Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ

23/12/2016
- 23 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տարիներ առաջ էր, դեռեւս պատերազմական վիճակում գտնվող Բեյրութից առաջին անգամ հասել էի Մ. Նահանգներՙ կուսակցական ժողովի, որի ավարտին անցա Դետրոյթ եւ, բնականաբար, ուզեցի հանդիպել ազգային մեր մեծ բարերարինՙ ՀԲԸՄիության նախագահ Ալեք Մանուկյանին: Ինձ ընդունեց իր «Մասկո» ընկերության գրասենյակում: «Զարթօնք» թերթում դեռ նոր էի տպել ամերիկյան ավտոշինարարների այդ մայրաքաղաքի հանրային գրադարանին արած նրա մեծ նվիրատվության լուրը: Զրույցի ընթացքում հարց տվեցի այդ նվիրատվության նպատակահարմարության մասին (աշխարհից մեկուսացած բեյրության իմ պատկերացմամբՙ հայը պետք է միայն հային օգնի): Զարմացած, բայց խրատական տոնով, Ալեք Մանուկյանը բացատրեց. «Տղաս, ես այս քաղաքին, այս երկրին մեջ շինած եմ դրամներս. պարտավոր եմ օգնել»:

Այս դրվագը հիշեցի նախորդ շաբաթ ծանոթանալով հանրապետության նախագահիՙ մշակութային գործիչների հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպման նյութերին: Պատասխանելով մշակութային գործիչներից մեկի հարցինՙ Սերժ Սարգսյանը բացատրել է. «Բանկ ունենալը եւս սովորական բիզնես է: Այդ բիզնեսի նպատակն էլ է դրամ վաստակելը: Եթե բանկիրը տեսնի, որ սա հաջողված ծրագիր է, եւ ինքը կարող է շահույթ ստանալ, ինչու չպետք է աջակցի: Ինքը փնտրում է մի գործ, որով ինքը կարող է գումար վաստակել»: Ամեն ինչ ճիշտ է բացատրված, բայց…

Ես չգիտեմ, թե ջրի ծորակ, կահույք, տնային ու գրասենյակային բազմաթիվ այլ ապրանքներ արտադրող «Մասկո» կորպորացիան անմիջական ի՞նչ շահ ուներ քաղաքային գրադարանին եւ Միչիգանի նահանգի կրթական ու մշակութային հաստատություններին մեծագումար նվիրատվություններ անելուց, բայց…

Բարեբախտաբար Հայաստանում ունենք օտարերկրյաՙ բրիտանական, ֆրանսիական, ռուսական բանկեր, որոնք լավ էլ փող են աշխատում (թու, թու, թու), այլապես նրանք մի րոպե չէին մնա այստեղ: Սակայն ի՞նչ են անում նրանք այն ժողովրդի, այն երկրի մշակույթի համար, որտեղից, Ա. Մանուկյանի բառերովՙ շինում են իրենց դրամները: Օրինակՙ ի՞նչ է անում 1997 թ.-ից ի վեր Հայաստանում ըստ երեւույթին լավ, շատ լավ փող աշխատող HSBC բանկը, կամ այս տարի լավագույնի մրցանակ ստացած ԹՁը բանկը, կամ բոլորովին այլ ոլորտում գործող Pernod Ricard-ը, որ մենաշնորհը ունի «Արարատ» կոնյակի, կամ Coca-Cola-ն, եւ կամ օդանավային եւ այլ ընկերությունները: Կարո՞ղ է նրանց ձախ ձեռքը, հետեւելով Քրիստոսի պատգամին, չգիտի աջն ինչ է անում, հետեւաբար մենք էլ չգիտենք, թե ինչ են անում նրանց… ձեռքերը: Չեմ կարծում: Այլապես նրանք քաջ գիտեն բարձրագոչ պանծացնել իրենց արածներն ու չարածները:

Գիտեմ, բանիմացներն իսկույն պիտի առարկեն եւ մատնացույց անեն մեր խիստ անկատար օրենքները նվիրատվությունների մասինՙ ի տարբերություն առաջադեմ երկրների: Պիտի լինեն նաեւ ուրիշներ, որոնք հիշեցնելու են, որ Հայաստանում պարտաճանաչ հարկ վճարելն անգամ առաքինություն է: Բայց…

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում Ռալֆ Յիրիկյանի սիրած «կորպորատիվ պատասխանատվությունը»: Դա երեւի հենց այն է, ինչը նկատի ուներ Ա. Մանուկյանըՙ պատասխանատվություն, պարտականություն այն երկրի ու ժողովրդի հանդեպ, որտեղ փող ես վաստակում: Եվ պրն. Յիրիկյանը, ավելի ճիշտՙ նրա ղեկավարած ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, միեւնույն անկատար օրենքների պայմաններում, հարկ վճարողների ցուցակում միշտ առաջին տեղերը զբաղեցնելու պայմաններում, ահա արդեն քանի տարի լուրջ, շատ լուրջ բարեգործությամբ է զբաղվում Հայաստանումՙ հատկապես սահմանամերձ բնակավայրերում- բնակարանաշինություն, փողոցային լուսավորում, ՏՏ ոլորտի զարգացում, մշակութային ձեռնարկներ: Նրա օրինակելի օրինակին հետեւում են մի քանի այլ ընկերություններ եւս, ինչպես Grand Holding-ի տերերըՙ հորից որդիներ փոխանցմամբ, առավելաբար օգնելով Տավուշի մարզի գյուղացիներին, որտեղից «շինում են իրենց դրամները»:

Նրանք գիտեն իրենց պարտականությունը, որի գիտակցումը իսկապես պակասում է ոչ միայն օտարերկրյա ընկերությունների, այլեւ հայրենական շատ ձեռնարկատերերի մոտ, որոնց, վերջիններիս, անդրադառնալու առիթ կունենամ հաջորդ տարի: Հաստա՛տ:

Մինչ այդՙ շնորհավոր Նոր տարի եւ Սբ. Ծնունդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական