Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընտրական օրենսգրքի` ԱԺ արտահերթ նիստով ընդունված փոփոխութունները մեկ անգամ եւս ցայտուն դարձրին այն իրողությունը, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մեր խորհրդարանական ուժերի պայքարը դարձել է պայքար սեփական սանտիմետրերի ու միլիմետրերի համար: Այդ պայքարն այս տեսքն էր ընդունել` ԸՕ այս կամ այն դրույթի, այս կամ այն փոփոխության շուրջ իշխանությունը նախ մի փոքր զիջում է, հետո հետ գրավում զիջածը, հետո մի փոքր հետ տալիս գրավածից, հետո նորից խորամանկորեն հետ գրավում` իսկական պայքար տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի համար: Նույն կերպ վարվում էին իրենց ընդդիմադիր հռչակածները: ԸՕ-ի` վերջին ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նոր ներմուծված դրույթների նյութը ընդդիմության ու իշխանության պայքարի ա՛յս բովանդակությունն էին պարունակում, իսկ ընտրողի մասին կարծես բոլորը մոռացած լինեին:

Ինչ է ստացվում` 1990 թվականին խորհրդարան ընտրելիս մենք ունեինք երկրի ու նրա ճակատագրի համար մտահոգ ընտրող, որի ընտրության մոտիվացիան երկրի ապագան էր: Հիմա փաստորեն նոր ԸՕ-ի շուրջը ծավալված քննարկումների տրամաբանությամբ` մենք ունենք ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, «Հայկական Վերածնունդին» եւ մյուս ուժերին նվիրված ընտրող, եւ միայն: Ընտրողը պետք է գնա ընտրության եւ նվիրվի այս ուժերի սանտիմետրերի համար պայքարի ցանկալի արդյունք ապահովելուն:

Իսկ ընտրողի վերաբերյալ նախասկզբնական` սահմանադրական նորմում տեղավորվող նշանակության մասին ոչ ոք չէր էլ հիշում: Հակառակը` նրան սպառնում են քրեական պատասխանատվությամբ` եթե խախտում տեսնես ու սեփական միջոցներով այդ խախտումը ապացույցներով չհիմնավորեեեե~ս` դատարանը կարող է հակառակն ապացուցել, այն է` դիտավորյալ կեղծ հայտարաություն ես արել,ու քեզ երկու տարով ուղարկել ազատազրկման երանելի վայրերը, կամ` մի շատ կլորիկ, երբեւէ միաժամանակ ձեռդ չառած գումարով տուգանքի տակ գցել: Է, լավ, բա չեք մտածում, որ այն ընտրողները, որոնք նեղ կուսակցական մոտիվացիա չունեն, ուղղակի թքած կունենան ու չեն գնա ընտրության, կամ որ առավել հավանական է` եթե անգամ զույգ աչքով էլ տեսնեն կարուսել կամ այլ ընտրակեղծիք, ընդհանրապես կլռեն, ո՞վ կուզի ընկնել մեր սուպերվստահելի դատարանների ձեռքը: Երբ պետության անունից սկսում ես ինքնամոռացության մեջ ընկած քրեական հոդվածներով սպառնալ, դա հսկայական հոգեբանական ազդեցություն է թողնում. ա/ ՀՀԿ-ն այս դեպքում իսկապես կարող է ստանալ իր ուզածը` մարդիկ, մեր դատարանների իրական դեմքն իմանալով` կլռեն ամեն տեսակի խախտումներին ի տես, բ/ պարզապես չեն գնա ընտրությունների` մտքում մի հիշոց արձակելով` «Ձեր հերն էլ անիծած»: Դե` այդ գնով քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, ինչպես ամրագրվում է ԸՕ-ի նոր փոփոխությամբ, համարյա հետեւանք չի ունենալու ընտրական գործընթացի վրա, չնայած այդ բանին 15 տարի սպասած Լեւոն Զուրաբյանը շնորհավորում էր ընտրողին այդ դրույթի ընդունման կապակցությամբ: Երեւի ԸՕ-ում քվեարկածների ցուցակների հրապարակումն ամրագրած հնարամիտների մտքով անգամ չի անցել, որ խախտումների վերաբերյալ հայտարարությունը քրեականացնելով` ցուցակների հրապարակումը հավասարակշռող տրյուկը կարող է դառնալ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մինչեւ այժմ չգրանցված աննախադեպ ցածր մասնակցության շարժառիթ: Ի դեպ` երբ մենք առանք ցուցակները հրապակելու վերաբերյալ իշխանության հոժարության լուրը, մտածում էինք, թե տեսնես ի՞նչ հնարքով են ԸՕ-ի ճարտարապետները չեզոքացնելու իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքի գրանցմանը խանգարող այս որոշումը (այդ մասին գրել ենք «Ազգի» նախորդ համարներից մեկում): Եւ մենք , փաստորեն, չէինք սխալվում: Բայց նաեւ չէինք պատկերացնում, որ մեր ընդդիմությունն այնքան «սկզբունքային» է, որ կհամաձայնի որեւէ տարբերակի հետ (քվեարկությամբ 103 ձայն ստացավ այս փոփոխությունը), միայն թե բաղձալի տեղերն ունենա ապագա խորհրդարանոմ:

Ի դեպ` ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում իր ուժերը սպառած-գերհոգնած խորհրդարանական ընդդիմութունն արդեն չի էլ նկատում երկրի բուն ճակատագրի հետ կապված շատ օրինագծերի վտանգավորությունը, էնքան որ տարված են ընտրական մեծ խաղով: Դիցուք` այս շաբաթ երկրորդ ընթերցում անցավ «Ընդերքի մասին օրենքի» մի փոփոխություն, որով ընդերքի` ռադիոակտիվ նյութերով հարուստ մեր հանքավայրերի ուսումնասիրությունը մրցութային կարգով է տրամադրվելու: Պարզ է, որ մեր երկիրը հնարավորություն չունի ռադիոակտիվ ընդերքի թանկարժեք ուսումնասիրությունները կատարելու, ու ատոմակայան ունեցող երկրի` ռազմավարական-անվտանգային ռադիոակտիվ ընդերքն ակնհայտորեն այլ երկրի ընկերություններ են ուսումնասիրելու, ու,միգուցե, ոսումնասիրելուց հետո էլ տնօրինելու հայտ ներկայացնեն: Սա նոնսենս է: Անգամ իշխանական պատգամավորներից Վարդան Այվազյանն ու Խոսրով Հարությունյանն էին պրոբլեմներ տեսնում այս օրինագծում: Առաջինի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է պետության բացառիկ իրավասությունը վարկային համաձայնագրով մրցույթով դրսի կազմակերպություններին տրամադրվում: Իսկ Խոսրով Հարությունյանը նշում էր, որ այս մոտեցումը թույլ չի տա երկրի համար ռազմավարական նշանակության այս ուղղությունը զարգացնել, եւ հարկ է օրենքով ամրագրել, թե ինչպես ենք օգտագործելու հետագայում ռադիոակտիվ հանքավայրերը: Փաստորեն ատոմակայան ունեցող երկիրը մի տեսակ կարծես չի կարողանում օգտվել ռադիոակտիվ հանքավայրեր ունենալու իր առավելությունից:Կամ էլ չի կարողանում հակադրվել հերթական պարտադրանքին:

Իհարկե, համատեքստից դուրս կլինեինք, եթե անդրադարձ չանեինք նոր կառավարության նոր ծրագրի` Ազգային ժողովում արտահերթ նիստով ներկայացմանը եւ հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի ` այդ առթիվ ելույթի որոշ պահերի: Ասենք, որ խորհդարանում այդ ծրագրի քննարկումը սպասված էր, առհասարակ ողջ երկրով մեկ դրական սպասում կա Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունից եւ անձամբ իրենից: Բուն ծրագրին դեռ կանդրադառնանք հետագայում, մանավանդ, որ այնտեղ նորություններ, իրոք, կան, երկարաժամկետ ու կարճաժամկետ գործողությունների համար կոնկրետ ժամկետներ են նշված, 2017-ի համար եւս նախատեսումներ կան, որը ցույց է տալիս, որ անձամբ Կարեն Կարապետյանն իրեն ժամանակավոր չի զգում, որքան էլ այդպես են համարում շատերը: Իսկ ծրագրի շատ շեշտադրումներ հենց նրա ելույթում էին:

Ի դեպ` նրա ելույթում հաշվեցինք «պետք է» եւ «անհրաժեշտ է» բառերի երկու տասնյակից ավելի կրկնություն: Սա հատուկ էր նաեւ նախորդ երկու վարչապետների` ԱԺ-ում ծրագրերի ներկայացմանը: Հետաքրքական էր, սակայն, որ ամենասուր ու բարձր տոներով հարցերին անգամ նոր վարչապետը պատասխանում էր պարզ կառուցված, կարճ նախադասություններով եւ ցածր, հանգիստ տոնով` այդպիսով կոտրելով նախընտրական պաթոսը: Անգամ Նիկոլ Փաշինյանի ` մենաշնորհատերերի դեմ պայքարել կարողանալու եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցին Կ. Կարապետյանը շատ հանգիստ պատասխանեց, որ հարգում է երկրի նախագահին, նա է իրեն հրավիրել աշխատելու, նախագահի ծրագիրն էլ շարունակական է, իսկ մենաշնորհների դեմ պայքարում օրենքը վերաբերելու է հավասարապես բոլորին: Իսկ Հեղինե Բիշարյանի` միայն մտերիմներին պաշտոն տալու վերաբերյալ հարցադրմանն էլ հանգիստ արձագանքեց` դեռ բարեկամներին չի նշանակել, բայց կարող է եւ նշանակել, իսկ պաշտոնի նշանակում է նրանց, ում վստահում է:

Կառավարության նոր ծրագրով Հայաստանի քաղաքացին գերագույն արժեք է, որի արժանապատվության, պաշտպանվածության, կենսամակարդակի բարձրացման, արդար հասարակության մեջ ապրելու, ապագայի նկատմամբ նրա լավատեսության ապահովման իրացումը պետք է ապահովի կառավարությունը: Բա: Պատգամավորներից մեկը նկատեց` այս ձեւակերպմամբ դեռ ոչ մի վարչապետ չի ներկայացել:

Կ. Կարապետյանն ասում էր այն մասին, որ տարածաշրջանային զարգացումների այս փուլում մեր երկրի ստանդարտ զարգացումներով չենք կարող ներկա մարտահրավերներին համահունչ առաջընթացի տեմպ ապահովել: Խորությամբ ամեն ինչ պետք է վերլուծվի, ախտորոշվի, վերաիմաստավորվեն տնտեսական զարգացման վերաբերյալ պատկերացումները եւ հետո կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ առաջարկվեն: Նորություն էր Ռազամավարական ծրագրերի մշակման կենտրոնի ստեղծման առաջարկությունը` երկրի ու արտերկրի (Սփյուռքի) առաջատար մասնագետների ներգրավմամբ: Արտահանման խթանումն, ներդրումների ներգավումը մեր տնտեսությունՙ եւս առանձնահատուկ կարեւորվել են ծրագրում:

Ռազմավարական խնդիրների մեջ թվարկված են արդիական ու վստահություն վայելող պաշտպանական համակարգ ունենալը (անգամ ազգ- բանակ գաղափարախոսական կտրվածք կա այդ առումով), քաղաքական համակարգը, քաղաքացիական ինստիտուտները եւս անվերապահորեն պետք է վստահություն վայելող լինեն, լիարժեք գործեն եւ այլն: Իսկ բարեփոխումները կառավարությունն ինքն իրենից պետք է սկսի` սանիտարական մաքրման ենթարկելով իր ենթակառուցվածքները, իրավասությունները հավասար բաշխելով, նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ապահովելով:

Կառավարման արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է հայտարարվում: «Մեկ պատուհան», շարունակական մոնիթորինգ եւ այլ բազմաթիվ գործիքներ են նկարագրված ծրագրում, եթե պետական ծառայությունները պահանջարկված եւ արդյունավետ չեն, թանկարժեք են` պետք է վերանան կամ փոխակերպվեն.« Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի, պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ», ասում էր վարչապետը: Ըստ նրա` բազմաթիվ ծրագրեր վերանայելու եւ վերաիմաստավորելու կարիքն ունեն: Նոր հայացք է պետք ամենուր` գնումների ոլորտ (պետական միասնական գնումների ներդրման համակարգի հիմնում), ներդրումներին եւ ձեռներեցությանը խանգարող վարչարարական արգելքներից եւ ավելորդ ընթացակագերից ազատում, ներդրումային ակտիվության խթանում` դրա համար համապատասխան միջավայրի ստեղծումով: Առհասարակ բիզնեսի համար ազատ եւ ադար մրցակցային միջավայր պետք է ապահովվի, հարկային եւ մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագրի ներդրում լինի: Հարկային մարմինների աշխատանքը պետք է աննկատ ու չմիջամտող լինի տնտեսավարող սուբյեկտների համար, օրինապահ տնտեսավարողի համար գերարտոնյալ վիճակ է ստեղծվելու, ոչ օրինապահ տնտեսավարողների համար` մշտական հարկային հսկողություն:

Այս դրախտային միջավայրը կառավարության ծրագրում է, որը ցանկացողը կարող է կարդալ ու տեսնել` ի՞նչն է անիրականալի, ինչը` ոչ: Մանավանդ պատգամավորներն էլ ակտիվորեն քննարկել սկսեցին այդ ծրագիրը` մատնանշելով ե՛ւ սպասումները, ե՛ւ թերությունները: Պատգամավորներից մեկն անվանում էր ներկայացվածը հույսերի, մյուսը` հույսերի տապալման ծրագիր, երրորդը դժգոհ էր, քանի որ արդյունաբերության խթանում չէր տեսել ծրագրով առանձնապես, մի ուրիշն արդեն պարտություն էր տեսել` նոր կառավարության եւ փոփոխության երազանքի պարտությունը ոսկրացած համակարգին:Ամեն դեպքում հաջողություն մաղթողները եւ դրական գնահատողները շատ էին, քանի որ ծրագրի տապալումը, կամ դրա` ընդամենը նախընտրական գործիք լինելը ողջ երկրի պարտությունը կարող է լինել:

Կառավարության ծրագիրը դեռ քննարկվում է Ազգային ժողովում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ` ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՆՙ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ, ԳԵՐՄԱՆԻԱՆՙ «ԱՂԵՏ»-ՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՆՙ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ, ԳԵՐՄԱՆԻԱՆՙ «ԱՂԵՏ»-ՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական