Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Որքան էլ հաճելի էր գտնվել Ֆրանկֆուրտի այս տարվա գրքի տոնավաճառին, որտեղ 7 հազարից ավելի հրատարակչատներ ցուցադրել էին մոտ 400 հազար նոր գրքեր, նույնքան էլ հետաքրքրական էր ականատես լինել այնտեղ ծավալվող բուռն բանավեճերին, որոնց գլխավոր թեման գրողների ազատությունն էր, կամ դրա բացակայությունը Թուրքիայում: Այսպես է ներկայացնում իր այցը վաստակաշատ լրագրող Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված իր հոդվածում:

Բերելով Ջան Դունդարի օրինակը, նա գրում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրՙ «Մենք ձերբակալված ենք: Լրագրողի գրառումները թուրքական բանտից» նոր հուշագրության գերմաներեն թարգմանությունը, թուրք լրագրողը կոչ է արել «զորավիգ կանգնել իրենց, այն մյուս Թուրքիայի ներկայացուցիչներին»: «Ես խոսում եմ իմ գործընկերների, անթիվ-անհամար հեղինակների անունից, որոնք իրենց կարծիքն արտահայտելու համար այժմ գտնվում են բանտերում», ասել է նա, քննադատական խոսքեր ուղղելով արեւմուտքի կառավարությունների հասցեին, որոնք անտարբեր են մնում Թուրքիայում կատարվող անարդարությունների նկատմամբ:

Մյուս կողմից Էլիֆ Շաֆաքն իր նորՙ «Եվայի երեք դուստրերը» գրքի քննարկման ժամանակ նշել է, որ Թուրքիայում ժողովուրդը «վրդովված է եւ հուսահատված», իսկ կատարվածըՙ պարզապես «խայտառակություն եւ անպատվություն» Թուրքիայի համար: «Ես տխուր եմ, բայց հույս ունեմ, որ մահմեդական երկրներն էլ կարող են ժողովրդավարությունը զարգացնել եւ թույլ տալ, որ տարբեր կարծիքներ համերաշխ գոյատեւեն միմյանց կողքին», ասել է նա:

Բանավեճերին եւ քննարկումներին մասնակցել են նաեւ գերմանացի հեղինակավոր անձնավորություններ եւ մամուլն էլ ծավալուն հոդվածներով անդրադարձել է դրանց:

Գերմանացի հրատարակիչների եւ գրքավաճառների ընկերության նախագահ Հայնրիխ Ռիթմյուլլերը իր բացման խոսքում կարդացել է քուրդ լրագրող Ասլի Էրդողանի նամակը, որը բանտից գաղտնի դուրս էր բերվել: «Ես այս սառը պատերի եւ փշալարերի հետեւից եմ գոռում, հայտնելու համար, որ մեր երկրում խիղճը ոտնահարվում է, իսկ ճշմարտությունըՙ սպանվում: Չգիտեմ ինչպես, բայց հավատացած եմ, որ գրականությունը կարողացել է տապալել բռնակալներին: Մենք մեր գրականությունը մեր արյամբ ենք գրում», գրել էր լրագրողուհին:

Ռիթմյուլլերը մեկնաբանելով նշել է, որ խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքներից է եւ բանակցության ենթակա չէ: «Քաղաքագետները տեսնում են կատարվածը, բայց լռություն են պահպանում եւ ոչ մի քայլ չեն ձեռնարկում», հավելել է նա:

Եվրոխորհրդարանի նախագահն էլ հայտարարել է իր զորակցությունը բոլոր լրագրողների եւ հեղինակների հետ, որոնք տառապում են թուրքական բանտերում եւ խոսքն ուղղելով նախագահ Թայիպ Էրդողանին բացականչել էՙ «ազատ արձակիր այդ մարդկանց»:

Միրաք-Վայսբախն այնուհետեւ հիշեցնում է ընթերցողներին, որ ընդամենը ութ տարի առաջ, 2008-ին, Թուրքիան հարգարժան հյուրն էր այս նույն տոնավաճառի, որտեղ Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆաքն ու Ասլի Էրդողանը ներկայացնում էին լավատեսորեն ժողովրդավարական գործընթացների առաջխաղացումը Թուրքիայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԱԼԻՆԻ ՀՈՏ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔԻ «ՀԱՎՐԵՍՔ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ ԻՊ-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՔԻ «ՀԱՎՐԵՍՔ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ ԻՊ-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՐՏԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական