Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ԳՐՔՈՒՄՙ ՉՄԵՂԱՆՉԵԼ

27/01/2017
- 27 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Կոչ եւ սատարում ֆրանսիացի գրող Ժերար Քարդոննին

Գերմանական մամուլը չի արձագանքում Ադրբեջանիՙ հատկապես հունվար- փետրվարին գերաշխույժ ջանքերինՙ հանրայնացնել, ինչպես իրենք են ձեւակերպում, Խոջալուի մասին ադրբեջանական տեսակետըՙ նպատակ հետապնդելով ճանաչել այնՙ որպես ցեղասպանություն: Ադրբեջանին զայրացնում է այն հանգամանքը, որ որեւէ երկիր այն չի ընդունել (եթե հավատալու լինենք ադրբեջանական աղբյուրներին, ապա` հունվարի 24-ին Ջիբութին է ճանաչել կամ դրա նման արհեստածին պետություններ – Ան.Հ.), ուստի այլ միջոցներ են որոնում: Տարիներ առաջ գտան գերմանացի մի քաղաքական գործիչ- խոսափող, որ սկսեց շրջանառել, թե 20- րդ դարասկզբին Բաքվում հայերը եղեռն են իրականացրել հրեաների հանդեպՙ հաշվարկելով, որ սա Գերմանիայում առանձնահատուկ ուշադրության կարժանանա: Լսարան չունեցավ: 2014- ին գերմանական «Սալոն» գրական հրատարակչությունը լույս ընծայեց գրող,կինոռեժիսոր, սցենարիստ Թոմաս Հարթվիգի «Հայուհին» վեպը: 806 էջանոց գիրքը Արմին Թեոֆիլ Վեգների եւԱնուշ Թոքաթլյան սիրո պատմությունն է, որ ֆինանսական սատարում չգտնելով, առայժմ ֆիլմ չի դարձել, բայց… գաղափարը պատճենելու հարցում, կարծում ենք, օգնել է ադրբեջանցիներին:

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ, հումանիտար միջազգային օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հունվարի 19-ին հանդիպել է ֆրանսիացի գրող Ժերար Քարդոննի (Ge’rard Cardonne) հետ, որի Ադրբեջան այցելության նպատակը, ինչպես իրազեկում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության գերմաներեն լրատվությունը, երկրի մասին տեղեկատվություն հավաքելն էՙ իր ապագա «Ադրբեջանցի կին» (կամՙ ադրբեջանուհին) վերնագրով գրքի համար: Ֆրանսիացի գրողն իրազեկել է նաեւ, թե մտադիր է զուգահեռ աշխատել Խոջալուի ողբերգության մասին ապագա գրքի վրա:

Հասանովն առանձնահատուկ ընդգծել է երկրի առաջին տիկնոջՙ Մեհրիբան Ալիեւայի բացառիկ դերակատարումը ադրբեջանա – ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Տեղեկատվության մեջ իհարկե չի նշվում, բայց միգուցե հենց նրաՙ առաջին տիկնոջ կերպարն է այդպես տպավորել ֆրանսիացի գրողին, որ որոշել է, թե իր զգայարանները տակնուվրա արած նրա անդիմադրելի օծանաբույրը բոլոր ադրբեջանուհիներին է հասանելի: Սա մե՛ր երեւակայության արդյունքն է, որ սնունդ առավ, երբ կարդացինք, թեԺերար Քարդոնն, ըստ «Ազերթաջի», գովաբանել է Ադրբեջանում առկա մեծ զարգացումըՙ նշելով, թե Հայաստանում մարդկանց մեծ մասն ծայրահեղ աղքատության մեջ է գոյատեւում, շատերն են արտագաղթում, հայ ժողովուրդը դեմ է իշխող ռեժիմին: Ֆրանսիացի գրողիՙ Հայաստանին վերաբերող դիտարկումն ընդգծել է նաեւ «Թրենդ» գործակալությունըՙ նույն տեղեկատվությանն իր անդրադարձում:

Հասանովն իհարկե իր երախտագիտությունն է հայտնել գրողին, որ Ադրբեջանի մասին իրականությունը հասու է դարձնելու Ֆրանսիայի հանրությանը, ուստի մանրամասնորեն անդրադարձել է հայ- ադրբեջանական հակամարտությանՙ Լեռնային Ղարաբաղի պատմական արմատներին, պատճառներին:

1935- ին ծնված Քարդոնն 36 գրքի հեղինակ է, դրանց մի մասը թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, խորվաթերեն, այլ լեզուներով: Ֆրանսիական, գերմանական, բելգիական, Թունիսի գրական մրցանակներին արժանացած Ժերար Քարդոննի հետաքրքրության շարքում հանրության խնդիրների մասին բարձրաձայնումն է, խոսում, գրում է կանանց իրավունքների, պատմության եւ բնապահպանության մասին: Միգուցե ֆրանսիացի հեղինակին Ադրբեջանում արտոնեն նաեւ ոտքով մենակ քայլել, հանդիպել այն մեծաթիվ կանանց, որոնց իրավունքներն ամեն օր ոտնահարվում են, այն աղքատ շերտին, որին գերմանացի լրագրողներն են բացահայտումՙ միջազգային տարաբնույթ միջոցառումներ լուսաբանելուն զուգահեռ: Եթե արեւելյան հյուրամեծարությունն այնուամենայնիվ թույլ չտա գրողին իրականությունն ավելի լավ ճանաչել, օգնենք նրան: Ֆրանսագիր, ֆրանսախոս հայ ընթերցողները, գրչընկերները, կարծում եմ, նեցուկ կլինեն 91- ամյա գրողին, որնրա շարադրանքում փաստն ու ճշմարտությունը չմոլորվեն:

1978- ին լույս տեսած Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» քնարական վիպագրության համար պարտական ենք ռուս գրողին ու նրա հանճարեղ ընկերոջըՙ Հրանտ Մաթեւոսյանին: Բիտովին Բեռլինում հանդիպեցի 2000 թվականին, պատմեց գրքից հետո մեր հարեւան հանրապետությունների ղեկավարների, գրողների խանդի ու իրենց երկրների վերաբերյալ նույնատիպ գիրք գրելու «կոշտ» առաջարկի, դրանք մերժելու, գրչակից եղբորըՙ Հրանտին «չդավաճանելու» մասին: 1986- ին Թբիլիսիում իհարկե լույս էր տեսելռուս գրողի «Վրացական ալբոմը», բայց այն որեւէ ձեւով չստվերեց «Հայաստանի դասերը». մրցակցություն չկարՙ մեծ գրողիՙ մանրամասներ տեսանելու, ունկնդրելու, սիրով նվաճված աշխարհամաս էր Հայաստանը, որ 2002- ին նկատեցին նաեւ գերմանացի քննադատները, երբ «Հայաստանի դասերը» լույս տեսավ գերմաներեն: Թերթերըՙ «Զյուդդոյչե ցայթունգը», «Դի ցայթը», «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հրաշալի գրախոսականներ գրեցին: Նույն սերն ենք վերապրում, երբ գերմանական մամուլը հիշեցնում է Օսիպ Մանդելշտամի Հայաստանի մասին:

Ադրբեջանցիները կարոտ են այդպիսի սիրո: Ատելությունից պատերազմում են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՊԱՆԾԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական