Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՅԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆՈՒՄ ԹՌՈՒՑԻԿ ԱԿՆԱՐԿ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ-Երեւան

2012 թ.ի մի արեւաշող առավոտ, MEA-ի ինքնաթիռը Բեյրութից ուղղություն վերցրեց դեպի Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար «դե ֆակտո» հանրապետություն: Ինձ համար պատմական այդ ուղեւորությունը կազմակերպել էին այն ժամանակ Լիբանանում Իրաքի դեսպան, ծագումով քուրդ Օմար Բիրզինչին (այժմ Իրաքի արտաքին գործերի փոխնախարար) եւ Իրաքի պառլամենտի ասորա-քաղդեական խմբակցության ղեկավար Յոնադամ Քեննեն:

Շուրջ երկժամյա թռիչքից հետո վայրէջք կատարեցինք մայրաքաղաք Էրբիլի նորակառույց օդակայանը, ուր անցագրային բաժնից անցնելուց հետո, ժպտադեմ ինձ դիմավորեց իրաքյան Քուրդիստանի պառլամենտի բազմիցս անդամՙ քրիստոնյա ամենահեղինակավոր դեմք Ազիմ Տոմա Գոգոն: Շուտով մեր միջեւ ստեղծվեց եղբայրական ջերմ բարեկամություն, որը շարունակվում է մինչեւ օրս…

Ավտոմեքենայով 15 րոպեանոց «ճանապարհորդությունից» հետո, ամբողջապես նորակառույց Էրբիլի պողոտաներով, այս անգամ մուտք գործեցինք գրեթե ամբողջապես քրիստոնյա մի ավան-արվարձանՙ Անկավա, ուր ապրում են ավելի քան 150000 ասորիներ, քաղդեացիներ, հայեր, եզդիներ ու քրդեր, որտեղ գերիշխում են եկեղեցիների եւ վանքերի խաչերը, պատմական հուշարձանների կողքին: Շուտով, գործարարներՙ «մոլեռանդ» հայասեր Լեհիր եւ Ռաադ Կաբարա եղբայրներին պատկանող «Կառլովի վարի» հյուրանոցում մեզ գրկաբաց դիմավորում են, բարի գալուստ մաղթում եւ տեղավորում փառավոր մի սենյակում: Մուտքին, հայերի եւ քրիստոնյաների պաշտպան Մեսուդ Բարզանի նախագահի եւ Քուրդիստանի լեգենդար հերոս Մոլլա Մուսթաֆա Բարզանիի մեծադիր լուսանկարներն են, քրդական եռագույն եւ ճաճանչող արեւի դրոշով: Իսկ փողոցը կոչվում է Եազտանդուխտ (Աստուծոյ դստեր) զրադաշտական անունով, որը ցույց է տալիս, թե այս երկրամասում, որն միաժամանակ պատմական Ասորեստանի եւ Ասորիքի տարածքն է եղել, նաեւ, ինչպես իմանում ենք Դարեհ Ա. արքայի Բեհիստունյան արձանագրություններից, բնակված է եղել քուրդ ցեղախմբերով: Հետո, երբ այցելում ենք Իրբիլի 7000-ամյա ասորեստանյան Իդար դիցուհու բերդը, տեսնում ենք սեմական ասորիների ու քաղդեացիների եւ 2600 տարի առաջ Նինվեն կործանած եւ այս տարածքներում վերաբնակված արիական ցեղերիՙ քրդերի եւ հայերի ժառանգներին:

Իսկ երկու օր հետո պիտի կտրենք-անցնենք պատմական Կավկամելա գյուղի մոտակայքով, Քրոնիկոս (Արածանիի մի հորդառատ ճյուղը) գետի վրայով ձգված ռազմական մետաղյա կամրջով, գնալ-հասնելու համար «հայկական» Դհոք, Հավրեզ ու Զախո, որի շրջակա լեռներում, Աշուրբենիբալի, Սարկոնի եւ Ասորեստանի ռազմատենչ այլ արքաների սեպագրերն ու ժայռապատկերներն են, որոնք պատմում են Ուրարտուի հզոր պետության դեմ իրենց պատերազմների եւ առյուծների որսի մասին: Այնտեղ ձեզ կպատմեն, թե մինչեւ 20-րդ դարի սկիզբը իրաքյան-սիրիական անապատում առյուծներ են եղել, որոնք իսպառ ոչնչացվել են բրիտանացի թե գերմանացի սպաների արագահարված գնդացիրներով…

Էրբիլ ժամանման երեկոյան, նախապես հեռախոսային ժամադրությամբ, մասնակցում ենք Հայ մշակութային եւ ընկերային միության կազմակերպած խրախճանքինՙ նորաստեղծ միության դահլիճում, ուր ծանոթանում ենք Սադդամ Հուսեյնի անձնական հեռուստալրագրող, այժմ «Իշտոր» արբանյակային եռալեզու հեռուստատեսության տնօրեն Ռազմիկ Հակոբյանին, որ ղեկավարում է իրաքյան Քուրդիստանի նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար, ազգային բարերար Սարգիս Աղաճանյանի հիմնադրած հեռուստաընկերությունը: Մոր կողմից հայ Սարգիս Աղաճանյանի անունով կոչվում են մի շարք բնակավայրեր, նաեւ ամբողջապես վերակառուցված հայկական Հավրեզ(ք), Ավզրուկ եւ Իշֆքենդեր ավանները, ավելի քան 15 գյուղ եւ ավան….:

Հակոբ Սիմոնյանը հանրահայտ ինժեներ է եւ այժմ Էրբիլի հայոց միության նախագահն է, որ գլխավորապես բաղկացած է Բաղդադից եւ այլ շրջաններից այստեղ ապաստան գտած հայերով: Այժմ միությունը ունի շուրջ 200 անդամ եւ շուտով իրաքյան Քուրդիստանի կառավարությունը նրան տրամադրելու է նոր կառույց, որտեղ միությունը կարող է կազմակերպել մշակութային եւ ազգային բազմապիսի միջոցառումներ: Արդեն իսկ, վերջերս, Վիգեն արք. Այքազյանի այցի ժամանակ, նախագահ Մեսուդ Բարզանիին ուղղված խնդրանքով, մանուկ հասակում (Մահբադի քրդական առաջին պետության անկումից հետո, 1947 եւ 48 թթ.), Հայաստանում ապաստան գտած Մոլլա Մուստաֆա Բարզանիի որդին ավելի քան 3 միլիոն դոլար է հատկացրել Էրբիլում հայկական եկեղեցի եւ համալիր կառուցելու համար, որ բռնկված հակա-«դաեշ» (իսլամական անիծված պետություն…) պատերազմի պատճառով շատ դանդաղ տեմպերով է կառուցվում: Մինչ այդ, այժմ արդեն Իրաքի ամենագեղեցիկ լեռնային քաղաք Դհոքում վեր է բարձրացել Սուրբ Ներսես Շնորհալի տաճարը, այժմ իրաքյան Քուրդիստանի պառլամենտի անդամ Երվանդ Ամինյանի ճարտարապետական հղացմամբ, բակումՙ Հայոց ցեղասպանությունը նվիրված հուշարձանով եւ Մայր հայրենիքից բերված տուֆակերտ խաչքարով: Տաճարի կողքին կառուցվել է առաջնորդարանի շենքը եւ «Արարատ» հարսանյաց սրահը, որտեղ տեղի են ունենում ոչ միայն հայկական, այլեւ 1915 թ.-ին հազարավոր հայ որբուկներ պատսպարած, ցեղապետ Հմմո Շրրոյի եզդի հայրենակիցների հարսանիքները: Ի միջի այլոց, Շինգալի եւ Սինջարի եզդիների դեմ կատարված վերջին սպանդից փրկված բազմաթիվ տուժածներ պատսպարվել են Դհոքի հայ եկեղեցու եւ գաղթօջախի այլ կառույցներում, օժանդակությամբ խիզախ հոգեւոր հովիվ Տեր Մասիս Շահինյանի, ինչպես նաեւ Երվանդ Ամինյանի, Արտաշես Շահինի, հանգուցյալ Տեր Առաքել Գասպարյանի ջանքերի: Այս առիթով հատուկ շնորհակալություն է հայտնել Սարդարապատի հերոսամարտի հրամանատար-մասնակիցՙ Իրաքյան Քուրդիստանի հերոս Ջահանգիր Աղայի որդինՙ Միր Դահսին բեկը, որը մի քանի տարի առաջ հատուկ պատվիրակությամբ այցելել է Հայաստան եւ մասնակցել իր հորՙ Ջհանգիր Աղայի հուշարձանի բացմանը:

Անկարելի է լինել Իրաքյան Քուրդիստանում եւ չայցելել Հավրէզի հայ դյուցազունների հրամանատար Մուրադ Վարդանյանին եւ իր ինքնապաշտպանական զորագնդին: Մեր բազմաթիվ հոդվածները, մի քանի լեզուներով լույս տեսած, վանեցիների այս շառավիղի մասինՙ պատճառ են դարձել, որ ի վերջո նրան ու նրա զինակիցներին նվիրված ֆիլմ է նկարահանվել ամերիկացի կինոռեժիսորների կողմից, որպես Հավրեզի առյուծների «որջի», այն ներկայացվելով Գլենդելի միջազգային կինոփառատոնին: Արդարեւ, իրաք-իրանյան պատերազմի մասնակից սպա Մուրադ Վարդանյանը, Հավրեզի գյուղապետը, «Իսլամական պետության» դեմ է հանել իր հայազգի փոքրաթիվ կորյուններին, ահաբեկիչներին դուրս քշելով նաեւ շրջակա հայկական Ավզրուկ, Իշֆկենտեր գյուղերի տարածքից, արժանանալով ոչ միայն քուրդ ղեկավարության մեծ գնահատանքին, այլեւ հյուրընկալվել է ամերիկյան զորքերի հրամանատար Դեմպսիի մոտ, թեեւ մերժելով դառնալ նրա թիկնազորի պետը, սակայն պարգեւատրվելով հատուկ ատրճանակով եւ սնայպերային հրացանով…

Զախոյից է նշանավոր «բեշմերգա», հայազգի ֆիդայի, իրաքյան Քուրդիստանի պառլամենտի նախկին անդամ եւ… Հայաստանի քաղաքացի դարձած Արամ Շահին Բակոյանը: 1915 թ.-ին Վանից փախստական հայերը, ըստ Դահոկի համալսարանի դասախոս Վարդգես Սարգսյան քուրդագետի հուշերի, հյուրընկալվել ու պահպանվել են հզոր քուրդ ցեղապետ Շամդին Բեկի հրամանով: Նրանց տրամադրվել է աղոթատեղիՙ 1926 թ.-ին հիմնադրված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հոգեւոր հովիվ Տեր Հարություն Խալաթյանի առաջնորդությամբ, նաեւ եկեղեցապատկան կալվածներ, կիրակնօրյա դպրոց եւ մանկամսուր, ուր դասավանդում է Հայաստանից ժամանած ուսուցչուհի Հասմիկը…

Մի խոսքով, Իրաքյան Քուրդիստանի հայերը անխտիր, բոլորը հերոսներ են, որ կարողացել են պահել-պահպանել իրենց ինքնությունը: Հայ լինելը Քուրդստանում պատիվ է..

Նկար 1. Հավրէզի հայ դյուցազուններ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՇՐՋԱՓԱԿԻ… ՊԱՏԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ 110 ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ 110 ՏԱՐԵԿԱՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական