Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆՙ ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետում գործող Աշխարհագրության գիտակրթական, ուսումնափորձնական լաբորատորիան այսուհետ կկրի հայտնի աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Լեմվել Վալեսյանի անունը:

Բուհի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց տարբեր տարիներին բուհը ղեկավարած ռեկտորների ավանդը կառույցի զարգացման գործումՙ ընդգծելով, որ Լեմվել Վալեսյանը նրանց շարքում ունեցել է իր առանձնահատուկ դերն ու բացառիկ նշանակությունը: Ռեկտորը նշեց, որ մեծանուն գիտնականի անունով լաբորատորիայի անվանակոչումը կնպաստի նրան, որ գործնականում վերհիշեն, պատմեն, խոսեն արժանի հայորդու մասին.«Լեմվել Վալեսյանն օժտված էր բացառիկ կազմակերպչական ունակություններով, իրական հեղինակություն էրՙ հանգիստ, հանդարտ, միաժամանակՙ վճռական եւ սկզբունքային, որը գիտության մեջ ուներ իր ուրույն խոսքն ու կշիռը. այս ամենի զուգակցումը հազվադեպ երեւույթ է»:

Աշխարհագրության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը խորհրդանշական համարեց աշխարհագրություն գիտության 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն դեմքերից մեկի անունով լաբորատորիայի անվանակոչումը. «340 գիտական աշխատություն, այդ թվումՙ 35 մենագրություն, համալիր ատլասներ, դպրոցական եւ բուհական դասագրեր. Լեմվել Վալեսյանը գիտահետազոտական շատ լայն շրջանակ ունեցող գիտնական էր, որն անջնջելի հետք ունեցավ նաեւ մանկավարժության գործումՙ հիմք դնելով առանձին մասնագիտական ուղղությունների: Նա աշխարհագրության բնագավառում առավել լուսավոր հետք թողած գիտնականներից մեկն է, ով հայ հասարակությանը տվեց ատլասային քարտեզագրություն եւ երկրագրական աշխարհագրություն»:

«Նրա վերլուծական միտքն ապշեցնում էր. գիտության մեջ հրաշալի էր կողմնորոշվում, հասկանում էր բոլոր ուղղությունները, վերահայտնագործող աշխարհագրության կողմնակից էր, ու այն մեծ երկրների մենաշնորհը լինելուց զատ, համարում էր պետականության ատրիբուտ». այսպես ներկայացրեց Լեմվել Վալեսյանին ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանն ու վստահեցրեցՙ տարիներ անց սերունդները կգնահատեն մեծանուն գիտնականին եւ կշարունակեն նրա գործը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՙ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական