Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Չորեքշաբթի ուշ երեկոյան Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը եւ համափոխատենապետ Կարեն Կակոյանը հանդիպում ունեցան հայտնի քաղաքական գործիչ, գործարար եւ բարերար պրն Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ պրն Իշխան Զաքարյանը եւ «Միասնություն» համազգային շարժման ղեկավար պրն Արման Վարդանյանը: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման գլխավոր թեման ՀՀ խորհրդարանական առաջիկա ընտրություններն էին: Կողմերը ծանոթացան միմյանց տեսակետներին ու պատկերացումներին: Ջերմ եւ գործընկերային մթնոլորտում կայացած հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին միմյանց հետ առավել գործնական խորհրդակցություններ ունենալու մասին: