Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԼԻՄՊՈՍՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ…

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարո՞ղ եք ասել, թե հայաստանյան ո՞ր կուսակցության ծրագրում է հնարավոր կարդալ բառացիորեն հետեւյալը. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի եւ ազատ կամքի…Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց աստվածատուր հայրենիքն է: Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետեւապեսՙ մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով…»: Համաձայն եմ, հեշտ հարց էր. միայն Հանրապետականի մտքով կանցներ սեփական կուսակցական ծրագրում խառնել Աստծու «ծրագրերը», ավելինՙ համոզմունք հայտնել, որ հայոց գոյությունը աստվածաստեղծ է, հայոց հայրենիքը աստվածատուր է, բայց, օրինակ, հնդիկները աստվածաստեղծ չեն, ոչ էլ նրանց հայրենի Հնդկաստանն է աստվածատուր: Լավ, չաստվածաստեղծ ազգ կա՞ՙ չաստվածատուր հայրենիքով…

Ինչեւէ, ինչպես Հայաստանում բոլոր գործերը, այնպես էլ այս հարցերին պատասխանելը հանրապետականների գործն է, կուզեն կպատասխանեն, չե՞ն ուզիՙ չեն պատասխանի: Վերեւն Աստված, ներքեւնՙ իրենք: Ի դեպ, սա միակ դեպքն է, երբ ներքեւն իրենք են:

Հավանաբար այս պատճառով էլ ՀՀԿ-ն մարդկանց ձգում է: Ինչպես գիտենք, անկախ նրանից մարդիկ հետաքրքրված են ալպինիզմով, թե՞ ոչ, բայց բարձրանալ բոլոր մարդիկ սիրում են: ՀՀԿ-ն էլ տալիս է այդ հնարավորությունը: Օրինակ անցնող շաբաթ մեկ օրվա ընթացքում, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ մեկ գիշերվա ընթացքում, 7000 ՀՀ քաղաքացի դարձել են ՀՀԿ-ական: Այս տեմպերով եթե շարունակվի, առաջարկում եմ ՀՀԿ-ին անցկացնել ընդունելության քննություն. դիմորդների պակաս չի լինի, եւ ամեն պատահական մարդ էլ հանրապետական չի դառնա: Քննությունն էլ կարելի է անցկացնել երեք առարկայից: Իհարկեՙ «Նժդեհագիտություն»: Ընդ որում, լավ կլինի, որ այս առարկան նաեւ ստուգարքի կարգով գոնե եռամսյակը մեկ հանձնեն գործող հանրապետականները, գոնե Նժդեհին ճանաչելու համար: Աստվածաբանություն, որպեսզի ապագա հանրապետականները կուսակցություն ընդունվելուց առաջ իմանան, որ աշխարհում ամեն բան չէ, որ Աստծո հետ կապ ունի: Եվ վերջապես ու պարտադիրՙ քիմիա: Բանն այն է, որ սա բարդ գիտություն է, եւ եթե ՀՀԿ-ի դիմորդները կարողանան քիմիայից քննություն հանձնել, ուրեմն գոնե մեկ բարդ, կարեւոր եւ անհրաժեշտ գործ կյանքում արած կլինեն:

Վերջ, հայոց լեզուն պարտադիր չէ, գրականություննՙ առավել եւս, քանի որ եթե մի բան պարտադիր չէ բոլորի համար, ուրեմն չի կարող պարտադիր լինել առանձին կուսակցության անդամների համար:

Մի խոսքով, հուսամ ՀՀԿ-ն իր հաջորդ ԳՄ նիստում, որի անդամ լինելը, ինչպես նշել է արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ նորընտիր անդամ Արփինե Հովհաննիսյանըՙ «պարտավորեցնող է» (տեսնես ի՞նչ), կքննարկի իմ այս առաջարկությունը, մանավանդ որ կարծես խնդիր է դրվածՙ կուսակցությունը դարձնել հայոց քչքչան եւ անշուշտՙ աստվածատուր առվակների պես զուլալ եւ վարչապետ Կարեն Կարապետյանի պես պրոֆեսիոնալ ու աշխատող:

Ի դեպ, աշխատելու մասին: Ես հատուկ նայեցի հայերեն բացատրական բոլոր հնարավոր բառարանները եւ համոզվեցի մի բանում, ինչում արդեն իսկ համոզված էի: Բանն այն է, որ հայերենում «գործազուրկ» բառը եւ «աշխատանք չունեցող» բառերը հոմանիշներ են: Այսինքն, եթե ենթադրենք դուք աշխատանք չունեք (չնայածՙ ինչո՞ւ ենթադրենք), ուրեմն գործազուրկ եք, կամ հակառակը: Իսկ եթե գործազուրկ եք, ուրեմն աշխատանք չունեք: Հիմա, ՀՀԿ-ի վերջին, անցյալ շաբաթ կայացած 16-րդ հուժկու եւ «զեւսական» համագումարի ժամանակ, երբ կուսակցության տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները հերթով ելույթներ են ունեցել, ինչպես Սովետի ժամանակ կոմունիստները, նկատի չունեմՙ հերթը, նկատի ունեմՙ ձայնի տոնայնությունն ու տեքստի ոճը, ՀՀԿ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ, մի խոսքովՙ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ է այս կամ այն ներկայացուցչին ներկայացրել, ելույթի համար ձայնը տվել է Արսեն Բալյանինՙ նշելով, որ վերջինս Արարատի ՀՀԿ տարածքային կազմակերպության ներկայացուցիչն է: Ու մինչ պարոն Բալյանն անցյալ գիշեր իր գրած տեքստը ձեռքին հուզված մոտեցել է ամբիոնին, որն իր բարձրությամբ քիչ է զիջում ԱԺ-ի բարձր ամբիոնին ի դեպ (ամեն դեպքում, եթե ԱԺ-ի ամբիոնըՙ Ջոմոլուգման է, ապա ՀՀԿ-ի ամբիոնըՙ Օլիմպոսն է), նախագահն ասել է. «…Մի զարմացեք, բայց Արսեն Բալյանը գործազուրկ է: Մեր կուսակցությունում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առայժմ զբաղվածություն չունեն»: Դե, հասկանալի է, որ նախագահը հումոր է արել, բոլորը ծիծաղել են, բայց… Այն, որ պարոն Բալյանն իրոք գործազուրկ է, հումոր չէ, համենայնդեպս նա ոչ մի տեղ չի աշխատում: Եւ զարմանալին ոչ թե այն է, որ ՀՀԿ-ում կան ոչ մի տեղ չաշխատող մարդիկ (որքան էլ սա զարմանալի թվա), այլ այն, որ ՀՀԿ-ում, կոնկրետՙ կուսակցության Արարատի տարածքային կազմակերպությունում զբաղված լինելը, դրա ներկայացուցիչ լինելը արդեն իսկ զբաղվածություն չի համարվում, աշխատանք որպես չի ընկալվում, գոնե նախագահի տեսանկյունից: Իսկ սա նշանակում է, որ կուսակցությունում աշխատելը աշխատել չէ, ավելի ճիշտՙ կուսակցությունում հանրապետականները չեն աշխատում, այլ մտնում են կուսակցություն, որպեսզի աշխատանք գտնեն եւ աշխատեն, անշուշտՙ փող: Սա՛ է գաղտնիքը:

Իսկ այն, որ Չինաստանի Կոմկուսը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա»-ն մասնակցել են ՀՀԿ-ի համագումարին, իսկ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւն էլ անձամբ ուղերձ է հղել համագումարի պատվիրակներին (Պուտինը ինքը կհղեր, բայց պարզապես Պուտինը հիմա «Եդինայա Ռոսիա»-ի հետ «կապ չունի»), ամենեւին էլ կարեւոր չէ, ինչպես նաեւ այն, որ ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանիՙ «ՀՀԿ-ն ամերիկյան արժեհամակարգը կրող կուսակցություն է»: Եթե կրողը լիներ, Թրամփը չէ, բայց իր կուսակից հանրապետականներից մի երկու հոգու գոնե կուղարկերՙ իրենց արժեհամակարգը կրող, բայց չինացիների ու ռուսների հետ համագումար անող ՀՀԿ-ի համագումարին:

Փոխարենը շատ կարեւոր մի բան կա, երեւի ամենակարեւորը. ՀՀԿ համագումարին համոզմունք է հնչել, որ Հանրապետականը «ապագայատենչ» կուսակցություն է: Խնդիրը նոր բառը չէ, այլ այն, որ ներկայումս, այսօր, հիմա, մինչեւ կդառնանք 87 տարեկան կամ դրանից էլ ավել, պետք է յոլա գնանք…

Լավ է լինելու, բայց դա նշանակում է, որ հիմա լավ չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԱԹՈՌՆԵՐԸ ՇԱՏ ՉԵ՞Ն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԹՈՌՆԵՐԸ ՇԱՏ ՉԵ՞Ն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ Հայաստանի 25 մլն դրամ կբռնագանձվի. Հետք

09/10/2025

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ։...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով. Հանրային տրիբունալ

09/10/2025

Իշխանութիւնը հրաժարւում է ընդունել պարտութիւնը, սկսւում են վտանգաւոր գործընթացներ. Մհեր Մելքոնjան

09/10/2025

Այս մարդիկ բացարձակ չեն կարողանում չեզոքացնել Ադրբեջանից եկող ռիսկերը՝ ունենալով Թրամփի միջնորդությունը. Տաթևիկ Հայրապետյան

09/10/2025

Գազայում հրադադարի համաձայնագիրը կնքված է

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական