Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍԱՆՏՙ ԲԱՔՎԻ՞Ց

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանական մամուլում վերստին աշխուժացել է ԼՂ կարգավորման «Պուտինի պլանի» թեման: Ընդ որումՙ ռուսական փորձագետների եւ վերլուծաբանների օգնությամբ: Պաշտոնական Մոսկվայի թիվ մեկ քարոզիչ Դմիտրի Կիսելյովն արդեն հասցրել է ողջունել հայ-ադրբեջանական «երկխոսության հարթակի ստեղծումը», որին անդամակցել են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը եւ Սյուզան Ջաղինյանը:

Ուշագրավն այն է, որ հիշյալ անձինք հրապարակային հանդես են գալիս Ռուսաստանի քննադատությամբՙ համարելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը «սահմանափակում է նրա ինքնիշխանությունը», որ իշխանությունները «Մոսկվային են հանձնում անկախությունը եւ ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքը»:

Տրամաբանորեն պարոն Կիսելյովը պետք է որ չպաշտպաներ Ադրբեջանի հետ «երկխոսություն սկսելու» նախաձեռնության հեղինակներին, քանի որ նրանք ունեն հակառուսական տրամադրություններ: Բայց փաստացի տեսնում ենք հակառակը, ինչը բավական խորքային վերլուծությունների թեմա կարող է դառնալ:

Մանավանդ որ Մարտիրոսյան-Ավետյան-Ջաղինյան եռյակը Բաքվում միացել է մի «հռչակագրի», որը ԼՂ կարգավորման ադրբեջանական տեսլականն է, իսկ ռուս քաղաքագետները գրեթե նույնն են ասում:

Այսպես, ԶԼՄ-ների աջակցության «Պրեսսա» հիմնադրամի փորձագետ Իգոր Դմիտրեւը համարում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հարցի ներառումը թույլ է տալիս հուսալ, որ դա նշանակում է այդ ուղղությամբ գործուն աշխատանքի անոնսավորում:

Նա ավելացնում է, որ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը պնդել է, որպեսզի «կարգավորման փաթեթն ընդունվի կարճ ժամկետումՙ մինչեւ տարեվերջ»: Դմիտրեւը մանրամասնում է. «Այդ պլանը նախատեսում է սկզբից Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի կողմից օկուպացված յոթ շրջաններից հինգը: Հետո Ռուսաստանը հակամարտության գոտի կմտցներ իր խաղաղապահներինՙ ՀԱՊԿ հովանու ներքո եւ կապահովեր փախստականների անվտանգ վերադարձը: Եւ միայն վերջին փուլում կքննարկվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ նախագծից դժգոհ լինելովՙ Սարգսյանն այն ժամանակ հրապարակային Պուտինին «շնորհակալություն էր հայտնել «Սանկտ-Պետերբուրգում լավ եղանակի համար»:Նուրբ ակնարկ էր, ըստ երեւույթին, այլ բանի համար շնորհակալություն հայտնելու պատճառ չկար»: http://www.vesti.az/news/316111

Տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէՙ փորձագետն իրազեկվա՞ծ է Սանկտ-Պետերբուրգի բանակցություններից, թե՞ ոչ: Էական է, որ ադրբեջանական մամուլում ռուս քաղաքագետը խոսում է, որ ԼՂ հարցում Պուտինը «հօգուտ Բաքվի հրաժարվել է չեզոքությունից», որ Ադրբեջանի «տնտեսական հնարավորություններն ավելի մեծ են», որ ադրբեջանական «բանակը զինված է չորրորդ սերնդի սպառազինություններով, իսկ Հայաստանըՙՙ երկրորդ, լավագույն դեպքումՙ երրորդ»:

Նման դեպքերում կարեւորը շեշտադրումներ են, խոսքի տոնայնությունը, ենթատեքստը: Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ փորձագետները կամ քաղաքագետներն իրենց կարող են թույլ տալ կամայական տեսակետներ արտահայտել: Առհասարակ չկա երկիր, որի փորձագիտական հանրությունը գործի պետական քաղաքականությանը հակառակ:

Այս նկատառմամբ ավելի խնդրահարույց են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային քաղաքականության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի դիտարկումները: Նրա հայացքովՙ «Հայաստանում ձեւավորվել է լուրջ մտավորականների եւ էլիտայի խումբ, որը կողմնորոշված է Ռուսաստանից հեռանալու եւ դեպի Արեւմուտք շարժվելու ուղղությամբ: Ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում, այդ շարժման գնի հարցը դեռ առայժմ անտեսվում է: Այդ տրամադրությունները սնվում են արեւմտյան ոչ կառավարական կազմակերպություններից: Ամբողջության մեջ Ռուսաստանից հիասթափվածությունը եւ մտավորականության շրջապատում արեւմտամետ տրամադրությունների աճը կարող են հանգեցնել Հայաստանի համար անցանկալի հետեւանքների»: http://haqqin.az/news/87333

Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի, հայկական պետականության համար անցանկալի հետեւանքների մասին է, որը հնչում է վատ թաքցված սպառնալիքի պես: Ընդ որում, ռուս քաղաքագետն այդ ամենի մասին ադրբեջանական լրատվամիջոցին պատմել է որպես Հայաստան կատարած ուղեւորությունից տպավորություն: Սա արդեն բոլորովին այլ իմաստ է տալիս նրա խոսքին: Փաստորեն նա ադրբեջանցիներին ուղղորդում է, թե ինչպես աշխատեն, որ Հայաստանի համար «անցանկալի հետեւանքների» հավանականությունը գնալով մեծանա:

Նման վերաբերմունքը, գուցե, քաղաքական չէ: Բայց այդքան հետեւողականությունն էլ ինչ-որ բան անպայման նշանակում է: Ի՞նչ: Մնում է ենթադրել եւ որդեգրել տեղեկատվա-քարոզչական համարժեք պահվածք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական