Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԸՐՔԻ» PARDON

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Գոհաբանության կամ Երախտագիտության (Thanksgiving) տոնը, որ նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, ամենասիրվածն է ամերիկացիների շրջանում, եւ իր մասսայականությամբ ու հանդիսանքով թերեւս զիջում է միայն Ծննդյան տոնին: Տարբեր են այս տոնին առնչվող պատմական վկայությունները: Օրվա խորհրդանիշըՙ դդումն է, իր կարմրա-նարնջագույն հանդերձով: Իսկ սեղանին պարտադիր մատուցվող հնդկահավի (turkey) առնչությամբ կան շատ ավանդապատումներ:

Հարյուրամյակներ առաջ ամերիկյան տեղաբնակ հնդիկների հայրենիք են անհրավեր ժամանել եվրոպացիները (պիլգրիմներ), որոնք Անգլիկան եկեղեցու բողոքականներ էին: 1621-ին աշնան վերջին օրերին եկվորները խնջույք են կազմակերպել հաջողված բերքի առիթով եւ հրավիրել բնիկներին, առատ սեղանին մատուցելով հնդկահավ ու գինի: Խնջույքը սակայն տխուր ավարտ է ունեցել: Եվրոպացիները դավադրաբար սպանել են բնիկներին: Սա միֆ է, թե՞ իրականություն, մինչ օրս չունի հստակ պատմական հաստատում: Համենայնդեպս, այս թեման ամերիկացի աշակերտների դասագրքերից հանված է արդեն:

Ամերիկայի պատմության վաղ շրջանում էլ ավելի մասշտաբային եւ արյունալի բախումներ են եղել բնիկ ցեղերի եւ սպիտակամորթների միջեւ, ինչը կրկին առնչվում է Գոհաբանության տոնի ծագման շարժառիթներին: Ասում են, որ մինչ օրս Գոհաբանության օրը հնդիկների սերունդները նշում են որպես սգո եւ ցեղասպանության օր:

Ամերիկահայերը առիթը բաց չեն թողնում ասելու. «Այստեղ էլ է «թըրքի» մատը խառը եղել…»:

Մի կողմ թողնենք պատմական անցյալի տխուր փաստերն ու փոխելով տրամադրությունը գանք Գոհաբանության տոնին առնչվող ամերիկահայերի պատմած անեկդոտներին: Նրանք սիրում են հնդկահավի (turkey) անվան շուրջ զանազան կատակներ անել, ասելով, որ այն մեր նախասիրած տոներից է, քանզիՙ այդ օրը մորթում, խորովում են «թըրքին»: Անգլերենում հնդկահավ բառը գրվում եւ հնչում է ճիշտ եւ ճիշտՙ turkey – Թուրքիա… եւ մենք դրանում որեւէ մեղք չունենք:

Ամերիկյան նախագահները, սկսածՙ Ա. Լինքոլնից, տոնի նախօրեին Սպիտակ տանը նախագահական սեղանի համար հատուկ ընտրված հնդկահավի կյանքը գթասրտորեն խնայել են, ինչն ավանդաբար կոչվում էՙ «Turkey Pardon»: Թե, որքան է շարունակվելու Սպիտակ տան այս «պարդոնայնությունը» հայտնի չէ, սակայն նախագահ Օբաման վերջին երկու տարիներին սպառել էր արդեն «թըրքի» նկատմամբ իր պարդոնի ողջ պաշարը:

Տեսնենք Թրամփն իրեն ինչպես կդրսեւորի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՆԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՈՒՂԻՈՎ

Հաջորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒ ԿՈՄԱՆԴԱՆՏԵՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒ ԿՈՄԱՆԴԱՆՏԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական