Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Մի այսպիսի ճշմարտություն կա. որքան հարուստ է մարդը, այնքան շատ եւ շատերին է նա խաբել: Գուցե սա հարյուրտոկոսանոց ճշմարտություն չէ, ենթադրենք Նորվեգիայում, որտեղ միայն խելքը բավարար է հարստանալու համար, բայց Հայաստանում, բոլորս էլ հասկանում ենք, որ հարստանալու, այն էլ շատ հարստանալու համար միայն խելքը բավարար չէ: Այս համապատկերում ստացվում է, որ բոլոր շատ հարուստ հայաստանցիները իրենց կյանքում գոնե մեկ անգամ խաբել են, ընդ որում, եթե հենց մեկ անգամ են խաբել, ուրեմն շատ խոշոր մասշտաբի, քանի որ այդ մեկ անգամ խաբելուց, փաստորեն, շատ խոշոր մասշտաբի մեծահարուստ են դարձել: Սա արդեն ինքնին հավատ չի ընծայում հայաստանցի մեծահարուստների հանդեպ: Բանն այն է, որ եթե մարդը խաբում է, դա անել կարողանում է, իսկ հաճախ էլՙ առանց դրա չի կարողանում, ուրեմն նա միշտ է խաբելու:

Խաբելու ամենահարմար ժամանակահատվածն էլ ընտրություններն են, ինչպես գիտենք: Ընտրություններին Հայաստանում մասնակցել ու մասնակցում են մի շարք մեծահարուստներ: Հարց է առաջանոմՙ ինչո՞ւ: Օրինակ մի քանի միլիոն դոլար ունեցողի ինչի՞ն է պետք պատգամավոր դառնալ եւ ամեն ամիս ստանալ մի քանի հարյուր հազար դրամ: Իրենց ասելով, թե իրենց անձեռնմխելիություն չէ պետք, խոսքը մեր մեջՙ ես չեմ հավատում, որ Հայաստանում մի քանի միլիոն ունեցող մարդն արդեն իսկ այդ անձեռմխելիությունը չունի, եթե իհարկե, իշխանությունների հետ լավ է, իսկ քանի որ մի քանի միլիոն դոլար ունի, ուրեմն իշխանությունների հետ լավ է: Ուրեմն իրենք պնդում են, որ իրենց ոչ թե այս անձեռմխելությունն է պետք, այլ իրենք իրապես մտահոգված են ազգ-պետության ճակատագրով եւ ուզում են օր առաջ, ավելի հարուստներըՙ ժամ առաջ, լուծել ծառացած բոլոր խնդիրները, Հայաստանը դարձնել Մեծ ութնյակի, առնվազն Մեծ քսանյակի անդամ, երկիր, որտեղ համատարած կոռուպցիա չկա, աղքատություն չկա, արտագաղթ չկա,… Իսկ որպեսզի այսՙ իրենց ուզածն ու ասածը լինի, ժողովրդից պահանջվում է միայն գնալ ընտրության եւ ընտրել իրենց:

Լավ, բայց մի՞թե մեծահարուստի համար Հայաստանի եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար անպայման պետք է պատգամավոր դառնալ: Ասենք հնարավոր չէ՞ այդ հարյուրավոր խնդիրներից մեկը, ասենքՙ նորմալ աշխատավարձով աշխատատեղերի բացման խնդիրը իրենք լուծեն առանց պատգամավոր դառնալու: Ընդ որում, եթե իրենք բացեն նորմալ աշխատավարձով աշխատատեղեր, դրանով փոքր ինչ կմեղմեն անգամ արտագաղթը, այսինքն միանգամից երկու, երեք, չորս խնդիր կլուծեն: Հիմա չե՞ն կարող սա անել առանց պատգամավոր դառնալու, թե՞ չեն ուզում: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե պարզվի, որ չեն կարող, կնշանակի Հայաստանում պատգամավոր լինելը ոչ թե ենթադրում է օրենսդիր աշխատանք, այլ պարզապես բացում է այդ մանդատն ունեցողի համար լիքը գործարար (հակասահմանադրական) հնարավորություններ, ավելացնում է կապերը, առանց որոնց հարուստները Հայաստանում չեն կարող ոչինչ անել: Իսկ եթե պարզվի, որ չեն ուզում, ուրեմն այդ մարդիկ անկեղծ չեն, դե այսինքն խաբում են: Իսկ մենք հո գիտենք, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում մեծահարուստ է, ուրեմն առնվազն մեկ անգամ կյանքում խաբել է, կարողանում է, սովոր է, ձեւերը գիտի…

Չնայած այստեղ մի նրբություն կա. ոչ բոլոր խաբողներն են Հայաստանում հարստանում: Եթե այդպես լիներ, ապա բոլորս հարուստ կլինեինք, մանավանդ ազնիվները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՙ ՏՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԱՌՎԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԵՆ ՔՉՔՉՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԼԱՊՇԻՆԻ ՄԱՆՐԱԴՐԱՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական