Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻԼԻՊ ԳԱԼՖԱՅԱՆԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾՈՎ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ինչպես ֆրանսահայերը, այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը եւ Հայաստանի բնակչությունը մեծ ոգեւորությամբ ընդունեցին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի քրեականացվում է ցեղասպանությունների (այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության) ժխտումը: Համաշխարհային ճանաչման արժանացած մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մասնագետ ֆրանսահայ Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը, սակայն, այնքան էլ ոգեւորված չէ եւ գտնում է, որ օրենքը շատ քիչ հնարավորություն ունի անցնելու երկրի սահմանադրական դատարանում: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի» հոկտեմբերի 29-ի համարում տպագրվածՙ թերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հետ հարցազրույցում նա նշել է, որ բանաձեւում ընդգրկված այլ հոդվածներ, որոնք կապ չունեն տվյալ հարցի հետ, միանգամայն անսահմանադրական են, որովհետեւ խախտում են մամուլի եւ լրագրողների ազատությունները: «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հոդվածը ընդամենը մեկ, փոքր մասն է ընդհանուր իրավական փաստաթղթի» ասել է նա:

Իրավաբան Գալֆայանը Փարիզից դուրս գործող «Stradev Conseils» միջազգային իրավունքի գրասենյակի խորհրդատու է, 2003-ից ծառայում է Եվրոխորհրդում եւ արդեն 21 տարի է, ինչ Ֆրանսիայում «Մարդու իրավունքների լիգաների միջազգային դաշնության» (FIDH) անդամ է: Ներկայիս դասախոսում է եւ պատրաստվում պաշտպանել իր դոկտորականը:

«Ֆրանսիան խնդիր չունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է այն 2001 թվի հունվարի 29-ին: Բայց դա պարտավորեցնող հանգամանք չունի: Մարդիկ պետք է հասկանան, որ պատմական ճշմարտությունները կապ չունեն իրավական ճշմարտությունների հետ: Նոր բանաձեւը նախ ձայների շատ քիչ հարաբերությամբ ընդունվեց (156 ընդդեմ 146-ի): Ապա այնտեղ օգտագործված բառապաշարը բավական թույլ է եւ քննադատելի: Ֆրանսահայ կազմակերպությունները ստիպված են լինելու ապացուցելու, որ իրենց (կամ ընդհանրապես հայերի) դեմ եղած արտահայտությունները «անարգական են» եւ «բռնութուն եւ ատելություն սերմանելուն» են ծառայում: Ցեղասպանությունը ժխտողը կարող է զգուշավոր լինել բառերի ընտրության հարցում: Կարճ ասած, նախագահ Օլանդը, այո, պահեց իր խոստումը, բայց այնպիսի մի տեքստ առաջարկեց Սահմանադրական դատարանին, որն այնքան էլ արդյունավետ եւ գործնական չէ», նշել է նա, ավելացնելով, որ ինչպես նախագահ Սարկոզիի ժամանակ վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնն էր շահադիտական նպատակներով պայքարում նրա դեմ, այժմ էլ Օլանդի դեմ պայքարողներ կան, որոնք ամեն ինչ կանեն տապալելու համար բանաձեւը:

Ապա անդրադառնալով հատուցման հարցին նա հաստատել է, որ բացի նյութական, դրամական փոխհատուցումից, կան այլ, առավել արդյունավետ միջոցներ, «որոնց մենք կարող ենք տիրանալ» եւ որպես օրինակ բերել է «Սեւ ծովից ազատորեն օգտվելու հնարավորությունը»:

«Վնասի բնույթն է կարեւորը եւ հիմքըՙ բոլոր հատուցումների, եւ ոչ թե ոճրագործության ճանաչումը կամ բնութագրումը», շարունակել է նա պնդելով, որ միայն ճանաչման վրա սեւեռումները ջանքերի զուր վատնում է: «Մինչեւ այժմ եղած դրամական փոխհատուցումները որոշակի թվով անհատների, հնարավոր եղան ձեռք բերել շնորհիվ Թուրքիայի վրա գործադրված ճնշումների: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, փոխելով մեր մարտավարությունը: Ես ստեղծել եմ իրավաբանների «AGIR» խմբակցությունը, որը Հայոց ցեղասպանության միջազգային փոխհատուցման գործնական քայլեր է մշակում: Տեղյակ եմ, որ Լոս Անջելեսում «Հայ իրավաբանների ընկերակցությունն ունի այդ նպատակով գործող իր հանձնախումբը, եւ վերջերս էլ Հայ դատի կոմիտեն է Վաշինգտոնում հիմնել մեկ այլ իրավական կենտրոն: Այս բոլորը պարտավոր են գործել միասին, մշակել միասնական մոտեցում մեր պահանջատիրությանը: Մենք ժամանակ չունենք կորցնելու: Հայաստանի կառավարությունն էլ բարեփոխումներ առաջ տանելով պետք է նպաստի այս գործընթացին: Ես մտահոգ եմ Հայաստանի ապագայով, բայց նաեւ լավատես», եզրափակել է իր խոսքը Գալֆայանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑԸ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑԸ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական