Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ, միջազգային գիտաժողովի մասնակից

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը միջազգային գիտական մեծ հռչակ ունեցող արեւելագետ-արաբագետ է : Նա հայկական արաբագիտական դպրոցի հիմնադիրն է, որի ուսումնասիրությունները, ինչպես նշում են տարբեր երկրների արեւելագետները, արդի արաբագիտությունը բարձրացրել են նոր մակարդակի: Նա գիտական աշխարհում ճանաչված է որպես նորարար գիտնական եւ նոր գաղափարների գեներատոր: Պրոֆ. Ն.Հովհաննիսյանիՙ տաղանդավոր գիտնականի, բարձր կարգավիճակը կրկին հաստավեց ս.թ. հոկտեմբերի 18-19-ը Կահիրեի համալսարանում գումարված միջազգային գիտաժողովում, որին նա թեեւ անձամբ ներկա չէր, սակայն, ինչպես ցույց տվեց գիտաժողովի ընթացքը, մասնակցում էր հեռակա կարգով:

Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից եւ այլն: Նրա կազմակերպիչներն էին Կահիրեի համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետը եւ նրա կազմում գործող Հայագիտական հետազոտությանների կենտրոնը (ՀՀԿ ): Բացման նիստում ելույթ ունեցան Եգիպտոսում ՀՀ դեսպան, Ն. Հովհաննիսյանի հիմնած հայկական արաբագիտական դպրոցի արժանավոր սան, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մելքոնյանը , որոնք կարեւորեցին հայ-եգիպտական համագործակցությունը եւ այդ հարցում Հայագիտական հետազոտությունների կենտրոնի նշանակությունը:

Կահիրեի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որի ներկայիս տնօրենը դոկտոր Սալահ Մահգուբն է, հիմնվել է 2007թ., որի ակունքների մոտ կանգնած են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան, նույնպես հայկական արաբագիտական դպրոցի սան, դոկտոր Ռուբեն Կարապետյանը, եգիպտահայ համայնքը եւ դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը: 2007թ. դեկտեմբերին Կենտրոնի Առաջին գիտաժողովին մասնակցած պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը, ով ելույթ է ունեցել «Հայ-արաբական պատմամշակութային հարաբերությունները» թեմայով, Հայագիտական հետազոտական կենտրոնի հետ կապվածՙ նշում է. «Հայաստանի Հանրապետության արեւելյան քաղաքականության մեջ վերջին շրջանում նկատվող ակտիվացումների մեջ կարեւորվում են հարաբերություններն արաբական երկրների եւ առաջին հերթինՙ դրա ամենաազդեցիկ երկրիՙ Եգիպտոսի հետ: Այդ առումով 2007թ. կմտնի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունների մեջ որպես փուլային մի շրջան, երբ նոր էջ բացվեց երկու երկրների համագործակցության համար»:

Կահիրեի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը այն բացառիկ օջախներից է, որ, ի դեպ, ստեղծվել է Եգիպտոսի վարչապետի հրամանով: Իսկ Կահիրեի համալսարանը Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ամենախոշոր եւ լայն հեղինակություն վայելով գիտակրթական հաստատություններից մեկն է , որտեղ սովորում է մոտ 250 000 ուսանող: Մինչեւ օրս ՀՀԹ-ն կազմակերպել է վեց միջազգային գիտաժողով: Կենտրոնն ունի հայերեն լեզվի ուսուցման ծրագիր, իրականացնում է հայագիտական ուսումնասիրությունների հրատարակումներ, կազմակերպում գիտական քննարկումներ եւ այլն: Կենտրոնի գործունեությունը հովանավորում է ՀԲԸՄ եգիպտական մասնաճյուղը եւ գտնվում է ՀՀ դեսպան Ա. Մելքոնյանի ուշադրության կենտրոնում:

Հայագիտական հետազոտությունների կենտրոնի Վեցերորդ գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան հայ-արաբական պատմական եւ պատմամշակութային փոխառնչություններին լայն ասպեկտովՙ սկսած վաղ միջնադարից ընդհուպ նորագույն շրջանը: Շեշտավորվեց հայերի մասնակցությունը Եգիպտոսի քաղաքական, ռազմական, հասարակական, տնտեսական, մշակութային ոլորտներում ՙ սկսած ֆաթիմյան շրջանից մինչեւ նոր եւ նորագույն շրջանները: Վերստին հիշատակվեց Մուհամմադ Ալիի կառավարման շրջանում հայերի մեծ դերակատարումը Եգիպտոսի պետական կառավարման համակարգում, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի գործունեությունը եւ այլն, հարցեր, որոնք բոլորն էլ իրենց արտացոլումն են գտել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի տարբեր աշխատություններում:

Հայագիտական հետազոտությունների կենտրոնի Վեցերորդ միջազգային գիտաժողովում առանձին, հատուկ զեկուցում էր հատկացված պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական գործունեության եւ գիտական վաստակի լուսաբանությանն ու գնահատմանը, նրա բացառիկ ներդրմանը արաբագիտության եւ լայն առումով արեւելագիտության զարգացման մեջՙ «Նիկոլայ Հովհաննիսյան գիտնականը» խորագրի ներքո, որը ներկայացրեց Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարներից մեկըՙ դոկտոր, պրոֆեսոր Մահմուդ Ալավին : Նա, ի դեպ, եղել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում, հանդիպել եւ երկարատեւ զրույցներ է ունեցել պրոֆեսոսր Ն.Հովհաննիսյանի հետ գիտական զանազան հարցերի շուրջը, այդ թվում եւ Արեւելագիտության ինստիտուտի եւ Կահիրեի համալսարանի Հայագիտական հետազոտական կենտրոնի համագործակցության շրջանակներում:

Ստորեւ ներկայացնում ենք պրոֆեսոր Մահմուդ Ալավիի զեկուցման հիմնադրույթները.

«Նիկոլայ Հովհաննիսյանը պատմաբան-գիտնական է, ով գրել է հանրագիտարանային նշանակություն ունեցողՙ արաբական երկրների պատմության քառահատորյակը (խոսքը «Արաբական երկրների պատմություն. VIIդ-2005թ.» չորս հատորների մասին է, որը հրատարակվել է հայերեն, Երեւան, 2007, ապա եւ արաբերեն, Հալեբում , 2011թ.-Ա.Փ.): Այս ուսումնասիրությունը խորքային վերլուծություն է, որն ընթերցողին բազմատեսակ եւ լայն գիտելիքներ ու տեղեկություններ է հաղորդում արաբական երկրների պատմության մասին ՙ սկսած ամենավաղ շրջանից մինչեւ քսաներորդ դարը ընկած ժամանակահատվածը:

Այդ մեծանուն գիտնականը արաբագիտության ոլորտում հեղինակել է մոտավորապես հինգ հարյուր գիրք եւ աշխատասիրություն, որոնք տպագրվել են նաեւ արաբական եւ եվրոպական երկրներում:

Նիկոլայ Հովհաննիսյանտ մեծ մասնագետ է եւ լայն համբավ ունի արեւելագիտության մեջ: Նա Հայաստանում արաբագիտության հիմնադիրն է եւ քառասուն տարուց ավել ղեկավարել է այդ ոլորտը մեծ նվիրումով: Նրա աշխատանքները վերաբերում են արաբական երկրների պատմության տարբեր ոլորտներին, նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ այլն: Նա բազմաթիվ գիտական մրցանակների է արժանացել, այդ թվում եւ Ֆուլբրայթի, ԱՄՆ (1993-1994): Նիկոլայ Հովհաննիսյանը նաեւ 2007թ. Կահիրեի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ստեղծված հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից է»:

Հայ գիտնականի մասին Մուհամմադ Ալավիի զեկուցումը լսվեց մեծ հետարքրությամբ:

Կահիրե-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի 110-ԱՄՅԱԿԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական