրակրկիտ նվիրվածությամբ, հենց այնպես արված աշխատանք չկար:

Նարեկի պապի ազդեցությունն իրոք մեծ է նրա արվեստի վրա: Այդ արվեստի ազդեցությունը զգացվում է նաեւ մատաղ սերնդի աշխատանքներում: Իզուր չէ, որ չեխական Լիդիցեում անցկացվող ամենամյա մանկական միջազգային ցուցահանդեսում Դիլիջանի Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները մշտապես արժանանում են լավագույն մրցանակների:

Մեզ հետ զրույցում 1994 թվականից գործող «Յակուբսկա» պատկերասրահի տնօրեն, ուկրաինացի գեղանկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն մանրամասնեց, որ իրենց նպատակն էր նաեւ հեռավոր Հայաստանի ներկայացուցիչներին ցուցադրել:

Երբ ինձ ներկայացրին աշխատանքները, զարմացա, վաղուց ես նման որակով աշխատանք չէի տեսել: Գլխարկս հանում եմ նրա արվեստի առաջ: Նա առաջին հայ նկարիչն է, որ մեզ մոտ ներկայացվում է անհատական ցուցահանդեսով,- խոստովանեց գեղանկարիչը: Չի բացառվում, որ հետագայում նաեւ Ալեքսանդրի նկարները ցուցադրվեն Հայաստանում:

Վերջում նշենք, որ Galerie Jakubska պատկերասրահում հայ նկարչի անհատական ցուցահանդեսը կգործի փետրվարի 16-21-ը: Այստեղ կարող եք գնել ոչ միայն նրա նկարները, այլեւ դրանց պատկերներով բացիկների գեղեցիկ հավաքածուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳ»-Ըՙ 26 ՏԱՐՎԱ ԿՈՇԻԿՆԵՐՈՎ, ԻՐ ՈՒ ՁԵՐ ՔՎԵԻ ՀԵՏԵՎԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ Ո՞ՒՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ Ո՞ՒՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական