Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ» ԵՎ «ՈՒՐԻՇ ԹՈՒՐՔԻԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20/01/2017
- 20 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Աստանայի հանդիպմանն ընդառաջ

Անկարայում օրերս անցկացվեց թուրք դեսպանների թվով յոթերորդ ամենամյա խորհրդակցությունը, որտեղ նախագահում էր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Խորհրդակցությունը հանրության ուշադրության կենտրոնում էր երկրի արտաքին քաղաքականության համար դրա կարեւորության, ինչպես նաեւ այն պատճառով, որ անցկացվում էր «Նոր Թուրքիա. կայունություն եւ արտաքին քաղաքականության փոփոխություններ» նշանաբանով:

«Նոր Թուրքիա» հասկացությունը ի հայտ է եկել Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) իշխանության գլուխ անցնելուց հետո եւ կապված է 1923 թ. Աթաթուրքի ստեղծած գաղափարական-քաղաքական համակարգի փոփոխման հետ: Առաջին փուլում գլխավոր գաղափարախոսի դերում հանդես էր գալիս ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար եւ ապա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Թուրքական «Ենի Շաֆաք» օրաթերթը գրել է. «Նոր Թուրքիան կարգախոս կամ քաղաքական քայլ չէ. դա երկրի նոր վերակառուցման նախագիծ է 100-ամյա «ընդմիջումից» հետո»: Արեւմուտքցի փորձագետների գնահատմամբ, Դավութօղլուն անկեղծորեն հավատում էր Մերձավոր Արեւելքում «ազգայնականության դարաշրջանի» վախճանին եւ կարծում էր, թե տարածաշրջանում ազգայնականության կողմնակիցների սերնդին կփոխարինի կրոնական-պահպանողական առաջնորդների սերունդը, որը կհետեւի առաջարկվող «թուրքական մոդելին»:

Դա կապված էր Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ փոփոխությունների հետ, որը սկսեց ղեկավարել նեոօսմանիզմի ուսմունքով եւ ձգտում էր իր ազդեցությունը տարածել գրեթե նախկին Օսմանյան կայսրության սահմաններում: Դա իրոք տեղի ունեցավ, երբ Անկարան մասնակից դարձավ «Արաբական գարնանը», սկսել խրվել Սիրիայի հակամարտության մեջ, բայց ընդսմին չկարողացավ հարմարվել աշխարհաքաղաքական նոր իրողություններին, բացահայտել իր գլխավոր դաշնակից ամերիկացիների քաղաքականության իրական նպատակները: Այս ամենի արդյունքում Թուրքիան բաց թողեց երեք ցավոտ հարված. քրդերն աշխուժացան, Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան, Իրանն ազատվեց պատժամիջոցներից եւ հավակնում է տարածաշրջանում մեծացնել իր աշխարհաքաղաքական դերը, հաշվի առնելով սիրիական եւ իրաքյան գործոնները:

Պարզ դարձավ, որ Անկարան պետք է հրաժարվի Դավութօղլուի «ժառանգությունից» եւ խաղա նոր կանոններով: Ուստի թուրք դեսպանների խորհրդակցության կապակցությամբ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «Ուրիշ Թուրքիա» հասկացությունը: Ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը այս փոփոխությունը պատճառաբանում է մի շարք երեւույթներով: Դրանք են Եվրոմիության հետ Անկարայի բանակցությունների խզումը, հակաջիհադիստական կոալիցիայի ներսում Թուրքիայի դիրքորոշման հարկադիր փոփոխումը, Սիրիայում նախագահ Բաշար Ասադի իշխանության հավանական պահպանումը, Իրաքից եւ Սիրիայից ճգնաժամի տեղափոխությունը սեփական տարածք, ԱՄՆ-ի կողմից սիրիացի քրդերի բացահայտ պաշտպանությունը եւ, վերջապես, Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված աներեւակայելի դաշինքը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Խորհրդակցության ժամանակ Չավուշօղլուն հայտարարեց, որ նման պայմաններում «Թուրքիան պարտավոր է վարել ակտիվ արտաքին քաղաքականություն, հաշվի առնելով հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները»:

Եթե անցյալում դեսպանների ամենամյա հանդիպման ընթացքում թուրք ղեկավարները խոսում էին Անկարայի «անշրջանցելի» դերի մասին, ապա այժմ նրանց հայտարարություններում ի հայտ է եկել ուրիշ տոնայնություն: Այսպես, նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ «2017 թվականին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի համատեղ ջանքերով կհաջողվի քաղաքական միջոցներով հարթել Սիրիայի ճգնաժամը»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Էրդողանը նշելով երկկողմ հարաբերությունների «շատ նուրբ ժամանակահատվածում» լինելը, հայտարարել է. «Մենք ուզում ենք ԱՄՆ-ին տեսնել մեր կողքին»: Իսկ Չավուշօղլուն հավաստիացրել է, թե «Թրամփը չի կրկնի Օբամայի վարչակազմի սխալները», նկատի ունենալով առաջին հերթին քրդական հարցը:

Նույն խորհրդակցությունում Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքթը մանրամասնել է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը չի նշանակում ՆԱՏՕ-ի հետ Անկարայի կապերի թուլացում», իսկ «երբ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ աջակցելու Սիրիայում ԻՊ-ի դեմ Թուրքիայի պայքարին, մենք կարող ենք քննադատել եւ դաշինքից պահանջել կատարելու այդ պարտավորությունները»: Ըստ որում, նա սիրիացի քրդերի խմբավորումները դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:

Այսպիսով, Անկարան որոշակի պայմաններ է ներկայացնում ԱՄՆ նոր վարչակազմին, գտնելով, որ Թուրքիան ներկայումս «մարտնչում է հանուն պետության գոյատեւման»: Դժվար է ասելՙ Դոնալդ Թրամփը կընդունի՞ արդյոք այդ պայմանները: Հայտնի է միայն, որ նրա ներկայացուցիչները մտադիր են աշխուժացնել համագործակցությունն Անկարայի հետ:

Պարզ չէ, թե դա ինչպես կհամատեղվի Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիա-Ռուսաստան-Իրան դաշինքի հետ: Սիրիային նվիրված հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարի 23-ին Աստանայում: Անկարան արդեն հասկացրել է, որ այդ հանդիպման արդյունքը պետք է դառնա հրադադարին առնչվող փաստաթղթի համաձայնեցումըՙ Ժնեւում քաղաքական գործընթացի ձեռնարկմանը զուգահեռ: Սակայն հայտնի չէՙ կպահպանվի՞ արդյոք ռուս-թուրք-իրանական դաշինքը Աստանայից մինչեւ Ժնեւ, որտեղ նախատեսված է փետրվարի 8-ին անցկացնել միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը: «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ ձեւականորեն ամեն ինչ կարծես թե կարգին է, քանի որ Սիրիայի հարցում Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի ջանքերը հավանության են արժանացել ՄԱԿ-ի ԱԽ հատուկ բանաձեւում: Սակայն ամենքը սպասում են Թրամփի պաշտոնակալությանը:

Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալներով, ներկայումս Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը դռնփակ բանկացություններ են վարում: Թերթի բնորոշմամբ, այդ «եռյակում» Թուրքիան միակ երկիրն է, որը «մարտավարական շրջադարձ կատարեց ԻՊ-ին աջակցելուց դեպի թշնամական դիրքորոշում, դադարեց Բաշար Ասադի պաշտոնաթողությունը համարել խաղաղ գործընթացի անհրաժեշտ նախապայման»: Թերթը, սակայն, չի բացառում բարդությունների ծագումը ապագայում, եթե Վաշինգտոնը սկսի «հատկապես առանձնացնել Թուրքիային, նրան հակադրելով Իրանին»: Մեկ ուրիշ, բայց ավելի դժվար տարբերակ է Իրանի հետ գործընկերային եւ Թուրքիայի հետ բարեկամական կապերի միաժամանակյա պահպանումը:

Թեեւ օտարները խոսում են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ներկայիս սահմանների պահպանման սկզբունքի մասին, ոչ ոք չի կարող սիրիացիներին արգելել ինքնուրույնաբար լուծելու երկրի ապագա վարչական ու քաղաքական կառուցվածքի խնդիրները: Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումը կանխելու նպատակով Անկարան թերեւս կպահանջի այնտեղ բուֆերային գոտու հաստատում, ինչին Մոսկվան եւ Թեհրանը կարող են չհամաձայնել: Կան նաեւ սիրիական չափավոր ընդդիմությանը ենթակա տարածքների հետ կապված հարցեր: Ռուսաստանցի հայտնի արեւելագետ Վիտալի Նաումկինը «Ռեգնում» գործակալության կայքում գրում է Սիրիայի քրդերի հարցում առկա ռուս-թուրքական տարաձայնությունների մասին: Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ է համարում թե՛ «Ժողովրդական դաշինք» կուսակցությունը եւ թե՛ քրդերի ինքնապաշտպանական ջոկատները: Նման պայմաններում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միաժամանակ ընդհանուր լեզու գտնելու Անկարայի փորձերը հասկանալի են, թեեւ հնարավոր համաձայնությունների պարամետրերը կասկածելի են:

Եթե Աստանայի հանդիպումը կայանա եւ Ժնեւում բանակցությունները վերսկսվեն, ապա դա կլինի «եռյակի» ձեռքբերումը հակաահաբեկչական պայքարում եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում: Սակայն շատ բան կախված կլինի նաեւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան դիրքորոշումից: Կան տարբեր սցենարներ: Սիրիայի պատերազմը դեռ չի ավարտվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵԼԱՌՈՒՍՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

ԿԻՊՐՈՍԸ ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԻՊՐՈՍԸ ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական