Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՆԶՈԴԻԱԶԵՊԻՆ ԲԵՐԵՔ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հաշվի առնելով, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի ներքին քաղաքական դաշտում, կարելի է խնդրել Հայաստան դեղ ներմուծող ընկերություններին եւ անհատներին, որպեսզի ներմուծելիս բենզոդիազեպինը շատ բերեն: Այս դեղամիջոցը, եթե չգիտեք, առաջացնում է հիշողության կորուստ, ու քանի որ քաղաքական ուժերը գալիք ընտրություններից առաջ շատ են ցանկանում, որ ընտրողները ունենան հիշողության կորուստ, որպեսզի նորից ընտրեն իրենց, եւ որովհետեւ մեր ժողովուրդն իրոք ունի շատ եւ կործանարար հիշողություններ, ե՛ւ ազգային ե՛ւ անձնական մակարդակի վրա, կարծում եմ բենզոդիազեպինի մասսայական օգտագործումը կարող է շահեկան լինել քաղաքական ուժերի համար եւ օգտակար ժողովրդի համար:

Ի դեպ, մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց «Հայկական վերածնունդը» հավանաբար լուրջ ընդունելով այն հանգամանքը, որ իրենք իսկապես կոչված են վերածնելու հայկական աշխարհը, մարդկանց բենզոդիազեպին է բաժանում, անվճար: Հասկանալի է, մարդիկ կխմեն, չեն հիշի, թե, օրինակ, Արթուր Բաղդասարյանն առաջ ինչ էր խոսում, կլսեն միայն այն, թե հիմա ինչ է խոսում ու կընտրեն Բաղդասարյանին, քանի որ հիմա ճիշտ է խոսում եւ կարեւորըՙ բարձր: Բացի այդ, վերածնվելու համար դարավոր եւ հինավուրց հիշողության կորուստը իրոք կարող է օգտակար լինել: Չնայած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Մհեր Շահգելդյանն անցնող շաբաթ ԱԺ-ում հայտարարել է, որ այն լուրերը, թե իրենք մարդկանց անվճար բենզոդիազեպին են բաժանում, հիմարություն է: Անկեղծ ասած, պարոն Շահգելդյանը չի մանրամասնել, թե այս լուրի ո՞ր մասն է հիմարություն, այն որ բաժանո՞ւմ են, թե՞ այն որ անվճար են բաժանում: Հավանաբար կարեւոր չէ, ինչպես գալիք ընտրություններում «Հայկական վերածնունդը» ամենակարեւորը չի լինելու:

Ավելի կարեւոր ուժեր կան, օրինակՙ խիստ լարված, հուզված եւ հին ու բարի ժամանակներին սպասող ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ավելի հին ժամանակներին սպասող ՀԱԿ-ը: ԲՀԿ-ից, օրինակ, հայտարարել են, որ իրենց նախընտրական սխեման գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Սխեման, ի դեպ, ցուցակը չէ, այլ նախագիծը: Որպեսզի Գագիկ Ծառուկյանը գլխավորի ԲՀԿ նախընտրական ցուցակը, պետք է նախ մտածի, հետո որոշի, որ ուզում է կրկին դառնալ ԲՀԿ-ական, ապա մի դիմում գրի Նաիրա Զոհրաբյանի անունով, վերջինս պետք է կարդա, ապա կա՛մ որոշի, որ ընդունում են պարոն Ծառուկյանին, կամ էլ որոշի, որ չեն ընդունում, քանի որ, օրինակ, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, անգամ, խոստովանենք, կրկես չունենք: Այս հարցում, հասկանալի է, որ կարող է օգնության գալ բենզոդիազեպինը: ԲՀԿ-ին շատ հարազատ բարեգործական հիմունքներով բաժանում են այս դեղամիջոցը մարդկանց եւ նրանք չեն էլ հիշում, որ Երեւանում ժամանակին կրկես կար, «կայնաչնի» կար, որտեղ լուրջ ազգային հարցեր էին քննարկվում, կմոռանան շատ անուններ, մականուններ, մի խոսքով… դուք հասկացաք: Հակառակ պարագայում, եթե ԲՀԿ-ն չդիմի բենզոդիազեպինի օգնությանը, մարդիկ կարող են հարցեր տալ ոչ վաղ անցյալից, առյուծների ճաշացանկից, ատրճանակի նման «Վերտու» հեռախոսից եւ թիկնազորի քաջագործություններից, օրինակ:

Այնպես որ, օ~ բարի օլիգարխ, երբ Հայաստան դեղ ներմուծելիս բենզոդիազեպին ներմուծեք, ԲՀԿ-ին չմոռանաք: Ամեն դեպքումՙ ԲՀԿ-ին ուղղվելիք չափաբաժնում գրեք, որ կոնյակի հետ օգտագործել չի կարելի եւ առհասարակ շատ բան այս կյանքում չի կարելի. բարգավաճ մարդիկ են, կարող է չգիտեն:

ՀԱԿ-ին էլ չմոռանաք: ՀԱԿ-ին, կարծում եմ, ամենաշատը պետք է տաք այդ դեղամիջոցից, քանի որ ազգային հիշողությունից ամենաշատը նրանք են տուժում: Մարդիկ հենց մի բան հայտարարում են կամ պահանջում, անմիջապես հիշեցնում ենքՙ բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ, բա ինչո՞ւ ձեր ժամանակ, բա՞ դուքՙ ձեր ժամանակ… Այդ «ձեր ժամանակը» պետք է ջնջվի համազգային հիշողությունից, քանի որ միայն այդ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանենք կրկին կընկալվեն որպես նոր հայկական ինտելեկտուալներ, որոնց տրված է ազգը դեպի անկախություն եւ արդարություն եւ ազատություն առաջնորդելու բարձր առաքելությունը: Ամեն դեպքում, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, իրենց նախընտրական ցուցակը գլխավորելու է Տեր-Պետրոսյանը: Լավ է, որ սխեման չի գլխավորելու, այլ հենց ցուցակը, բայց վատ է, որ ՀԱԿ-ից բենզոդիազեպին չեն բաժանում, իրենց համար է վատ: Չնայած իրենց համար 1996-ից այս կողմ վատ է, մինչ այդՙ ընտիր էր, անգամ հոսանք կար ու գազ, ու… վերմիշել: Վերմիշելը մեզ համար, միայն վերմիշե՛լը մեզ համար:

Եւ վերջապեսՙ լավագույն տղերքը հանրապետական: Իրենք, ինչպես նշեցին իրենց վերջին հուժկու համագումարում, ապագայատենչ քաղաքական ուժ են: Իմիջիայլոց, անցնող շաբաթ ԱԺ-ում Հանրապետականիՙ ապագային միտված լինելու մասին խոսել է նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ին ներկան չի հետաքրքրում, անցյալնՙ առավել եւս, իրենք սեւեռված են ապագայի վրա: Կնշանակի բենզոդիազեպին իրենց էլ պետք կգա: Որպեսզի բոլորը դառնան ապագայատենչ, այսինքնՙ հանրապետական, պետք է մոռանալ անցյալը եւ չապրել ներկայով: Կասեքՙ առանց անցյալ ու ներկա ապագա չի՞ լինում, ճիշտ է, չի լինում, իսկ ո՞վ ասաց, որ առանց անցյալի դասերի ու ներկայի ակտիվ գործունեության, միայն ապագայատենչությամբ ապագա լինում է:

Ինչեւէ, որպեսզի բոլորը դառնան ապագայատենչ-հանրապետական, պետք է օգտագործեն բենզոդիազեպին: Հասկանալի է, որ օգտագործումից հետո սկսում ես լսել, ենթադրենք, Առաքել Մովսիսյանինՙ առանց հիշելու, թե ինչ էր նրա մականունը…

Իսկ գուցե իսկապես պե՞տք է այս դեղամիջոցի համազգային օգտագործումը: Ընտրությունների համար չէ, քաղաքականության համար չէ, մեզ համար… Բանն այն է, որ սկզբից բոլոր մարդիկ սիրում են, հետո, ճանաչելովՙ ատում. բենզոդիազեպինը ջնջելու է այդ ճանաչման գործընթացը, թողնելու է միայն սերը:

Միայն չասեք, որ դա քաղաքական ուժերին է ձեռնտու, ավելի ճիշտ չասեք, որ դա քաղաքական ուժերին առհասարակ ձեռնտու է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱԼԵՊՆ ՈՒ ՎԵՐՋԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԼԵՊՆ ՈՒ ՎԵՐՋԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական