Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ-Ի 110-ԱՄՅԱԿԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Մամլո հաղորդագրությունները տեղեկացնում են, որ հիմնադրման 110-րդ ամյակի առթիվ Նյու Յորքի «Հարվարդ կլաբում» տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի 89-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցել են հարյուրավոր պատվիրակներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից:

Ժողովի ընթացքում Կենտրոնական վարչությունը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը եւ պաշտպանությունը Մայր հայրենիքի եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի բարգավաճմանը, ինչպես նաեւ Հայաստանի Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հոկտեմբերի 28-ին, այդ առթիվ, IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապտեություն» եւ «New York Times» թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով բաց նամակը, որի տակ ստորագրել են տարբեր երկրներում բնակվող, միջազգային ճանաչման արժանացած անվանի հայեր ինչպիսիք են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրիգորյանը, Շառլ Ազնավուրը, Աբել Աղանբեկյանը, լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Սերժ Չուրուկը եւ ուրիշներ:

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդաիյն պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է», ասված է բաց նամակում:

Միեւնույն միտքը շեշտել է իր ելույթում նաեւ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, նշելով. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի դառնալ գլոբալ հայ: ՀԲԸՄ-ն այդպիսին է տեսնում մեզանից յուրաքանչյուրին»:

Ընդհանուր ժողովի ընթացքում Տնօրենների կենտրոնական վարչության անդամ են ընտրվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆեն բժշկական դպրոցի պատասխանատուներից Էրիկ Իսրայելյանն ու Լոնդոնում «Eurasia» միջազգային տան հիմնադիր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը:

Ընդհանուր ժողովի նիստերը եզրափակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն անդրադառնալով Մայր աթոռ-ՀԲԸՄ-ի անքակտելի կապինՙ շնորհավորել է Բարեգործականին 110-րդ ամյակի առթիվ եւ գնահատելով նրա նախագահ Պերճ Սեդրակյանի նվիրվածությունն ու ծառայությունները ինչպես ՀԲԸՄ-ին, այնպես էլ հայ ժողովրդինՙ պարգեւատրել է նրան Սբ. Էջմիածնի Ասպետ շքանշանով:

Հոկտեմբերի 29-ին Նյու Յորքի Լինկոլն կենտրոնի Ֆրեդերիկ Ռոուզ դահլիճում, 24 երկրներից ավելի քան 500 հրավիրյալների ներկայությամբ տեղի է ունեցել գալա-համերգ, որի ընթացքում իրենց արտակարգ ձեռքբերումներով հայ ժողովրդին հպարտություն պարգեւող հինգ անձնավորություններ արժանացել են գնահատանքի: Նրանք են «Columbia» եւ «Warner Brothers» ձայնասկավառակների թողարկման ընկերություններում ավելի քան 60 տարի աշխատակցած Ջորջ Ավագյանը , արվեստագետ-դիզայներՙ Մայքլ Արամը (Ուլոհոճյան), «Quest Partners» ներդրումային ընկերության հիմնադիրՙ Նիկոլ Կուլաճյանը , ՄԱԿ-ի միջազգային քրեական տրիբունալների (Հաագա) մասնագետ-իրավաբան Շեյլա Փայլանը եւ «System of Down» ռոք խմբի երգիչ, երգերի բառերի հեղինակ եւ հասարակական գործիչ Սերժ Թանկյանը :

Հաջորդիւ` հոբելյանական ձեռնարկների մասին` ընդարձակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑԸ…

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական