Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐՄԱԼԱ…

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մտորումներՙ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին

«Նորմալ ա», ասում է արցախցին անգամ ընտանիքի, կենցաղի հոգսերից, ֆինանսական դժվարություններից, աշխատանք լինել-չլինելուց խոսելիս: Քիչ-քիչ սովորում ես, ինչպես որ սովորում ես արցախցու բերանից հաճախակի հնչող «Շուշվա ուգլը», «գասծինիցին ռաչին», «քինանք պլոշաձը», «քինամըմ պռադուկտովի մագազին», «կամանդիրը քեցալա պոլկ», «պագորոդու», «քյամըմ շկոլը», կամ «ձիվյատի պառալելնին» արտահայտություններին: Եվ «նորմալա»-ն ռուսածին այլ բառերի շարքում քիչ-քիչ նորմալ է դառնում քեզ համար: Երեւի Արցախում հավատում են, որ բարձրաձայն ասված մտքերը տիեզերական մի անբացատրելի օրենքով կյանք են ստանում, իրականություն դառնում:

Ղարաբաղում ամեն ինչ մի տեսակ ուրիշ է. խոսքը, կենցաղը, օրվա ռիթմը, բանակում ծառայող զինվորի մայր լինելու զգացումը: Արցախ ոտք դնելուն պես ամեն քայլափոխի զինվորի համազգեստ ես տեսնում, ու մի տեսակ ուզում ես նմանվել իրենց, գոնե հագուստի գույնով, ասեսՙ ուզում ես արդարանալ, որ թեեւ մի քանի օրով ես եկել, բայց կիսում ես իրենց հոգսն ու դու էլ ես ջանում մի բան անել, որ արցախցին դպրոց, հիվանդանոց ունենա, մոռանա վերքերն ու խաղաղ երկնքի տակ քնի-արթնանա: Անդադար գլխումդ պտտվող միտքը, թե «չկարողացա որդուս հեռացնել երկրից ու… », ինչը ծանոթ-բարեկամից խնամքով թաքցնում ես Հայաստանի Հանրապետությունում, Արցախում մի տեսակ այլ որակ է ստանում, երբ ընտանիքից երկու-երեք տղամարդ ծառայության ուղարկած մոր կամ քրոջ բերանից լսում ես, «բա ինչ, պիտի ծառայի, նորմալա»: Արցախցու «նորմալա»-ն օգնում է քեզ ուղղել մեջքդ ու մտածել «…պիտի ծառայի, բա տղամարդ չի՞, միայն թե հեռու մնա շառից-փորձանքից»:

Ու այսպես, մեկ իջեցնում, մեկ բարձրացնում ես գլուխդ: Ասես Արշակ թագավորը լինես, որ մեկ խոնարհում էր գլուխը, մեկՙ ուղղում մեջքը, ոտքը դնելով մերթ հարեւան երկրի, մերթՙ հայոց աշխարհից բերված հողի վրա: «Նորմալա», ասում է որդիդ, ասում են ընկերներն ու Արցախում ամենուր հանդիպող զինվոր-տղաները, ասես երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Քոբուլետիի ծովափին: Ու սիրտդ փլվում է, որ դեռ տղամարդ չդարձած, արդեն տղամարդ են էս մատղաշ զինվոր-տղաները : «Բա ինչ», մտածում ես «նորմալա, տղամարդ-տղան նորմալա»: Ու դու կրկին ու կրկին ձգվում ես դեպի Արցախ, որ հանգիստ ու վստահ ասված «նորմալա»-ից ուժ ստանաս, մինչեւ կգան ծնողի համար իսկապես նորմալ ու անհոգ օրեր եւ կլցվի օջախդ ու հոգիդ:

Այսպես էր, մինչեւ ապրիլի 2-ի լույս 1-ի գիշերըՙ հաջորդող օրերով: «Նորմալ չի», տնքում էր ներքին ձայնը: «Դեպի իր երազանքները քայլող տղայի մահը նորմալ չի, զավակին հողին հանձնող ծնողի կսկիծը նորմալ չի, որդուն համբուրելու փոխարեն նրա անկենդան լուսանկարն համբուրելը նորմալ չի, Երեւանի թանկ սրճարաններում սուրճ խմելն ու ֆեյսբուքյան news-երը սառնասրտորեն քննարկելն ու ոչինչ չանելը նորմալ չի, գլուխը խլուրդի նման ավազի տակ թաքցնելը մարդ-արարածի համար նորմալ չի, ինչպես որ հայաստանյան շատ ծնունդ-կնունքներին հայ զինվորի կենացը չխմելը նորմալ չի»: Չէ՞ որ Արցախում ամեն հավաքՙ մեծ, թե փոքր, սկսվում ու ավարտվում է խաղաղ օրերի, մեր զոհված տղաների ու սահմանին կանգնած զինվորի կենացներով:

Ապրիլյան օրերի հնարավոր վերադարձի միտքը հանգիստ չի տալիս: Վերջին ամիսներին հնչող «հարաբերական հանգստի» միտքն անհանգիստ մտքեր է ծնում, բայց հանկարծ հասկանում ես, որ աշխարհը եղել ու մնում է մի եռացող կաթսա, որը չի զատում սպիտակը սեւից, ունեւորին չքավորից, ու լինի դա պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, թե հողի առուծախ, միեւնույն է, փախուստի ճանապարհը կրկին կբերի քեզ հայրենիք: Ուրեմն, ինչո՞ւ չմնանք մեր հողում, որ նեցուկ լինենք հայ զինվորին ու կառուցենք մեր օրն ու ապագան, որքան ուժներս պատի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԹՐԻՕ»Ն ԱՐՈՒԵՍՏԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈՅ ՄԸ ՊԱՐԳԵՒԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական