Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆ. ՀԱԿԱՋԻՀԱԴԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՏՐՈՀՎԵԼ ՓՈՔՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ սպառնալիքներին» ի պատասխան իրանցիների սկսած զորավարժությունների ընթացքում հունվարի 29-ին բալիստիկ հրթիռների արձակումը հարուցեց ԱՄՆ-ի կտրուկ հակազդեցությունը, որը պատժամիջոցներ սահմանեց 13 անձանց եւ 12 ընկերությունների դեմ: Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչը կարող է հանգեցնել այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների վերականգնմանը: Արեւմուտքցի որոշ փորձագետների կարծիքով, «Սպիտակ տան հայտարարությունները եւ Թեհրանի հակազդեցությունը փաստորեն անխուսափելի են դարձնում կողմերի բախումը, իսկ պատերազմըՙ միանգամայն հնարավոր»:

Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Sepahnews գործակալությունը նշում է, որ Իրանը կանոնավորապես փորձարկում է զանազան բալիստիկ հրթիռներ, բայց միշտ չէ, որ դա բացասական արձագանք է առաջացնում ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլուր: Այսպես, երբ 2016-ի մարտին Իրանը ռազմատիեզերական եւ հրթիռային ուժերի զորավարժանքների ժամանակ հրթիռների վարժական արձակումներ իրականացրեց: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը խոստովանեց, որ «բալիստիկ հրթիռների արձակումները չեն խախտում ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ ավելի վաղ Իրանի ստորագրած գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագիրը»: Բայց այս անգամ ԱՄՆ վարչակազմում հայտարարեցին, թե «ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները կապված չեն գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրի հետ», որի շրջանակներում «ԱՄՆ-ը շարունակում է կատարել իր պարտավորությունները»:

Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մեթիսը իր հերթին Տոկիոյում իր պաշտոնակից Տոմոմի Ինադայի հետ կայացած հանդիպումից հետո Իրանն անվանեց «համաշխարհային ահաբեկչության խոշորագույն հովանավոր», բայց ավելացրեց, թե «տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու» անհրաժեշտություն չի տեսնում: Այսինքն իրանական հրթիռները չեն սպառնում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին, բայց հիմա այդ երկիըը «համաշխարհային ահաբեկչության հովանավորն» է, ինչը ուղղակի կապ չունի Իրանի զորավարժությունների հետ: Նախագահ Թրամփի շրջապատը հայտարարում է, թե անցյալում Սպիտակ տունը իբր «աչք էր փակում ԱՄՆ-ի եւ համաշխարհային ընկերակցության նկատմամբ Իրանի թշնամական գործողությունների վրա»: Ինքը Թրամփը եւս չի բացառում «իրանական խնդրի ռազմական լուծման» տարբերակը, հակառակ Իրանի այն պնդմանը, թե երկրի բալիստիկ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտալիցքի արձակման համար եւ ենթակա չեն ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձեւին:

Ֆրանսիական Le Monde թերթի կարծիքով, «Թրամփը Իրանի հետ լարվածության պատմական օջախ է վառում այն բանից հետո, երբ Օբաման փորձեց կամ մարել, կամ էլ թուլացնել այն»: Ներկայումս ամերիկացի փորձագետներից շատերը կարծում են, թե Օբաման հույս ուներ «Իրանի հետ աներեւակայելի դաշինք կնքել» նախքան Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հայտնվելը, վերհիշում են, որ նախագահ Ռուհանին ԱՄՆ-ին առաջարկել էր համատեղ պայքարել սուննի արմատականների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սակայն ամերիկացիներ Իրաք ներխուժելուց հետո (2003 թ.) այնտեղ իշխանության գլուխ անցան շիաներ, եւ ԱՄՆ-ի համաձայնության դեպքում Իրանից մինչեւ Իրաք, Լիբանան եւ Սիրիա կամրապնդվեր «շիաների մահիկը», իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կդառնար դաշնակից, եւ ոչ թե թշնամի: «Իսլամական պետության» հայտնվելը աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ է ներքաշել ոչ միայն Թուրքիային (որպես ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակցի), Սաուդյան Արաբիային եւ Քաթարին, այլեւ ուրվագծեց Իրաքն ու Սիրիան ընդգրկող միասնական ճակատ: Այսպիսով, ԱՄՆ-ը Իրաքում ի սկզբանե ոչ միայն աշխարհաքաղաքական հակամարտության, այլեւ դավանանքային պատերազմի պատճառ դարձավ: Ձեւավորվեցին «տարօրինակ դաշինքներ»: Նման պայմաններում հասկանալի է, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչու է քննադատում Իրանի հետ կնքված միջուկային գործարքը: Նա Օբամայի քաղաքականությունը համարում է կոնցեպտուալ սխալ եւ փորձում է շրջել աշխարհաքաղաքական բուրգը, սակայնՙ ոչ իր դաշնակից սուննի Թուրքիայի օգտին:

Ավստրիական Die Presse թերթը գրում է. «Թուրքիան ներկայումս պայքարում է PKK-ի դեմ երկրի ներսում, իսկ դրսում պատերազմների մեջ խրվել է հարեւան երկրներ Սիրիայում եւ Իրաքում: Թուրքական քաղաքները ցնցվում են ահաբեկչություններից: Իզուր չէ, որ Անկարան տարբեր համաժողովներում բարձրացնում է Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հարցը: Սակայն քրդական հարցում ամերիկացիների դիրքորոշման պատճառով առկա է փոխադարձ անվստահություն: Այս առումով Թուրքիան եւ Իրանը ընդհանուր շատ բան ունեն: Թուրք փորձագետ Թողրուլ Իսմայիլի կարծիքով, «առայժմ ԱՄՆ-ը որոշ նոր տարբերակներով ջանում է Մերձավոր Արեւելքում իր խաղը խաղալ ոչ ի շահ Թուրքիայի»:

Բալիստիկ հրթիռների արձակումներով Իրանը փորձում է Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ կազմած դաշինքում ներկայանալ որպես ինքնուրույն ուժի կենտրոն, որը հավակնում է ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել առանց Մոսկվայի կամ Անկարայի միջնորդության: Անկարան եւս հավակնում է նման դերի: Այս կապակցությամբ ամերիկյան The National Interest թերթը արձանագրում է. «ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում դեռ չի ստեղծել նոր կոալիցիա, բայց գայթակղություն ունի ստեղծելու պատերազմ կամ պատերազմներ «Իսլամական պետության» դեմ մղվող մեծ պատերազմի ներսում, որպեսզի դրանք իրար կապի նաեւ Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական դիմակայության գծով, շրջանառության մեջ դնելով տարածաշրջանում առկա էթնիկական եւ դավանանքային հակասությունները»:

Թրամփի վարչակազմը առայժմ միայն դիտարկումներ է անում, Իրանի դեմ տեղեկատվական եւ դիվանագիտական պայքար է սկսում, նրան աստիճանաբար տանելով բարդ պայքարի էպիկենտրոն: Այդ ճանապարհին առաջին քայլերն արդեն արված են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Ընդհանրապես աշխարհում շատ քիչ տեղերում է, ինչքան որ ես գիտեմ, որ էլեկտրաբաշխիչ ցանցերը բացառապես մասնավոր են։ Ամենաշատը այդպիսի հինգ երկիր...

ԿարդալDetails

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական