Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՌԵՆ ԱՐՔ. ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆ

20/01/2017
- 20 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Փառեն արք. Ավետիքյանինՙ բարձրորեն գնահատելով Հայ եկեղեցու անդաստանում նրա վաստակը եւ տարիների ծառայությունը:

Հայրապետական սրբատառ կոնդակում ի մասնավորի նշված էր. «Սիրելի Սրբազան, ուրախություն է Մեզ համար Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ եկեղեցու վաստակաշատ սպասավորիդ:

Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքով անդրադառնալու առաքելական մեր Սուրբ եկեղեցու անդաստանում Ձեր նվիրյալ սպասավորությանը: Անթիլիասի դպրեվանքում եւ ապա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ավարտելով Ձեր հոգեւոր ուսումնառությունը, Դուք ազգին ու եկեղեցուն անձնվեր ծառայանվիրումի ուխտ կնքեցիք Տիրոջ սուրբ սեղանի առջեւ եւ ստանձնեցիք կուսակրոն հոգեւորականի առաքելությունը հավատավոր մեր ժողովրդի կյանքում:

Ձեզ պատասխանատու ծառայություն վստահվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, այնուհետեւ Աստուծո կամոք հովվական սպասավորության կոչվեցիք ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում` երկար տարիներ աննվազ նախանձախնդրությամբ հոգեւոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Ձեր առաքելության մեջ կարեւոր հանգրվան դարձավ սպասավորությունը Դեթրոյթի համայնքում: Դեթրոյթի ծուխի պատմության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Ալեք Մանուկյան» թանգարանը, որը հիմնեցիք Դուք Ձեր պաշտոնավարման տարիներինՙ թանգարանին նվիրելով նաեւ բազմաթիվ նմուշներ Ձեր անձնական հավաքածուից:

Սփյուռքում քահանայագործության երկար տարիների վաստակը Ձեր ուսերին եկաք Հայրենիք, Ձեր կարողությունները ի սպաս բերելու հայրենաբնակ մեր ժողովրդի հոգեւոր կյանքի նորոգությանը եւ մեր հոգեւոր ծննդավայրիՙ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը: Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ինչպես Շիրակի թեմում, այնպես եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայեցիք անձնվիրումով ու Ձեր պարտականությանց հանդեպ առավելագույն բծախնդրությամբ:

Ձեր անձնական խնայողությունները Դուք ծառայեցնում եք մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը, նաեւ Ձեր օրինակով խրախուսում եք բազմաթիվ հայորդիներիՙ իրենց վաստակը ի սպաս բերելու ազգօգուտ ու եկեղեցաշեն ծրագրերի իրականացմանը»:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փառեն Սրբազանին շնորհեց Հայ եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՔ… ԻՆՉՈ՞Ւ Կ”ԵՐԹԱՔ

Հաջորդ գրառումը

«ԼԱՎՐՈՎՅԱՆ ՕՐԵՐ»ՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԲԱՔՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԼԱՎՐՈՎՅԱՆ ՕՐԵՐ»ՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԲԱՔՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական