Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՅԻ ՍԵԶՈՆԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԲԱՑՎԱԾ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա թեյի եւ սուրճի միջեւ, ավելի ճիշտՙ թեյախմության եւ սուրճ խմելու: Նախ թեյն ավելի շատ է, ավելի տաք, հետեւաբար ավելի երկար է տեւում այն վայելելը: Բացի այդ թեյը ջերմացնող առանձնահատկություն ունի, նաեւ թարմացնող, մինչդեռ սուրճը միայն թարմացնում է, այն էլ երբեմն, միայն այն ժամանակ, երբ վաղուց չես խմել եւ շատ ես ուզում խմել:

Իսկ իրականում երկուսն էլ նույնն են, օրինակՙ երկուսն էլ խմում ես, որպեսզի ինչ-որ բան մեջդ հանգստանա, դեպի քո ուզածը փոխվի… Սակայն թեյի ու սուրճի մասին չէ, որ խոսելու ենք հիմա…

Միշտ, աշխարհի բոլոր երկրներում, քաղաքներում, անգամ մեգապոլիսներում, մանավանդ մեգապոլիսներում, թեկուզ ծովափնյա քաղաքներում կգտնվեն մարդիկ, որոնք հեռանում են, չնայած ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ծովափնյա քաղաքներից հեռանում են: Ինչեւէ: Ոմանք ստիպված են հեռանում, որպեսզի մեկ այլ տեղ ավելի լավ ապրեն, ոմանք հեռանում են, որովհետեւ փախչում են, այսինքն անվտանգություն են որոնում, ոմանք` պարզապես որոնում են, որովհետեւ որոնողներ են, ընդ որումՙ կապ չունի, թե աշխարհում ամենաշատը որոնված բաներից ինչն են որոնումՙ սե՞ր, արկա՞ծ, փո՞ղ: Ոմանք էլ ժամանակավոր են հեռանում, գործի բերումով: Շատերն էլ չեն վերադառնում, ոմանք` վերադառնում են, ոմանք էլ` էլի վերադառնում են, բայց Արթուր Մեսչյանիՙ «Անառակ որդու վերադարձը» երգի պեսՙ ուշշշ…:

Աշխարհում, հենց հիմա էլ ինչ-որ տեղ, ավելի ճիշտՙ շատ տեղերից հեռանում են: Իսկ եթե հեռացող կա, ուրեմն սպասող էլ կա. չի կարող հեռացումը լինել առանց սպասումի, չկա աշխարհում մի մարդ անգամ, որը հեռանում է, ու որին չեն սպասում, եթե կա, ապա դա միայն իրեն է թվում: Որպես կանոն հեռացողն ու սպասողը նույն բանն են զգում, նույն ցավը: Կան, որ ցավում են կորցված պատմությունից: Ասենք իրենց հայրենի քաղաքի նստարաններից այն մեկին նստած էին, երբ եկավ այն աղջիկը, կամ նույն այդ նստարանին նստած էին, երբ առաջին անգամ ծաղիկներ նվեր ստացան: Կան, որ ցավում են ռեալիստորեն, առարկայորեն, առանց վերացականության, առանց ռոմանտիկ զեղումների, չնայած ցավն ինքը ռոմանտիկա է, բացառությամբ այն դեպքի, երբ ստամոքսն է ցավում: Մյուս բոլոր պարագաներումՙ ցավը ռոմանտիկա է, մանավանդ, երբ սիրտն է ցավում, թվով երրորդՙ ոչ ռոմանտիկ գին ունեցող վիրահատությունից հետո:

Մի բան միանշանակ է. անգամ ժամանակավոր հեռացողներն ու նրանց սպասողները ցավ ապրում են… Այլ հարց է, թե ո՞վ ումի՞ց ավելի շատ, բայց մի՞թե սա կարեւոր է: Եթե այո, ապա, անշուշտ, սպասողի ցավն ավելի մեծ է, թեկուզ միայն նրա համար, որ ինքը մնում է մի միջավայրում, որտեղ եղել է իր հետ միասին նաեւ հեռացողը, մինչդեռ վերջինս նոր բան տեսնելու հնարավորություն ունի, հետեւաբար ցավը մոռանալու, ավելի ճիշտՙ քողարկելու միջոցներ: Իսկ եթե այս հարցը ամենեւին էլ կարեւոր չէ, ուրեմն` …ավելի լավ:

Հեռացողները տարբեր են լինում, տարբեր են լինում նաեւ հեռանալու պատճառները, ու այս վերջինից կախված` տարբեր են լինում նրանց սպասողները… Բայց ինչ ուզում է լինի, երկու բան հստակ է` աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ հեռանում են, ու նրանց սպասում են, եւ երկրորդը` բոլոր հեռացողներն ու նրանց սպասողներն էլ ցավ ապրում են…

Ուրեմն, դառնալով թեյի առավելություններին` սուրճից, նշեմ, որ թեյն ավելի շատ է, ավելի տաք, հետեւաբար ավելի երկար է տեւում այն վայելելը: Բացի այդ թեյը ջերմացնող առանձնահատկություն ունի, նաեւ թարմացնող, մինչդեռ սուրճը միայն թարմացնում է, այն էլ երբեմն, միայն այն ժամանակ, երբ շատ ես ուզում խմել…: Եվ ամենակարեւորը, հավանականությունն ավելի մեծ է, որ նա կվերադառնա, ձեր` թեյ խմելու ժամանակ, քան սուրճ, որովհետեւ թեյն ուղղակի ավելի շատ է, ու ավելի տաք, ու ավելի երկար է տեւում…

Թեյի սեզոնը համարենք բացված: Եկեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԼԻՆԹՈՆԸՙ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական