Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՂՍՏԱՆՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Անցած երկուշաբթի օրը ՌԴ Դաղստանի Հանրապետության Բժշկական ակադեմիայում «բուժական գործ» առարկան դասավանդող դասախոսներից մեկը սովորականի պես մտել է լսարան, որտեղ սովորականի պես նրան սպասելիս են եղել մի քանի տասնյակ ուսանողներ եւ… հանկարծ սկսվել է հանվելՙ բոլորի աչքի առջեւ, ամբողջովին: Տղաների բախտը չի բերել այնքանով, որ դասախոսը տղամարդ է, չնայած մեր ժամանակներում չի կարելի սա միանշանակ պնդել: Առաջին պահին ուսանողները ապշած աջ եւ ձախ են նայել, հետո էլ սկսել են աղմկել, մի քանի աղջիկներ անգամ բղավել են: Այդուհանդերձ դասախոսը շարունակվել է հանվել, իսկ ուսանողները մեկը մյուսի հետեւից դուրս են եկել այդ խայտառակ լսարանից: Հետո լսարան են եկել ակադեմիայի տնօրենությունը, անվտանգության ծառայողները եւ այնտեղից տարել են մորեմերկ դասախոսին, որը որեւէ դիմադրություն ցույց չի տվել եւ ոչինչ չի հայտարարել:

Թե ո՞վ է նա եւ ինչո՞ւ է այդքան «շոգել», հայտնի չէ, կատարվում է հետաքննություն, որի արդյունքները դեռ պարզ չեն եւ, անկեղծ ասած, կարեւոր էլ չեն: Կարեւորը հետեւյալն է. այդ ժամին այդ դասախոսը այդ լսարանում պետք է դասախոսեր առաջին բուժօգնության մասին: Այսինքն, ենթադրենք փողոցում, կամ որեւէ այլ տեղում, համալսարանում, ակադեմիայում, ակադեմիայի լսարաններից մեկում հիվանդ եք տեսնում: Ի՞նչ պետք է անենք նրան օգնելու համար, մինչեւ կժամանեն բժիշկները, կամ նախքան նրան հիվանդանոց տեղափոխելը: Ընդ որում, գաղտնիք չէ, որ առաջին օգնությունը ամենակարեւորը կարող է լինել, քանի որ դրա բացակայությունը, կամ այդ ընթացքում սխալվելը կարող է կյանքի արժեք ունենալ հիվանդի համար: Ինչեւէ: Ուրեմն նախքան այս թեմայով դասախոսություն կարդալը դասախոսը սկսել է հանվել եւ լրիվ մերկ մոտեցել է ամբիոնինՙ կարդալու իր դասախոսությունը: Հենց ամբիոնի մոտից էլ նրան տարել են անվտանգության աշխատակիցներըՙ տնօրենության ցուցումով, այն պարագայում, երբ լսարանում այդ պահին ոչ մի ուսանող մնացած չի եղել:

Իրականում, չի բացառվում, որ դասախոսն իսկապես հիվանդ է եղել, ասենք րոպեական շեղում է ստացել, բայց դա պետք էր պարզել, իսկ դա պարզելու համար պետք է բժիշկ լինել կամ գոնե ցանկություն ունենալՙ բժիշկ դառնալու: Կնշանակի այդ լսարանում ոչ բժիշկներ են եղել, ոչ էլ դառնալ ցանկացողներ: Բայց մի բան էլ չի բացառվում, այն որ այդ դասախոսը այդկերպ պարզապես ցանկացել է փորձել իր ուսանողներինՙ տեսնելու, թե նրանցից ո՞վ է իրականում բժիշկ, որեւէ մեկը կմոտենա՞, իսկ եթե մոտենաՙ կօգնի՞…

Բայց այս պատմությունն ինձ հետաքրքրեց ոչ թե որովհետեւ խիստ անհանգստացած եմ Դաղստանի առողջապահական համակարգի հետագա ճակատագրով, այլ քանի որ մեր Բժշկական համալսարանի ռեկտոր, բժիշկ Միքայել Նարիմանյանը, որը շուրջ հինգ տարի ղեկավարում է բուհը, եւ, որն ըստ չճշտված տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացրել, մի առիթով հայտարարել է, որ ինքն իր կյանքը չէր վստահի Բժշկականի այսօրվա ուսանողների 40 տոկոսին: 40 տոկոսն էլ, հասկանալի է, շուրջ կեսն է, վաղվա մեր բժիշկների շուրջ կեսը:

Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ է, թե ինչու էր մերկացել դաղստանցի դասախոսը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՐԻՇԻ ԿԻՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱԿԻ ՇՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱԿԻ ՇՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական