Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՙ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով ենք մենք պայքարելու աստիճանաբար ամբողջ աշխարհը նվաճող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ: Ղազախստանի Հանրապետության նախագահ եւ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է գործողությունների ծրագրի իր տարբերակը: Ամեն ինչ նրա հայտնի թեզի համաձայն. «Սկզբում տնտեսությունը, հետոՙ քաղաքականությունը»: Ղազախստանի ղեկավարի կարծիքով բոլոր պետությունների համար լավագույն համախմբող միջոց պետք է դառնա …տարադրամը: Միասնական, վերազգային եւ քաղաքական գործոններից առավելագույնս անկախ:

Ամենայն բան միասնական է

Համաշխարհային վերազգային տարադրամի ստեղծման գաղափարով ղազախստանյան առաջնորդը հանդես է գալիս արդեն տարիներ: Այսպիսի նշանակալից հայտարարություններից մեկը դարձավ նրա ելույթը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում անցկացված բիզնես-ֆորումում 7 տարի առաջ:

Ամենից առաջ Ղազախստանի նախագահն առաջարկեց ստեղծել համաշխարհային վերազգային տարադրամային համակարգ, որպես միջոց գլոբալ տնտեսական ճգնաժամի դեմ: Ընդ որում, առավելագույնս ունիվերսալ եւ առանց հարակից բացասական հետեւանքների միջոց:

-Ես կարծում եմ, որ ապագա միջոցառումները հանգում են այն բանին, – շեշտեց նա այնտեղ,- որպեսզի մենք ունենանք ամբողջովին արդար համաշխարհային տարադրամ եւ ոչ թե մեկ էմիտենտով, ինչպես այժմ դա տեղի է ունենում: Դա ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատ, ո՛չ մրցակցային, ո՛չ վերահսկվող համաշխարհային տարադրամ է: Դրա փոխարեն աշխարհի երկրները պետք է պայմանավորվեն, որպեսզի ստեղծեն համաշխարհային եկամտային միավոր ապրանքների փոխանակության համար, որն ընդունված կլինի ՄԱԿ-ի կողմից եւ կվերահսկվի համապատասխան հանձնաժողովների միջոցով:

Ղազախստանի Հանրապետության նախագահի բառերով նման մեխանիզմը միանգամայն իրականանալի է գործնականում: ՄԱԿ-ի կողմից հավանության արժանանալուց բացի միասնական տարադրամը պետք է հաստատվի «Համաշխարհային տարադրամի մասին» օրենքով, որը կստորագրի աշխարհի պետությունների մեծամասնությունը:

– Այդ շուկայում պետք է ի սպառ բացառվեն ցանկացած արտոնություններ համաշխարհային տարադրամի էմիտենտների առանձին խմբերի համար, – կոնկրետ ճշտել է ղազախական առաջնորդը, – նման համակարգը կարող էր դառնալ հիմք մարդկության պատմության մեջ առաջին անգամ բացարձակապես օրինական եւ լեգիտիմ համաշխարհային տարադրամային միավորի համար:

Նման միավորի համար պարտադիր պայմաններ պետք է լինեն դրա վերազգայնությունը, անկանխիկությունը, կայունությունը եւ նրա փոխարժեքը ոչ մի դեպքում չպետք է կախված լինի համաշխարհային տարադրամների տատանումներից:

– Նոր տարադրամային համակարգը, չկոտրելով արդեն կայացած տարադրամային համակարգերը, թույլ կտա ապահովել կայուն երկարաժամկետ եւ ենթակառուցվածքային ներդրումներ եւ կատարել օպերատիվ ընթացիկ տրանսակցիաներ, – պնդում է Նազարբաեւը:

Բարեփոխումների ձեւը

Ղազախստանի ղեկավարը նմանատիպ ելույթով հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցյալ տարի, որտեղ նա առաջարկեց անդամ-պետություններին միավորվել գլոբալ համաշխարհային ճգնաժամի դեմ: Դրա համար, նրա կարծիքով, ՄԱԿ-ի 100-ամյակին ընդառաջ անհրաժեշտ է մշակել Գլոբալ ռազմավարական նախաձեռնության ծրագիր – 2045-ը, կատարելագործել գոյություն ունեցող միաջզագային մեխանիզմները, ավելացնել նորերը եւ համակարգը դարձնել ռեալՙ գործող ժամանակակից պայմաններում: Միասնական տարադրամին այդ սխեմայում բավականին նշանակալից դեր է հատկացված:

ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը նախագահ Նազարբաեւն առաջարկել է վերափոխել Գլոբալ զարգացման խորհրդի: Խորհրդի կազմը նախատեսվում է ընդլայնել, այնտեղ ներառնելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընտրվող անդամ-պետություններին, ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված կառույցների ղեկավարներին, այդ թվում եւ Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ): Տվյալ մարմնին հատկացվում են գլոբալ տնտեսական կարգավորիչի գործառույթներ եւ նրա վրա են դրվում համաշխարհային ծրագրերի իրականացման պարտավորությունները, ինչով կոչված են դառնալու համաշխարհային տնտեսական աճի հենակետեր: Դա, ինչպես կարծում է Ղազախստանի նախագահը, կօգնի էապես նվազեցնել գլոբալ ճգնաժամերի ռիսկը, ինչպես նաեւ կապահովի ազգային տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հարցերում պետությունների պատասխանատու վարքը: Դա նաեւ թույլ կտա լուծել համաշխարհային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը, պետությունների քայքայումը, միգրացիան եւ այլ բացասական երեւույթներ: Նազարբաեւը դրանք անվանեց տնտեսական ճգնաժամի, աղքատության, անգրագիտության եւ գործազրկության հետեւանքներ: Նա համապատասխանաբար կոչ արեց պայքարել դրանց դեմ տնտեսական մեթոդներով: Բայց նախքան համաշխարհային մակարդակի ակտիվ եւ գլոբալ հակաճգնաժամային ճակատամարտը սկսելը ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է կարգի բերեն ֆինանսական համակարգը:

– 21-րդ դարում աշխարհին անհրաժեշտ են նոր որակի ֆինանսական գործիքներ, – եզրակացրեց Ղազախստանի նախագահը, – անհրաժեշտ է համախմբել ՄԱԿ-ի անդամ պետությունների ջանքերը գլոբալ կայուն զարգացման խնդիրներին ու բարգավաճմանը համապատասխանող վերազգային համաշխարհային տարադրամի մշակման ուղղությամբ:

Ղազախստանյան առաջնորդի առաջարկությունները արձագանքներ են ունեցել: Նշանավոր գիտնական, փորձագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Մանդելի կարծիքով, նախագիծն արժանի է ուշադրության, չնայած գործնական տեսանկյունից բարդ է:

– Ես համաձայն եմ նախագահ Նազարբաեւի հետ իր հայտարարության կապացությամբ, – հայտարարեց փորձագետըՙ հանդես գալով ԶԼՄ-ներում, – ես կարծում եմ, որ նա բացարձակապես ճիշտ ուղու վրա է: Ինչ վերաբերում է գլոբալ տարադրամի ղեկավար սկզբունքներին, ապա գոյություն ունեն զանազան մոտեցումներ եւ համակարգեր: Կա ռեգիոնալացման մոտեցումը, ըստ որի կարելի է ստեղծել սեփական տարադրամ Եվրոպայում, կարելի է ստեղծել ասիական տարադրամ, աֆրիկյան տարադրամ: Նման մոտեցումից հարկ է օգտվել, եթե գլոբալ մոտեցումը չաշխատի:

Նրա գործընկեր, նույնպես տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Էդմունդ Ֆելպսը նույնպես հավանություն տվեց գաղափարին, չնայած ամեն ինչի հետ չէ, որ համաձայնեց:

– Իմաստ չունի աշխարհում ունենալ ավելի քան 90 տարադրամ, – ընդգծեց Ֆեպլսը, – եւ այդ գաղափարը շատ լավ է նայվում: Սակայն, նոր համաշխարհային տարադրամի ստեղծման գործընթացը պահանջում է մանրակրկիտ մշակումներ: Անհրաժեշտ է մտածել այնպիսի մեխանիզմների մասին, որոնք նոր տարադրամը ավելի կայուն կդարձնեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ»

Հաջորդ գրառումը

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆՙ ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆՙ ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական