Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԵՐԵՆԸ ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՔԻՉ է

03/02/2017
- 03 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսների հետ, ինչպես հայտնի է, բարդ է: Ընդ որում, սա խոստովանում են անգամ նրանք, ովքեր 80 տարի ապրել են ռուսների հետ մեկ երկրում, եւ կրկին ուզում են ռուսների հետ ապրել: Կոնկրետ հայերիս պարագայում հիմա հատկապես բարդ է, ոչ թե որովհետեւ մենք եզակի ժողովուրդ ենք (բոլորն են եզակի), ոչ թե որովհետեւ մենք հզոր գրականություն եւ մանրանկարչություն ունեինք ավելի վաղ, քան ռուս իշխան Իվան Ահեղը կսպաներ իր որդուն, եւ Պետրոս Մեծը Պետերբուրգը կկառուցեր, այլ քանի որ մեր պաշտոնյաների եւ ոչ միայն նրանց մեծ մասն այսօր ռուսերեն լավ չգիտի: Չէ, շատ բաներ հասկանում են, եթե ռուս զրուցակիցը դանդաղ խոսի եւ Պուշկինից, օրինակ, մեջբերում չանի, ամբողջությամբ են անգամ հասկանում: Բայց խնդիր է առաջանում հատկապես այն ժամանակ, երբ հայ պաշտոնյան կամ քաղաքական գործիչը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, բնականաբար ռուսերեն: Ստացվում էՙ «դա-նետ» մակարդակի ինչ-որ բան… Ամեն դեպքում, այդպես ստացվում էր:

Սակայն ռուսահայ համայնքը վերջերս լքած վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը մեղմ ասած այլ է: Օրինակ, բոլորովին վերջերս մարդը հարցազրույց տվեց «Միր» հեռուստաընկերությանը, եւ ով զարմանք, «դա»-ից եւ «նետ» -ից բացի այլ բազմաթիվ բառեր օգտագործեց, ընդ որում ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին: Սա շատ կարեւոր է, ընդ որումՙ երկրի համար: Բայց ոչ թե այն, որ վարչապետը հրաշալի ռուսերեն գիտի եւ կարողանում է անկաշկանդ խոսել, այլ այն, որ վարչապետը հրաշալի տիրապետում է օտար լեզվի, կոնկրետ նրան, որով հաղորդակցվում է օտար լրագրողի հետ: Շեշտում եմՙ օտար, այո, խոսում եմ ռուսի մասին եւ շեշտում եմՙ օտար:

Այս դաշտը, նկատի ունեմՙ այլ երկրի լրատվամիջոցին հարցազրույց տալը, մի կարեւոր նրբություն եւս ունի պաշտոնյայի համար: Պետք է կարողանաս խոսել, յուրաքանչյուր պատասխանդ հիմնելով սեփական երկրիդ, ժողովրդիդ արժանապատվության վրա, եւ եթե անգամ դու Լյուքսեմբուրգի վարչապետն ես եւ խոսում ես Չինաստանը ներկայացնող լրատվամիջոցի հետ, կապ չունի, պետք է քո պատասխանների հիմքը լինի Լյուքսեմբուրգի շահն ու արժանապատվությունը:

Հիմա, «Միր»-ի լրագրողը Հայաստանի վարչապետին ասում է, որ Հայաստանը ամենաշատը շահեց ԵՏՄ-ին միանալով, դե ինչպես ասում է Պուտինըՙ Հայաստանի տնտեսությունը աճի տեմպերը բարձրացրեց, ապրանքաշրջանառությունը ակտիվացավ եւ այլն: Կարեն Կարապետյանը պատասխանում էՙ «Գիտե՞ք, Ձեզ պես Երեւանում մի քանի հոգի են միայն կարծում»: Վարչապետը կարո՞ղ էր պատասխանել, որ այո, իհարկե, մենք միանգամայն գոհ ենք ու երջանիկ, որ միացանք ԵՏՄ-ին, քանի որ այն մեր փոքրիկ երկիրը փրկեց տնտեսական աղետից, եւ այսօր մենք ամեն օր աղոթում ենք Բարձրյալին, որ ԵՏՄ-ին երկար եւ ձիգ տարիների կյանք տա, քաջառողջություն, որպեսզի այն միշտ լինի, մենք էլ դրա կազմում լինենք եւ շարունակենք եղբայր ռուսների, բելառուսների եւ ղազախների հետ միասին զարգացնել մեր երկիրը: Իհարկե կարող էր, ամեն դեպքում այսպիսի պատասխաններ հնչել են ռուս լրագրողների նման հարցերին, բայց, վարչապետը պատասխանում է այնպես, ինչից ռուս լրագրողը զարմանում է, գուցե անգամ մտածում է, թե մի՞թե Երեւանում շատերն ուրեմն դժգոհ են ԵՏՄ-ին միանալուց… Սպասիր, ուրեմն սա լուրջ երկիր է, քանի որ մենքՙ ռուսներս, հո գիտենք, որ ԵՏՄ-ն գոնե այս պահին լուրջ կազմակերպություն չէ եւ առնվազն անօգնական պետք է լինես, որպեսզի գոհ լինես դրանից:

Այնուամենայնիվ երկու խնդիր ունենք, շարունակում ենք ունենալ: Նախ, այս պահին գոնե բարձրաստիճան պաշտոնյաներից միայն վարչապետն է, որ կարող է ռուս լրագրողների հետ զրույցում գրագետ ռուսերենով պատասխանել Հայաստանի արժանապատվության դիրքերից եւ երկրորդըՙ այս պահին Կարեն Կարապետյանը միայն ռուս լրագրողներին եւ միայն ռուսերենով կարող է վերջիններիս լեզվով գրագետ պատասխանելՙ ելնելով Հայաստանի արժանապատվության դիրքերից: Օրինակ անգլերենով չի կարող, ասենքՙ ֆրանսերենովՙ նույնպես: Կարող է Էդվարդ Նալբանդյանը, բայց պարոն Նալբանդյանը ե՞րբ է խոսում որ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ՁՎԱԾԵՂ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՁՎԱԾԵՂ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական