Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴԸ

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Եվրոհանձնաժողովը նոյեմբերի 9-ին հրապարակել է ընթացիկ տարում Թուրքիայի ԵՄ անդամակցության «առաջընթացի մասին» զեկույց: Փաստաթուղթը, դատելով այդ մասին մամուլի հրապարակումներից, աննախադեպ կոշտ է: Մենք, իհարկե, Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ամենից առաջ գնահատում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կտրվածքով: Բայց Թուրքիայի հետ Եվրոմիությունը սեփական խնդիրներն ունի: Բանն այն է, որ Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է ավելի քան կես դար առաջ, իսկ հարցն այդպես էլ չի լուծվում: Մինչդեռ Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ շատ բարեհաջող անդամակցել են եւ ՆԱՏՕ-ին, եւ Եվրոմիությանը: Հիշարժան է, որ Միացյալ թագավորության նախկին վարչապետը Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը կապում էր երրորդ հազարամյակի հետ: Դա, հարկավ, պաշտոնական տեսակետ չէ, բայց բնութագրական էր եվրոպական ընկերակցությանը Թուրքիայի միանալու վերաբերյալ Եվրոպայում իշխող հանրային կարծիքի տեսակետից: Խնդիրն, ըստ երեւույթին, խորքային առումով կապ ունի այսպես կոչված «Արեւելյան հարցի» եւ, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: Միջազգային մամուլի քաղաքագիտական վերլուծությունների հոսքերում վերջին ժամանակներս գրեթե բաց տեքստով է գրվում, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառապես կոնյունկտուրային որոշում էրՙ պայմանավորված Բալկաններում ԽՍՀՄ ազդեցությունը հակակշռելու կամ զսպելու աշխարհաքաղաքական նկատառումներով: Ժամանակակից աշխարհն ավելի դինամիկ է, քան էր Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ պայմանավորվածությունների դարաշրջանում: Ստալինը փաստացի կանխորոշել էր Եվրոպայի ապագանՙ անկախ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնական արդյունքներից: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Եվրոպայում կպատերազմեն Գերմանիան մի կողմից, իսկ Ֆրանսիան եւ Անգլիանՙ մյուս, բայց, անկախ հետեւանքներից, կշահի ԽՍՀՄ-ըՙ տիրապետություն հաստատելով Լեհաստանում, Մերձբալթիկայում, Բալկաններում եւ, բացառված չէր, նաեւ Թուրքիայում: Այդ ծրագիրը հաջողվեց մասնակիորեն: Թուրքիան կարողացավ դուրս մնալ Ստալինի «վրեժխնդրությունից»: Եւ այն, որ Թուրքիայի ամբողջականությունը երաշխավորվեց Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների կողմից, Անկարային ստիպեց ստանձնել ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան թեւի «բակապահ շան» պարտավորվածությունը:

Արեւմտյան ալյանսը, այսպիսով, Թուրքիային այլ դերակատարություն երբեւէ չի վերապահել եւ բնականաբար չի վերպահում: Թուրքիան, մինչդեռ, վերջին տասնամյակում հավակնություններ ունի, որ կարող է դառնալ սեփականՙ նորօսմանականության շահերի իրացնող Մերձավոր Արեւելքում եւ նախկին խորհրդային ազդեցության տարածքում, բայց հատկապեսՙ Կովկասում եւ Միջին Ասիայում: Ստեղծվել է չափազանց ինտրիգային իրավիճակՙ ֆորմալ առումով Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ առհասարակ եվրոատլանտյան աշխարհակարգի դաշնակիցը եւ «բակապահ շունն» է, բայց գործնականում նրա նորօսմանական հավակնությունները չեն համընկնում Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության աշխարհաքաղաքական նախագծումներին: Իրավիճակի պարադոքսն այն է, որ փաստացի Թուրքիայի նորօսմանականությունը տրամագծորեն հակասում է նաեւ Ռուսաստանի շահերին, բայց քանի որ Թուրքիան հակասությունների մեջ է եվրոատլանտյան ալյանսի հետ, որը նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առաքելության սահմանափակողն է, ապա Անկարան եւ Մոսկվան ունեն մտադրությունների սինխրոնացնելու ֆորմալ հնարավորություն:

Ահա եւ գլխավոր խնդիրը, որը մեր պատմաքաղաքական հիշողության մեջ տրանսֆորմացվում է որպես «հայ ժողովրդի թիկունքում ռուս-թուրքական գործարքի վտանգ»: Պատմական հիշողությունը, սակայն, քաղաքականության մեջ որեւէ իմաստ ունի այնքանով, որքանով նախադեպը քննարկվում է ընդհանուր կոնտեքստում: Իսկ կոնտեքստն իմանալու համար բավական է, օրինակ, կարդալ Ֆեոդոր Դոստոեւսկու ոչ թե «Դեւերը» կամ «Կարամազով եղբայրները», որտեղ Ռուսաստանի մեծապետականությունը նրբաքողարկված է փիլիսոփայական խոկումներով, այլՙ «Գրողի օրագրի» այն հատվածները, ուր շատ բաց, գրեթե ցինիկաբար ( թող այս բառի համար ներվի) սահմանված է Ռուսաստանի առաքելությունըՙ տիրել Կոստանդնուպոլսին եւ դառնալ «արեւելյան հարցի» միակ եւ գերիշխող դերակատարը:

«Արեւելյան հարցն» այսօր կոչվում է փոքր-ինչ այլ կերպՙ Մերձավոր Արեւելքի «վերաֆորմատավորում»: Մինչ բոլորովին վերջերս «վերաֆորմատավորման իրավունքը» բացարձակապես ինքն իրեն էր վերապահել ԱՄՆ-ը: Անցյալ տարի Սիրիայի «երկնքում» հայտնվեց Ռուսաստանը, որն արդեն իսկ լրջագույն ներկայացվածություն է ապահովել Միջերկրական ծովում: Ղրիմի հարցն Ռուսաստանը լուծել էր վաղօրոք: Ինչպես նաեւՙ Աբխազիայի եւ, առհասարակ, Վրաստանի: Կամՙ Հարավային Կովկասի, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները գնահատվում են որպես «ստրատեգիական-պարտնյորական»: Հայաստանի հարցում գրեթե ամեն ինչ հասկանալի է:

Եւ ահա այս համատեքստում ո՞վ է Եվրոպայի «հիվանդը»: Թուրքիա՞ն, որ ձգտում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, թե հենց Եվրոմիությո՞ւնը, որ դեռեւս հույս է փայփայում, որ Թուրքիան եւս կես դար կատարելու է ՆԱՏՕ-ի «արեւելյան թեւի հովվաշան» իր դերը: Իսկ առհասարակՙ արժե՞ ոգեւորվել, որ Եվրոմիությունը Թուրքիային ինչ-որ բանում մերժում է: Չէ՞ որ Եվրոպայից մերժված Թուրքիան բնականորեն դառնում է Ռուսաստանի «բակապահ շունը»ՙ այստեղից բխող պայմանավորվածություններով հանդերձ: Եվրոհանձնաժողովի զեկույցում, փառք Աստծո, հղում չկա Հայոց ցեղասպանությանը: Դա, երեւի, Հայաստանի հնարավորությունն է, որպեսզի ելք ունենա ռուս-թուրքական «մուրճի եւ զնդանի» երկընտրանքից: Քանի որ քաղաքականության մեջ երկընտրանքը դեռեւս չի նշանակում «երրորդ հնարավորության» բացառում: Իսկ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կմնա Եվրոպայի այն «հիվանդը», որի ապաքինությամբ շահագրգռված են թե՛ նրա առողջությունը, թե՛ մահը ցանկացողները…

Թուրքիան տիրում է Կոստանդնուպոլսին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

Հաջորդ գրառումը

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՈՒՆՆԵՐՆ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ ԵՆ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՈՒՆՆԵՐՆ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ ԵՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով. Հանրային տրիբունալ

09/10/2025

Նիկոլ Փաշինյանի մեղքի ապացույցները պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու մեջ` ՀՀ ՔՕ 418-րդ հոդված - Պետական դավաճանություն «Պետական դավաճանությունը՝...

ԿարդալDetails

Իշխանութիւնը հրաժարւում է ընդունել պարտութիւնը, սկսւում են վտանգաւոր գործընթացներ. Մհեր Մելքոնjան

09/10/2025

Այս մարդիկ բացարձակ չեն կարողանում չեզոքացնել Ադրբեջանից եկող ռիսկերը՝ ունենալով Թրամփի միջնորդությունը. Տաթևիկ Հայրապետյան

09/10/2025

Գազայում հրադադարի համաձայնագիրը կնքված է

09/10/2025

Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական