Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին եւ Հայ—ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովները Երեւանում

Հոկտեմբերի 14-16-ը Երեւանը միանգամից երկու գործարար համաժողովներիՙ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի անցկացման վայրն էր: Երկուսն անց էին կացվում նույնՙ Armenia Marriott հյուրանոցումՙ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: Համատեղ մեկնարկած համաժողովներին մասնակցում էին ԵՏՄ երկրների խոշոր ընկերությունների, բանկերի, հիմնադրամների ղեկավարներ, տնտեսական ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաներ, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայտնի փորձագետներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ մի շարք այլ երկրներիցՙ Չինաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:

Համաժողովների մասնակիցներին ուղղված Հայաստանի նախագահի ողջույնի խոսքում նշվում էր, որ 2011-ին, երբ Երեւանում բացվեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, անցած տարիներն ապացուցեցին, որ այն պահանջված է: Նախորդ համաժողովները նպաստել են երկու երկրների տարածաշրջանների ներուժի բացահայտմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը: Ըստ Սերժ Սարգսյանի ուղերձի, այսօր գոհունակությամբ կարելի է ասել, որ համաժողովը կարեւոր հարթակ է, որը համախմբում է մեր երկրների կառավարական, գործարար, հասարակական ոլորտի ներկայացուցիչներին:

Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին ասվում էր արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում, որն ընթերցեց հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը : «Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ավելի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքները … Ակնկալում եմ, որ բաց եւ կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը եւ ողջ Եվրասիական տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը», նշվում էր ՌԴ նախագահի ուղերձում:

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողն է: 2016-ի առաջին կիսամյակին ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում հասել է 4,5 մլրդ դոլարի, գործում են ռուսական կապիտալով 1250 ընկերություն», իր ելույթում տեղեկացրեց տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նա նաեւ նշեց, որ նախորդ տարի Վերին Լարսում սկսել է գործել ԵԱՏՄ երկրների համար նախատեսված առանձին ուղեգոտիՙ հեշտացված կարգով բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից եւ մայրաքաղաքներից մեկում, գրեթե 2800-ամյա Երեւանում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուընկալությունն է եւ բարձր զգացումն ընկերների նկատմամբ: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք եւ հյուրը»: Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված օգտակար հարթակ, վարչապետը նշեց. «Կարեւոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման եւ գործում համահունչՙ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակինՙ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը , կարեւորելով ԵՏՄ ստեղծումը, նշեց, որ այն հնարավորություն տվեց աշխարհի ցամաքի մեկ յոթերորդ տարածքում ստեղծել տարողունակ շուկա գրեթե 200 մլն բնակչությամբ, առանց մաքսային սահմանների: Այդ տարածքում իրականություն են դարձել բեռների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժը, վերացնելով առեւտրային արգելքները: «Սա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է գործունեության լայն հնարավորություն ու կարող է աշխատել ինչպես իր տանը», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ տարեվերջին պետք է գործի դրվեն դեղորայքի, էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքի միասնական շուկաները, կստորագրվի մաքսային միասնական օրենսգիրքը:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Կամբոջիայի, Սինգապուրի, Կորեայի, Չինաստանի եւ այլ երկրների ու ԵՏՄ-ի միջեւ առեւտրային պայմանագրերի կնքման ուղղությամբ, իսկ Վիետնամի հետ կնքվել է ազատ առեւտրային համագործակցության նման պայմանագիր:

Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն էլ իր ելույթը սկսեց արձանագրելով, որ Առաջին եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը Երեւանումՙ Եվրասիայում տեղի ունեցող պատմական եւ դարակազմիկ փոփոխությունների մասն է: «Եթե մենք համախմբենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի եւ Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաեւ բոլոր անդամ երկրների մարդկային եւ մտավոր ռեսուրսները, ապա շուտով կունենանք ոչ միայն խելացի եւ առաջադեմ, այլեւ բարգավաճող տարածաշրջան», նշեց Արա Աբրահամյանը: Խոսելով Հայաստանի ներուժի մասին, նա հետեւյալն ասաց. «Չնայած այն հանգամանքին, որ իմ երկիրը տարածքով փոքր է եւ հարուստ չէ բնական պաշարներով, բայց Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ եւ աշխատասեր ժողովրդով, վառ եւ տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաեւ հայկական սփյուռքի տնտեսական, գիտատեխնիկական ռեսուրսներով: Ելնելով այս ամենից, Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաեւ ամբողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական եւ ֆինանսական կենտրոնը, դառնալով նոր Մետաքսի ճանապարհի այսպես կոչված դարպասը»:

Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ ԵՏՄ-ին պատրաստվում է անդամակցել Տաջիկստանը, Իսրայելն ու Չինաստանը պաշտոնական գործընկերներ են, Վիետնամի հետ առկա է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր, ակնկալվում է, որ առաջիկայում նման համաձայնագրեր կստորագրվեն նաեւ Սինգապուրի եւ Իսրայելի հետ, իսկ Հնդկաստանը, Իրանը, Եգիպտոսը եւ Հարավային Կորեան հետաքրքված են ԵՏՄ հետ համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է երեւանյան համաժողովին, ապա ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն կդառնա մշտական հարթակ նոր տնտեսական հնարավորությունների եւ ներդրումային ծրագրերի ստեղծման համար, որ նրա շուրջ կհամախմբվեն ներդրողներ, գործարարներ, գիտնականներ եւ կառավարության անդամներՙ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու եւ առավել համարձակ եւ առաջատար նորարարությունները կյանքի կոչելու համար:

Համաժողովներին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ԵՏՀ ինտեգրացիայի եւ մակրոտնտեսական հարցերով խորհրդի անդամ Տատյանա Վալովայան , ՌԴ Դաշնային Ժողովի դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը , ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան , ՌԴ նախագահի խորհրդական Սերգել Գլազեւը , ՌԴ Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը , Ռազմավարական, քաղաքական անվտանգության եւ տնտեսական խորհրդատվության ինստիտուտի նախագահ Պետեր Ռոելը , Մոբիլիում Գլոբալ ընկերության հիմնադիր Ռալֆ Սայմոնը , Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ իբն Մանսուր իբն Նասեր իբն Աբդուլազիզ ալ Սաուդը, Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Քսյու Մինգքը եւ ուրիշներ: Համագործակցության պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ, իսկ համաժողովների հաջորդ օրերի ընթացքում տեղի են ունեցել կլոր սեղաններ, գործարար քննարկումներ եւ հանդիպումներ ԵՏՄ շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի առնչությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Հոգևոր

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

20/10/2025

Վերջին օրերին Մայր Հայրենիքում շարունակվում են տեղի ունենալ անպարկեշտ և անվայել գործողություններ՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս...

ԿարդալDetails

Տեսանյութ. Լուվրից գողացել են Եվգենյա թագուհու՝ 1354 ադամանդով և 56 զմրուխտով զարդարված թագը և այլ զարդեր

19/10/2025

Ս. Իգնատիոս Մալոյեանի Սրբադասման պատարագ` Զմմառու մայրավանքի մէջ. Համայն հայութեան համար` պատմական աննախադէպ օր էր. «Օրեր»

19/10/2025

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025

Տեսանյութեր. Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին

19/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական