Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆՙ ՓՈՓՈԽԱՄՏՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ, ԱՄՆ

Քիչ մարդիկ կարող են հակաճառել, որ Մ. Նահանգների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահական թեկնածու Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը (ՀՌՔ) փոփոխամտության թագուհին է, եւ որ նրա փոփոխամտությունը երկար պատմություն ունի, սկսած NAFTA-ից (Հյուսիս Ամերիկյան Ազատ առեւտրի համաձայնությունից) մինչեւ Trans-Pacific Partnership (Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն), կուբայական բեռնարգելք, միասեռականների ամուսնություն, չարտերային դպրոցներ, Քիսպոունի նավթախողովակներ, եւ այլն: Բայց ամենամտահոգիչը նրա փոփոխամտությունն է զանգվածային սպանություններիՙ մասնավորապես Հայոց (նաեւ հույների եւ ասորիների) ցեղասպանության հարցում:

Հավանաբար նա այդ հատկությունը ձեռք բերեց ամուսնուց, երբ վերջինիս նախագահության տարիներին (1993-2001) դարձավ Առաջին տիկին: Դրժելով իր խոստումըՙ Բիլ Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը որակեց սոսկ «տեղահանություններ եւ կոտորածներ»: 2000-ին, այժմ հանգուցյալ Շիմոն Պերեզի դրդմամբ, նա ստիպեց այդ ժամանակվա Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այժմ մանկապղծության մեջ մեղադրվող Ռենիս Հաստերտին (հանրապետականՙ Իլինոյսից), որ օրակարգից հանի ձայների հարաբերակցությամբ ընդունվելու հնարավորություն ունեցող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը:

Որպես սենատոր Նյու Յորքից (2001-9) Հիլարի Քլինթոնը, այդուհանդերձ, պաշտպանում էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերը, չնայած դրանք երբեք էլ քվեարկության չդրվեցին: Նա նաեւ ստորագրել էր 2005-ին եւ 2006-ին նախագահ Ջորջ Բուշին ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով ուղարկված նամակների տակ: 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ սենատոր Հ. Քլինթոնը վստահեցնում էր մարդու իրավունքների պաշտպան կառույցներին, որ «հայերի դեմ Օսմանյան կայսրության նախաձեռնած սարսափելի իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն պետք է որակել» եւ որ «կոնգրեսն ու նախագահը» պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը «հանուն բարոյականության նորմերի եւ մեր երկրի արժանապատվության»: Բայց ՀՌՔ-ն ամբողջովին մտքափոխվեց, երբ դարձավ նախագահ Օբամայի պետքարտուղարը (2009-13 թթ.): Նա մերժեց արտասանել «Ց» (G) բառը, եւ դեմ հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսական բանաձեւերին: Թուրքիային, մարդու իրավունքների դեմ այդ գլխավոր մեղանչողին, որ քրդերին եւ քրիստոնյաներին է հալածում, հաճոյանալը նա համարեց ավելի կարեւոր: 2010 թվին Կովկասում շրջագայելիս, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Հայաստան, Ծիծեռնակաբերդ, ինչպես բոլոր օտար դիվանագետները, բայց Մ. Նահանգների դեսպանատունը ամրագրեց, որ նրա այցելությունը բացառապես «անձնական» բնույթ է կրում, դարձյալ Թուրքիային հաճոյանալու համար: 2012-ի հունվարին պետքարտուղարության քաղաքային գրասենյակում նույնՙ Ցեղասպանության թեմայի շուրջ հարցին Հիլարին պատասխանեց. «Դա միշտ էլ դիտարկվել է որպես պատմական բանավեճի հարց»: Նորին մեծությունը ամբողջովին մոռացել էր չորս տարի առաջ իր «միանշանակ ցեղասպանություն» բնութագրումը: Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններից 60 պատգամավորներ անմիջապես արձագանքեցին նրա փոփոխամտությանը: Մեկ ամիս անց նշանակված խաչաձեւ հարցաքննության ժամանակ նա մնաց անդրդվելի, մոռանալով «բարոյական նորմերի» եւ «երկրի արժանապատվության» մասին իր խոսքերը:

Իհարկե, նրա փոփոխամտությանը նպաստել են քաղաքական հարմարվողականությունն ու պետքարտուղարության երկչոտությունը: Բայց հավանաբար նաեւ նրա վրա ճնշում են բանեցրել Թուրքիայի համար վարձու աշխատող, երկրում գրանցված օտար գործակալներ, ինչպիսին Դեյվիդ Մերսերն է, որոնք կանոնավորապես փորձել են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերը: Մերսերը նախկին ֆինանսիստ է, որն աշխատում էր Ազգային դեմոկրատական կոմիտեում: Նրան վարձել էին մեկ այլ թուրքական գործակալ «DLA Piper» քարոզչական ֆիրմայից: Մերսերը եւ DLA-ի գործադիր մարմինները առատաձեռնորեն ֆինանսավորել են ՀՌՔ-ի ընտրարշավները:

Ըստ վերջերս բացահայտված էլ. նամակների, 2009-ին Հիլարիի պետքարտուղար դառնալուց ընդամենը երկու ամիս անց եւ նախքան նրա Թուրքիա այցելությունը, Մերսերը հանդիպել է Քլինթոնի շտաբի անվտանգության երկու աշխատողներիՙ Հումա Աբեդինի եւ Քապրիշ Պենավիչ Մարշալի հետ: Ենթադրվում է, որ Մերսերը ցանկացել է տեղեկանալ եւ հավաստիացնել թուրք առաջնորդներին, որ ՀՌՔ-ն դեմ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները նույնպես առատաձեռն նվիրատվություններ են արել Քլինթոնի հիմնադրամին եւ նրա ընտրարշավի ֆոնդին: Ի դեպ, Հիլարիի օգնականներից մեկը «Նյուզուիքին» հայտնել էր, որ Հիլարիի անձնական կարծիքի համաձայն հայերի հետ կատարվածը «ցեղասպանություն էր»: Նորին մեծությունը, անշուշտ, բոլորովին վատ չի զգում իր ըստ հանգամանքների հայտնած հակադիր կարծիքներից:

2015-ին նա ուշացումով «ցեղասպանություն» որակեց քրիստոնյաների, եզդիների եւ այլոց դեմ ISIS-ի գործած ոճիրները: Հետաքրքրական է իմանալ, նախագահ ընտրվելու դեպքում արդյոք չի՞ փոխելու նա իր դիրքորոշումը: Եվ քանի որ ISIS-ի եւ Թուրքիայի կապը արդեն հաստատված փաստ է, արդյոք ինքըՙ Հիլարին եւ ամուսինըՙ Բիլը դադարելո՞ւ են այդ կազմակերպությունը ահաբեկչական կամ ցեղասպանական անվանել, խնայելու համար Թուրքիայի պատասխանատվությունը:

Եթե հիշենք նաեւ այն փաստը, որ նախագահ Բիլ Քլինթոնը հրաժարվեց 1994-ին Ռուանդայում կատարված զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակել, ապա պարզ կդառնա, որ ցեղասպանությունների ժխտումը միայն հայկականով չի սահմանափակվում:

Իհարկե, հարցը միայն Քլինթոններին չի վերաբերում: Շատ ուրիշ ընտրված կամ նշանակված պաշտոնյաներ եւս նույն անսկզբունք դիրքորոշումն ունեն: Դրանցից մեկը Սամանթա Փաուերն է, ՄԱԿ-ում Մ. Նահանգների դեսպանը:

Հարցը նաեւ ընտրարշավին աջակցողներին եւ ֆինանսավորողներին է վերաբերում, որոնց հաճոյանալու համար թեկնածուները պարտավոր են խաբել ամերիկացի ժողովուրդին:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Խմբ.- Վերոնշյալ պատճառով ու նաեւ այն պատճառով, որ Դոնալդ Թրամփը բիզնես կապեր ունի Ադրբեջանի օլիգարխների հետ, ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը որոշել է չաջակցել ո՛չ Քլինթոնին, ո՛չ էլ Թրամփին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՌԵԼ

Հաջորդ գրառումը

ՋՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՋՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական