Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՅՍ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ…»

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ինչի՞ «մայրաքաղաք» է այսօր Գյումրին

Եթե խորհրդային Լենինականը երբեմն կեսկատակ կոչում էին հայրաքաղաք ու նա իր նկարագրով արժանի էր նաեւ այդպես կոչվելու, ապա անկախության տարիների Գյումրին տարբեր առիթներով, – բնականաբարՙ ոչ պաշտոնապես ,- սկսեցին կոչել նաեւ Հայաստանի այս կամ այն առումով մայրաքաղաք: Նրա դիրքն ու երկրի համար ունեցած իրական նշանակությունը հաշվի առնելով, երեւի Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի օրինակով, ասացին Հյուսիսային մայրաքաղաք: Մշակութային ներուժի ու ավանդույթների առումով կոչեցին Մշակութային մայրաքաղաք: Երեւի մի երկու տասնամյակ առաջ երեւանցի լրագրող մի գործընկերս «Ազգում» իր ընդարձակ հրապարակումը վերնագրել էր «Աղետի գոտու լքված մայրաքաղաքը»: Իսկ այս դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու եկած նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, կարծեմ ոչ առաջինը լինելով, մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նկատել է, թե Գյումրին լավ շանս ունի դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Եվ այլն: Խոսք էՙ ասել, անցել են:

Իրականում ինչի՞ կենտրոն կարող է այսօր համարվել Հայաստանի երկրորդ մեծ բնակավայր Գյումրին իրեն պատուհասած բնական աղետից 28 եւ մեր երկրի անկախության հռչակումից 25 տարի հետո: Այս առումով ծանր խորհրդածության առիթ տվեց օրերս քաղաքի կենտրոնում առաջացած մի տեսարան…

Դեկտեմբերի 11-ին, երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու եւ ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի էր եկել Գագիկ Ծառուկյանը: Թե նրա այցի լուրը ինչպես էր նախապես տարածվելՙ չենք կարող ասել, բայց նորոգվող Ամենափրկիչ եկեղեցուն եւ հուշարձանին հարող տարածքում աննկարագրելի իրարանցում ու հրմշտոց էր սկսվել: Այստեղ էին հավաքվել ես կասեմ հարյուրավոր, դուք հասկացեք հազարավոր մարդիկ, հիմնականումՙ սոցիալապես անապահով, տարեց քաղաքացիներ, մի մասըՙ անգամ ձեռնափայտերով, սառցակալած փողոցներում դժվարությամբ շարժվող, շատերի ձեռքերինՙ ծրարներով նամակներ: Ամեն մեկն աշխատում էր ընդհանուր իրարանցման մեջ մի կերպ մոտենալ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին, նրան իր հոգսը ներկայացնելՙ ֆինանսական ու նյութական օգնություն հայցելով… Ծառուկյանին անվերջ շրջապատում էին, փակում ճանապարհը, չէին թողնում տեղաշարժվել: Իսկ երբ նա շարժվեց դեպի քաղաքի կենտրոնական հրապարակի մյուս կողմում գտնվող Յոթվերք եկեղեցիՙ մոմեր վառելու, մարդկանց բազմությունը տենդագին մղվեց նրա հետեւից… Երբեմնի հպարտ Գյումրին այդ պահերին ասես մի կուչ եկած մարմին դարձել, ձեռքը մեկնել էր տարրական օգնություն, աջակցություն ստանալու…

Հյուրն այցելեց քաղաքի ավտոկայանի թաղամասի տնակներ, եղավ «Շիրակ կենտրոնում» ու գումար տրամադրեց սոցիալական ծրագրերի համար, բնակարանով աջակցության խոստում տվեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքին, խոստացավ արձագանքել զոհվածների գերեզմանների հետ կապված խնդիրներին եւ այլն, անապահով մարդկանց հորդորեց մոտենալ իր ներկայացուցչինՙ օգնություն ստանալու: Բաներ, որոնց մեծ մասը թերեւս պետք էր ակնկալել պետությունից, պետական իշխանությունից: Մինչդեռ ակնհայտ է, որ հենց մեր այս բոլոր տարիների պետական իշխանությունն է, ՀՀՇ-ից մինչեւ ՀՀԿ, մարդկանց զանգվածաբար հասցրել այս աստիճան թշվառության: Նման վիճակը գուցե մասամբ կարելի լիներ պատճառաբանել երկրի այս բոլոր տարիների դժվարություններով, եթե այսքան ցցուն հակասության մեջ չլինեին իշխանավորների պերճանքն ու ժողովրդի թշվառությունը:

Գյումրին թշվառ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ…. ԽՂՃԻ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅ ՁԱՅՆ»-Ը ԿԸ ՀՆՉԷ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Օրվա անվտանգային թեմայի փոխարեն՝ հեռահար նախընտրական քարոզչություն…

20/06/2025
20 հունիսի, 2025

Արամազդ Ստեփանյան. Անգլիալեզու թատրոնում՝ հայ թատերգությամբ

20/06/2025
20 հունիսի, 2025

Հայաստանը ինչպես կարձագանքի Ադրբեջանի JF-17-երի ձեռք բերմանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Ինչո՞ւ մասնակցեցի Օսլոյի ֆորումին եւ ի՞նչ դասեր քաղեցի

20/06/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅ ՁԱՅՆ»-Ը ԿԸ ՀՆՉԷ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական