Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԱԶԵՐԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՐԱՄՓԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրվան մեկ ամիս ժամանակ է մնացել: Մ. Նահանգներում Թրամփով պայմանավորված շփոթված, շիկացած մթնոլորտ է: Այս վիճակը Նոստրադամուսի համախտանիշ է առաջացրել նրա արտաքին քաղաքականության «թրենթ»-ները գուշակողների մոտ: Միջազգային քաղաքական միտքը, «գլուխկոտրուկ կուբիկի» նման շուռ ու մուռ է տալիս նրա կենսագրականը, հասկանալու անկանխատեսելի իր անձի նախապատվությունները, կամ գոնե պարզելու, թե ինչպիսի առաջադիմություն է ունեցել նա դպրոցում «Աշխարհագրություն» առարկայից:Ոմանց էլ խիստ մտահոգում է կազմավորվող ապագա ԱՄՆ վարչակազմի հավանական թեկնածուների սննդակարգը. արդյո՞ք այն իր մեջ ընդգրկում է խավյար, կամ վառելիքի ո՞ր միջոցին են նախապատվություն տալիս, նավթի՞ն, թե՞ դրա այլընտրանքային տեսակին:Ազերի «խեբերլեր»-ն իր տարերքի մեջ է: Այս օրերին մեկը մյուսի հետեւից հակահայկական հոդվածներ են հայտնվում ամերիկյան կայքերում, ուր ներկայացված ապատեղեկատվությունը քամահրանք է առաջացնում նույնիսկ անկողմնակալ ընթերցողի մոտ: «Ամերիկան Սփեքթեյթըր» (The American Spectator) պարբերականը առցանց դեկտեմբերի 8-ին տեղադրել է թուրք-ազերի հայտնի լոբբիստ Ալեքսանդր Մուրինսոնի «Հայկական նոսրացած լոբբին նախագահ Թրամփի հետ հարաբերություններում» հոդվածը, ուր հեղինակը բավականությամբ նշում է, որ կայացած ընտրություններում հայամետ հանրապետականներից շատերը չեն ընտրվել, որ հայկական համայնքը հակա-թրամփական ակտիվ գործունեություն է ծավալել նախընտրական շրջանում, ուր իրենց դերն են ունեցել Շերը, Քարդաշյանը, Ջորջ եւ Ամալ Քլունիները, գովաբանում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ թիվ մեկ դաշնակից Թուրքիային եւ այսօր այնտեղ ընթացող «դեմոկրատական» պրոցեսները: Սա բնավ էլ պնակալեզ այս անձի հակահայկական միակ առցանց անհեթեթությունը չէ:Հաջորդ օրը, դեկտեմբերի 9-ին, «Յուրազիան Ռեւյու» (Eurasian Review) վաշինգտոնյան ամսագիրը տեղադրել էր հեղինակ Նիլ Ամիրայի հակահայկականՙ «Լեռնային Ղարաբաղ: 25 տարի անց, ո՞ւր ենք մենք ընթանում» վերնագրով հոդվածը: Ինդոնեզիացի լրագրողը նոյեմբերին մասնակցել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված միջազգային կոնֆերանսին, որից ստացած տպավորությունը վերածվել է հետեւյալ մտազեղմանըՙ «2016-ի ապրիլին Հայաստանի սադրանքը պատճառ դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության աննախադեպ սրման, ինչը կարող էր վերածվել մեծ պատերազմի եւ Ադրբեջանի տարածքի ամբողջական վերականգնմանը, սակայն դա չարվեց, քանզի կդառնար մեծ արյունահեղության պատճառ»: Ի թիվս այլ ազերամետ հաճոյությունների, նա նշում է, որ կոնֆերանսում հանդիպել է Վահե Ավետյանին, ով հայ է եւ եկել է խոնարհվելու Խոջալուի զոհերի հուշարձանին: Իրեն մարդու իրավունքների պաշտպան ներկայացնող այս հոդվածագիրը ոչ մի բառ չի ցանկացել ասել Ղարաբաղում ապրող ժողովրդի բռնապետությունից ազատ ապրելու իրավունքի մասին:Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության ռուսական ծառայության ղեկավար Էլմիրա Թարիվերդիեւան իր հոդվածում ամբողջովին խեղաթյուրել է հայ հայտնի հրապարակախոս, վերլուծաբան Հարութ Սասունյանի հոդվածը «Փենս-Սարգսյան» հեռախոսազրույցի մասին, գլխիվայր շրջելով Սասունյանի հոդվածում առկա իրական փաստերը:Դեկտեմբերի 14-ին ազերի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը առցանց տեղադրել էր գերմանական «Յուրոպիան» (The European) ամսագրում հրատարակված Լիոնել Զեթթերի հոդվածը, վերնագրվածՙ «Լեռնային Ղարաբաղը կրոնական պատերազմ չէ, այլ ակնհայտ օկուպացված տարածք»: Զազրելի զրպարտանքների շարադրանքն հասկանալի է արդեն վերնագրից, փորձեմ խնայել «Ազգ»-ի առանց այն էլ սուղ տարածքը վերոհիշյալի մասին մանրամասնելուց:Համացանցը վաղուց վերածվել է այս կարգի ծախու հեղինակների նյութերով լեցուն աղբանոցի եւ գործնականում անհնար է բացահայտել բոլոր հակահայկական հրապարակումներն ու հակազդել դրանց: Չնայած արվում է այդ առումով առավելագույնը: Այսպես, Ջեյսոն Կաթցի «Ամերիկան Թինքեր»-ում (American Thinker) գրած հակահայկական հերյուրանքների պատասխանը չուշացավ (այդ մասին «Ազգ»-ը ծանուցել էր Գերմանիայում իր թղթակցի փոխանցմամբ): Նույն կայքը տեղադրեց դասախոս Դավիթ Դավթյանի ջախջախիչ հոդվածը, ավելինՙ դեկտեմբերի 7-ին «Նյու Յորք Թայմս»-ում լույս տեսավ գրող Քրիս Բոհջալյանի «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք» փայլուն հոդվածը, ինչը ոչնչացնող պատասխան եղավ բոլոր կաշառված մուրինսոնների համար:Վերը նշվածը լավագույնս հավաստում է «Ազգ»-ի նախորդ համարում պն. Հ. Ավետիքյանի խմբագրականում արտահայտված միտքն այն մասին, որ միջազգային լրատվամիջոցների հետ լուրջ եւ հետեւողական աշխատանք է պետք տանել: Միայն կավելացնեի, որ պետք է մեր տարածաշրջան հրավիրել ոչ միայն միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայերին, այլեւՙ օտարազգի ազդեցիկ լրագրողներին, ներառյալ ադրբեջանամետ եւ հակահայկական քաղաքականություն վարողՙ Իսրայելի, Պակիստանի, Պերուի, նաեւՙ Բելառուսի ԶԼՄ-ներին: Անհրաժեշտություն կա ստեղծելու թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը հակազդող պետական լուրջ մարմին: Մեդիա պատերազմում մենք շատ ենք զիջում մեր հակառակորդին, ինչն իր խորքում հետեւանք է անատամ եւ պաշտպանողական դիրքերում եղող Հայաստանի վարած արտաքին քաղաքականության:Երկու օր առաջ Ադրբեջանի դեսպանատունը, որպեսզի հայտնվի Թրամփի կողմնակիցների ուշադրության ծիրում, ստանձնել էր Վաշինգտոնի «Թրամփ» նորաբաց հյուրանոցում հրեական «Հանուկա» տոնակատարության կից-հովանավորչությունը: Հրեական շատ կազմակերպություններ բոյկոտեցին այն, ոմանքՙ Թրամփի, ոմանքՙ մահմեդական Ադրբեջանի պատճառով:Իսկ ինչո՞ւ մենք, որպես աշխարհի հնագույն քրիստոնյա ազգ, չենք հովանավորում Սուրբ Ծննդյան տոնը հենց նույն «Թրամփ Թաուեր»-ում: Գուցե դեռ ուշ չէ:Առայժմ դեպի Թրամփ ճանապարհի առաջին հայտնի հայամետ մարդը Քիմ Քարդաշյանի ամուսինՙ Քեյնի Ուեսթն է, ով օրերս հանդիպեց նորընտիր ԱՄՆ նախագահին: Ըստ Քեյնիի, բազմամշակութային հասարակության թեմայի շուրջ է եղել զրույցը, որից հետո, լավ տրամադրությամբ նրանք միասին կանգնեցին ամերիկյան լրատվամիջոցների առջեւ, առաջացնելով համընդհանուր շոկ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻԲՐԵՎ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ

Հաջորդ գրառումը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական