Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Հայաստանում

Սյունիքի մարզ այցելությունը դեկտեմբերի 10-ին էր, ուղեկցությամբ ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանի եւ «Արեւելք» կայքի խմբագիր Սագո Արյանի: Ցրտաշունչ, ձյունառատ օրը չխանգարեց հասնել տարածաշրջան եւ հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մեր զինվորների ընտանիքներին, ու քանի որ նրանք ապրում են Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքների տարբեր գյուղերում, որոշեցինք հադիպման վայր ընտրել Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող ՌԱԿ գրասենյակը: Հետաքրքրական զուգադիպությամբ այդ օրը Գորիսի Որոտան գյուղում ծնված Մկրտչյան Նարեկ Վարդանի ծննդյան 20 ամյակն էր: Հայրըՙ Վարդանը, զանգահարելով ներողություն խնդրեցՙ անձամբ ներկա չլինելու համար եւ հպարտ տխրությամբ բացատրեց, որ տանը մեծաթիվ հյուրեր կանՙ Գորիս քաղաքի զինկոմիսարիատից, ընկերներ, համագյուղացիներ, հարազատներ, որ միասին այցելության են գնում որդուՙ Նարեկի շիրիմին: Ասաց , որ կգա կրտսեր որդինՙ Կարենը… Նարեկ Մկրտչյանը զոհվել է ապրիլի 4-ին հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքը հետ գրավելու գործողության ընթացքում : Անտեսելով չդադարող հրետակոծությունը, Նարեկը նետվել է մարտիՙ հընթացս կրակով խափանել մարտական դիրքում թշնամու ամրացումըՙ ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ Մարտական խաչ շքանշաններով:

Այդօրինակ հերոսական մահով զոհվածների շարքերում ենՙ Դանղյան Գուրգենի Սերգեյըՙ ծնված 06.05.1957թ., Սիսիան քաղաքում, Բեգլարյան Մինասի Արմենըՙ ծնված 10.04.1972թ., Ախլաթյան գյուղում, համայնքի ղեկավար, Սարգսյան Բայբութի Դավիթըՙ ծնված 13.07.1956 թ., Շաղատ գյուղում, Ասրյան Սերգեյի Սեդրակըՙ ծնված 28.06.1972թ., Դարբաս գյուղում, Նիկալյան Արտավազդի Եղիշենՙ ծնված 20.09.1961թ., Լծեն գյուղում, Միրզոյան Երջանիկի Մայիսըՙ ծնված 01.05.1956 թ., Դարբաս գյուղի համայնքի ղեկավարը, Ալեքսանյան Յուրիկի Էդուարդըՙ ծնված 16.04.1955 թ., Սիսիան քաղաքում, Հովհաննիսյան Արեգի Արմենըՙ ծնված 13.05.1978 թ., Ծղուկ գյուղում: (Այդ օրը գյուղի դպրոցում մեծ արարողություն էր, ի նշան դպրոցի հերոս շրջանավարտի, որի անունով դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց), Համբարձումյան Ծերունի Կարոնՙ ծնված 20.04.1960 թ., Վաղատնի գյուղում, 1988 թ. շարժման օրվանից զոհված հերոսները ստեղծել էին Բեր-ձորի պաշտպանական ջոկատՙ հրամանատարությամբ Մայիս Միրզոյանի: Ի դեպ, նա այն քչերից էր , ով շարքային զինվորից բարձրացել եւ հասել էր փոխգնդապետի աստիճանի: Արցախյան գոյամարտի թեժ տարիներին նրանցից շատերը ծանր վիրավորվելով բուժվել, իսկ այնուհետեւ վերադարձել էին շարքեր: Զինակից ընկերները իրենց խմբով մասնակցել են Արցախի ազատագրման բոլոր մարտերին: Ավելի ուշՙ 1995-96 թթ., ստեղծել են Սիսիանի երկրապահ կամավորական միությունը: Մշտապես մեկ ոտքը տանը, մյուսըՙ Արցախի սահմանի երկայնքով տարբեր դիրքերում: Ունեին ընտանիք, երեխաներ, անգամ թոռներ, որոնք մշտապես խնամք էին տանում իրենց հերոս ամուսիններին, հայրերին ու պապերինՙ հաղթահարելու պատերազմի հետեւանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից նրանք ցանկանում էին մղվել պատերազմական թեժ կետերՙ որպես վետերաններ, ավագներ: Նրանք շատ բան ունեին սովորեցնելու երիտասարդՙ 19-20 տարեկան սահման պահող զինվորին: Ապրիլի 3-ի առավոտ կանուխ «Ուրալ» մակնիշի բեռնատար մեքենայով նրանք մեկնում են Պաշտպանության նախարարության հրամանատարության կողմից նախանշված դիրքերը: Նրանց մեքենան հասել էր նպատակակետին, տղաները արագ իջնում ու շարժվում էին դիրքեր, սակայն թշնամու անօդաչու սարքի կողմից անսպասելիորեն ռմբակոծվում են:

Զոհված այդ բոլոր տղաների բազմաթիվ այլ պարգեւներին գումարվում է ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը: Տղաների իրական կամքը դրսեւորվեց գիտակցված ցանկությամբՙ լինել դիրքերում, պայքարել թշնամու դեմ, չերկնչել եւ հաղթել, ինչպես տարիներ առաջ:

Մեր ՀԵՐՈՍՆԵՐՆ այսօր երկնքում են, քանի որ իրենց ապրած կյանքում ձեռք բերեցին անմահություն:

Տղաների հարազատներն արդեն հոգեպես խաղաղ են, իրենց վիշտն անթեղված տեսնում են, որ իրենց զավակների կյանքը իմաստավորված է եղել եւ խոնարհումի արժանի , քանի որ ոչ բոլորին է տրվում այդպիսի ճակատագիրՙ բռնել անմահության ու հավերժության ճանապարհը:

Մեր զորակցությունն ենք հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին , ծառայակիցներին:

Հետգրություն

Խորին շնորհակալություն Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միության այս նախաձեռնության եւ հետեւողականության համար, մարտերում զոհված 32 հերոսների ընտանիքներին նյութական օգնություն եւ կարեկցություն ցուցաբերելու համար:

Շնորհակալություն ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնին, մասնավորապես Հասմիկ Հարությունյանինՙ անհրաժեշտ տեղեկանքները տրամադրելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ-ԱԶԵՐԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՐԱՄՓԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՄՈՏ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՏ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական