Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ Է

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նուբար Աֆեյան (ԱՄՆ)
Ռուբեն Վարդանյան (Ռուսաստան)
Գագիկ Ադիբեկյան (Լյուքսեմբուրգ)
Անդրե Անդոնյան (Ճապոնիա)
Աբել Աղանբեկյան (Ռուսաստան)
Տ. Մեսրոպ Արամյան (Հայաստան)
Կարո Արմեն (ԱՄՆ)
Շարլ Ազնավուր (Շվեյցարիա)
Լորդ Արա Դարզի (Մեծ Բրիտանիա)
Էդվարդ Պ. Ջերեջյան (ԱՄՆ)
Չարլզ Ղայիլյան (ԱՄՆ)
Սալբի Ղազարյան (ԱՄՆ)
Վարդան Գրեգորյան (ԱՄՆ)
Պիեռ Գյուրջյան (Բելգիա)
Արթուր Ջանիբեկյան (Ռուսաստան)
Սամվել Կարապետյան (Ռուսաստան)
Անդրեյ Մկրտչյան (Հայաստան)
Միխայիլ Պողոսյան (Ռուսաստան)
Գրեգ Սարգսյան (Կանադա)
Սեմ Սիմոնյան (ԱՄՆ)
Սերժ Չուրուկ (Ֆրանսիա)
Պատվելի Տիգրան Թեւրիզյան (ԱՄՆ)
Ռալֆ Յիրիկյան (Հայաստան)

Պատմական հնարավորությունՙ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար

Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Հայաստանում եւ Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները եւ աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային եւ մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ:

Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում եւ հավատարիմ քաղաքացիներ լինելՙ Հայ եկեղեցու եւ քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը եւ լեզուն:

Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների եւ կազմակերպություններիՙ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի եւ մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը բարեգործական ծրագրերի միջոցով:

Ի թիվս այլոց, մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի եւ Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ եւ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին:

Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում:

Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է :

Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է :

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն էՙ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի :

Առաջ շարժվելովՙ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինիՙ սոցիալական ազդեցության թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնելՙ առանցքում ունենալով Հայաստանը: Միեւնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատները, ինչպես նաեւ հասարակական եւ մասնավոր կազմակերպությունները հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացածՙ որպես Հայաստան եւ Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք եւ միասնական ուժ դառնանք:

Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ:

Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՉՔԵՐԸ ՅԱՌԱԾ ԵՆ ԴԷՊԻ ՄՈՍԿՈՒԱ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՉՔԵՐԸ ՅԱՌԱԾ ԵՆ ԴԷՊԻ ՄՈՍԿՈՒԱ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական