Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում կանգնած փողոցային ակորդեոնահարը դադարեց նվագել «Երեւանի սիրուն աղջիկը», երբ մի գեղեցիկ տիկին` սեւ ընտիր մուշտակով ու բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով մոտեցավ նրան: Ակորդեոնի պատյանում երեւում էին երկու մետաղադրմաներ, մեկը` տասանոց` խոշորներից, մյուսը` քսանանոց. օրվա այդ պահին դա էր վաստակել ակորդեոնահարը, որը ոչ մի պարագայում մուրացկան չէր:

– Ես մի առաջարկ ունեմ ձեզ,- ասաց գեղեցիկ կինը, – տղաս ակորդեոնի պետք է գնա, գործիք չունենք, առաջարկում եմ վաճառեք մեզ ձեր ակորդեոնը, ես լավ կվճարեմ:

Մարդը մի պահ քար կտրեց, մի քանի վայրկյան չէր կարողանում խոսել. ըստ ամենայնի որոշում էր կայացնում, ընտրություն էր կատարում: Ինչո՞ւ չվաճառել, չէ՞ որ ինքը այս ցրտին այստեղ կանգնած նվագում է հենց փողի համար, հիմա իրեն առաջարկում են փող, ավելի շատ, քան ինքը կարող է աշխատել, եթե անգամ մի ամբողջ ձմեռ այդ նույն տեղում կանգնի…

– Ես չեմ կարող ձեզ վաճառել իմ գործիքը,-հանկարծ սկսեց խոսել ակորդեոնահարը:

– Բայց ինչո՞ւ, ձեզ փող է պետք, մեզ` ակորդեոն. դուք էլ ունեք այն:

– Չեմ կարող, դա իմ ապրուստն է, իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը:

– Բայց ես հոգում եմ ձեր ապրուստը` որոշակի ժամանակով, լավ գումար եմ տալիս:

– Կներեք ինձ, տիկին, բայց ոչ…. Չեմ կարող, չեմ ուզում…

Այս մարդը հաստատ մուրացկան չէր, քանի որ այս մարդը հաստատ երաժիշտ էր: Եթե մուրացկան լիներ` կվարաներ փողի դիմաց, ինչպես բոլոր մուրացկանները, բայց քանի որ երաժիշտ է անգամ փողի դիմաց չհանձնեց իր գործիքը, ինչպես բոլոր երաժիշտները չէին հանձնի:

Տիկինը հեռացավ, երաժշտությունը շարունակվեց, ակորդեոնահարը գուցե հիշում էր, թե ինչպես էր ինքը` այդ կնոջ որդու տարիքում երաժշտական դպրոց գնում, ինչպես իր մայրն իր համար գործիք գնեց, ինչ էր նա այդ ժամանակ երազում, նա հաստատ երազանքի մեջ էր, քանի որ դրանից կտրվելու պարագայում այդպես չէր նվագի, առհասարակ չէր նվագի, ինչպես ոչ ոք չի կարող նվագել, եթե չի երազում:

Երեկոյան երաժիշտը պետք է փակի իր ակորդեոնն ու հեռանա, քայլի քաղաքում, որի փողոցներում, եթե գոնե մեկ` «Վաճառվում է» գրությամբ ցուցանակը չկա, ուրեմն այդ փողոցում շենք-շինություն չկա: Նա պետք է ավելի ամուր սեղմի իրեն իր ակորդեոնը, որը չի վաճառվում, եւ երեսուն դրամը, որը գուցե հարյուր կամ հինգ հարյուր էր դարձել օրվա վերջում, գուցե` ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԵՊՆ ՈՒ ՎԵՐՋԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԴԱՇՏ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԴԱՇՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական