Ի ՀԻՇԱՏԱԿ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ
Տորոնտոյի (Կանադա) ութ հայկական (ԹՄՄ, Նոր սերունդ, ՀԲԸՄ, Կանադա-Հայաստան բիզնես խորհուրդ, Պոլսահայ, Մխիթարյան Սանուց, Համազգային եւ Գլաձոր) կազմակերպությունները հունվարի 22-ին հավաքվելու են քաղաքի հայ համայնքի կենտրոնում հարգելու համար հիշատակը 2007 թվի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրած «Ակօս» թերթի գրասենյակի առաջ թուրքի ձեռքով սառնասրտորեն սպանված Հրանդ Դինքի:
Սպանության 10-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառմանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, հրավիրված է բանախոսելու գերմանական Բունտեսթագի պատգամավոր, Կանաչների միություն կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Նախկինում նման միջոցառմանը հրավիրած են եղել Թաներ Աքչամը, Ֆեթհիյե Չեթինը եւ Հասան Ջեմալը: Օզդեմիրին ներկայացնելու է ինժեներ-շինարար եւ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը: Պատմական փաստեր տրամադրվելու են տեղի Զորյան ինստիտուտի կողմից: