Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՆՙ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ, ԳԵՐՄԱՆԻԱՆՙ «ԱՂԵՏ»-ՈՎ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ֆրանսիան եւ Գերմանիան առճակատվում են Թուրքիայի հետ, ծանուցում է «Գերմանական տնտեսական լրատուն» հոկտեմբերի 15-ի տեղեկագրումՙ ընթերցողներին ներկայացնելով երկու փաստՙ Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայկական մի օրինագիծ, ըստ որի պատիժ է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնք 1915- ի հայոց կոտորածները որպես ցեղասպանություն չեն ընդունում, եւ երկրորդըՙ Դրեզդենի սիմֆոնիկը ի հեճուկս Թուրքիայի ճնշումների չի հրաժարվում «Աղետ» նախագծից եւ այն հնչեցնելու է ծրագրվածի համաձայնՙ նոյեմբերի 13- ին Ստամբուլումՙ Գերմանիայի հյուպատոսարանի դահլիճում: Թուրքիան ամիսներ շարունակ ապարդյուն պայքար է մղում կասեցնելու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի սատարմամբ իրականացվող «Աղետ» նախագիծը, Ստամբուլի պարագայում էլ որեւէ կերպ չի կարող միջամտել, խոչընդոտել այդ համերգի կայացումը, քանի որ այն exterritorial ՙ իր երկրից դուրս տարածքում է: Վերջինի մասին մանրամասն գրել ենք նախորդ շաբաթվա մեր հրապարակման մեջ, որ տեղ է գտել «Ազգ»-ի կայքէջում:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին 146 սենատոր դեմ, իսկ 156 կողմ են քվեարկել, օրինախախտներին սպառնում է 1 տարվա բանտարկություն կամ 45 000 եվրո տուգանք, գրում է գերմանական լրատվամիջոցըՙ ուշագրավ հղումովՙ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին իրազեկումՙ վկայակոչելով «Արմենպրեսին»: Սրանով Ֆրանսիան խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, գրում է գերմանական հիշյալ աղբյուրըՙ այնուհետ ներկայացնելով նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի փոխնախագահ Մուրադ Փափազյանի գնահատականըՙ գերմանալեզու «Հայփրեսս» – ում հրապարակված տեքստից մեջբերումով. «Սա լուրջ հաջողություն է: Մեծ բանի ենք հասել, չպետք է մոռանանք, որ թուրքերը զանգվածային լոբբիստական աշխատանք են ծավալել», նկատել է տվել Փափազյանը:

Նկատելի է, որ գերմանական լրատվամիջոցներում այլեւս շրջանառվող, շարունակական թեմա է հունիսի 2- ի Հայոց ցեղասպանության ճանաչման Բունդեսթագի բանաձեւը, դրա դեմ Թուրքիայի աղմուկը, գերմանացի պատգամավորներիՙ Ինջիռլիք մուտքի դիմաց ԳԴՀ կառավարության այդ բանաձեւից նահանջ-խոստովանությունը, «Աղետ»- ի աննահանջ բեմելները… այսպես ձեւակերպենքՙ հայկական լոբբին գերմանացի մեր գործընկերների պրոֆեսիոնալ աշխատանքն է, որ ժխտողականության ապառաժն է փշրելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Էՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ ԱԳՐԵՍՈՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Էՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ ԱԳՐԵՍՈՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական