Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդայինՙ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալայզիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեն հայտնում է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում կայացել է թվով 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել եւ մրցել 35 մասնակիցՙ 24 երկրից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալայզիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Օլիմպիադայի առաջին փուլի 896 մասնակցից 71-ը ներկայացրել են Հայաստանի բուհերը եւ ՏՏ ընկերությունները, իսկ 820-ըՙ միջազգային համալսարանները:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտիՙ մինչեւ 30 տարեկան տարիքային խմբի ամենատաղանդավոր ուսանողները: 2016թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը եւ փորձարկումը», «Անալոգային եւ խառն ազդանշանային IC նախագծումը եւ փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը եւ տեխնոլոգիաները», ինչպես նաեւ «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական եւ ալգորիթմային խնդիրները»:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանքՙ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակիՙ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ: Առաջին փուլի արդյունքներովՙ 896 մասնակիցներից 35-ն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ, որը կայացել է հոկտեմբերի 18-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է: 2010թ.-ին ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամՙ ծրագրի իրականացման նպատակով: Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիկոմպ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերությունը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ ՏՀՏ գործատուների միությունը: Միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ աջակցությունը պայմանավորված է այս ոլորտներիՙ երկրի տնտեսական եւ գիտատեխնիկական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից եւ գերակա ուղղություններից մեկը դառնալու ներուժով, ինչի մասին փաստում է բազմաթիվ երկրների փորձը:

«Նպատակների եւ անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիրՙ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախեւառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձեւավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» եւ, վերջապեսՙ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, եւ թե՛ նրա ներսումՙ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 11-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են 2016թ. հոկտեմբերի 19-ինՙ «Սինոփսիս»-ի գալա-միջոցառման ընթացքում: Օլիմպիադայի հաղթողներն են.

– Առաջին մրցանակՙ «Ոսկե» մեդալակիր Ֆլորին Բուրչիա (Գերմանիայի Դաշնություն)

– Երկրորդ մրցանակՙ «Արծաթե» մեդալակիր Յու Չնտի (Հոն –Կոնգ)

– Երրորդ մրցանակՙ «Բրոնզե» մեդալակիր Ամին Մեշկատ (Իրանի Իսլամական Հանրապետություն)

Գալա-միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության երեկոն եզրափակվել է ճաշկերույթով եւ համերգով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՅԻ ՍԵԶՈՆԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԲԱՑՎԱԾ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական